Աշխատավարձդ չեն բարձրացնո՞ւմ: Մի՛ բողոքիր տնօրենիցդ, աշխատանքդ փոխիր: Ամուսինդ ծեծո՞ւմ է: Մի՛ բողոքիր ամուսնուցդ, բաժանվիր նրանից: Գե՞ր ես: Մի՛ գանգատվիր ընկերուհիներիդ, թե ինչ գեր ես դու, քիչ կեր ու դիետա պահիր: Գումարներդ չեն բավականացնո՞ւմ: Մի՛ բողոքիր կյանքից, գնա և գումար աշխատելու նոր եղանակ գտիր: Մեքենադ ջարդե՞լ ես ավտովթարի ժամանակ: Մի՛ լացիր ջարդված մեքենայի վրա, մտածիր թե ինչպես նոր մեքենա ձեռք բերել: Ընկերներդ քեզ իրենցից հեռու են պահո՞ւմ: Մի՛ միայնակ նստիր տանը և ընկճվիր, մտածիր թե ինչը քեզ մեջ փոխել: Հերիք է լացել, ընկճվել, ինքդ քեզ տանջել, տառապել: Հերիք է խնդրի վրա կենտրոնանալ: Ոչ ոք քո տառապանքներին ուշադրություն չի դարձնի: ԼՈՒԾՄԱՆ վրա կենտրոնացիր: Քեզ լուծումն է պետք, այլ ոչ թե խնդիրը:
Չի՞ ստացվում խնդրի մասին չմտածել: Այնպես արա, որ ստացվի: Չստացվելը լուծում չէ: Փոխիր մտածելակերպդ, ղեկավարիր զգացմունքներդ, քո ուղեղն է, քո մտքերը, ուրիշ ո՞վ պետք է դրանք ղեկավարի: Քեզ դո՞ւր է գալիս, երբ քեզ խղճում են: Ինձ էլ է դուր գալիս, բոլորին էլ դուր է գալիս, ինչպես փոքր երեխային է դուր գալիս, երբ իրեն խղճում են ծնողները: Բայց խղճանքը լուծում չէ, խղճանքը խնդրի խորացումն է, խղճանքը հիշեցումն է, որ դու խնդիր ունես: Իսկ քեզ պետք չէ հիշել, որ դու խնդիր ունես: Քեզ լուծումն է պետք:
Երբ ասում եմ պետք է լուծման մասին մտածել և խնդրի մասին չհիշել, շատերը երևի մտածում են. «Եթե լուծման մասին ես մտածում, կոնկրետ ինչ-որ խնդրի լուծման, ապա ինչպես խնդրի մասին չհիշե՞ս»: Իսկ ի՞նչ եք անում դուք, երբ սոված եք: Հաց եք ուտում: Ուտելիս դուք մտածո՞ւմ եք սովածության մասին: Կարծում եմ ոչ, դուք վայելում եք ուտելիքը, իսկ սովածությունն արդեն անցյալում է:
Երբ խնդրի եք հանդիպում, մոռացեք խնդիրը և հաճույք ստացեք լուծումից…
Շատ շնորհակալություն լավատեսության այս հրաշալի չափաբաժնի համար:
Խնդրեմ Գայանե ջան 🙂
Մերսի խորհուրդների համար 🙂
Խնդրեմ Գոհար ջան 🙂
Բարև Ձեզ Հրաչ, շատ ուրախ եմ, որ նման դրական լիցքեր եք հաղորդում հայ ժողովրդին: Մի հարց ունեմ: Ինչպես կարող եմ Ձեզ անձնական նամակով գրել?
Բարև Ձեզ Աննա ջան, մերսի,
Կարող եք գրել admin@success.am հասցեին:
Շնորհակալություն
Vorqan vor hpdvacy kardaci lavn er, vaty cher, baic chem kara chnshem angraget dzevavorvac mi qani naxadasutyuunneri masin,, vori patcharov ayn minchev verj chkardaci. Ashxateq inqnakrtutyamb zbaxvel ete verjiverjo patasxanatvutyun eq vercnum dzer vra hodvacner grel,,, amot e verjapes.
Fancy music ջան մերսի 🙂 Ճիշտն ասած ես ամոթ բան չեմ տեսնում այդտեղ, ինձ համար ինքնակրթությունը լավ հայերեն իմանալը չէ, ավելի կարևոր բաներ կան… Բայց եթե ինչ-որ սխալներ կան, դրանք ժամանակի ընթացքում կուղղվեն, կշտկվեն, կանցնեն, այստեղ կարևորը մտքերը փոխանցելն է: