Հաջողության գաղտնիքներ

Ո՞ւր եք Դուք շարժվում, հարգելի Ընթերցող

Այս հոդվածում ուզում եմ խոսել Ձեր մասին հարգելի Ընթերցող: Ուզում եմ հասկանալ, թե ո՞վ եք Դուք, ո՞ւր եք շարժվում, ի՞նչ նպատակներ ունեք, ինչպե՞ս եք Ձեզ զգում կյանքում: Նույնիսկ կարևոր չէ, թե որտեղ եք այս պահին գտնվում, կարևորն այն է, թե որ ուղղությամբ եք շարժվում և որտեղ եք Ձեզ տեսնում 5 տարի հետո: Ձեզանից շատերին արդեն հասցրել եմ ճանաչել, ինչի համար շատ ուրախ եմ: Մյուսներին հուսով եմ կճանաչեմ այս հոդվածից հետո: Դրա համար առանձնացրել եմ 4 հարցեր, որոնց կխնդրեմ պատասխանել: Կխնդրեմ դա անել նաև իմ բոլոր ընկերներին, ծանոթներին, Հաջողության բլոգի հեղինակներին, հենց Ձեզ, մի խոսքով` բոլոր-բոլորին: Շնորհակալ կլինեմ այդ ծախսված ժամանակի համար: Եվ այսպես, հարցերը.


1. Ո՞րն է այս պահին Ձեր ամենամեծ նպատակը,
2. Որտե՞ղ եք Ձեզ տեսնում 5 տարի հետո,
3. Որո՞նք են ամենակարևոր փոփոխությունները, որոնք եղել են Ձեզ մոտ վերջին 1 տարվա ընթացքում,
4. Ի՞նչ զգացողություն եք ունենում ամեն առավոտ արթնանալիս:

Եվ վերջում, եթե ինչ որ բան կա, որը կուզեիք ավելացնել (անկախ հարցերից), խնդրեմ…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

38 մեկնաբանություն

  • Հրաչ ջան ուզում եմ հենց առաջինը ես գրեմ այս 4 հարցերի պատասխանները՝
    1. 3 մլրդ դոլար
    2. Սեփական բիզնեսի գլխավերևում
    3. Փորձում եմ ստեղծել
    4. Ամենաերջանիկն եմ, որ հնարավորություն կա նոր բան անելու

    Շատ հետաքրքիր էր Հրաչ ջան, կարծում եմ շատերին իրոք պակասում է, որպեսզի հասկանան, թե իրականում ինչ են ուզում ու ինչի են զարթնում առավոտյան :

    • Վահագ ջան մերսի պատասխանների համար! Իսկ արդեն պատկերացնում ես ինչ բիզնեսա լինելու? Մեկ էլ 3մլրդ-ը շատ չի? (նկատի ունեմ 5 տարում) 🙂 գոնե մի 100 մլն 🙂

  • Հրաչ ջան հարցը աչքիս լավ չէի հասկացել 🙂 ես երեք միլիարդը վերջնական էի դրել, քանի որ այդքան է դեռ պետք երազանքիս համար, եթե շատ պետք լինի այս թիվը կփոխվի, դա 5 տարվա համար չէր, մոտակա մի 20 տարվա 🙂
    հա արդեն պատկերացնում եմ ինչ բիզնես է լինելու, բայց հետաքրքիրն այն է, որ լիքը մոդելներ եմ մշակել, մնում է ամենակարևոր բանը՝ փողը 🙂

    • Վահագ ջան չէ փաստորեն ես էի խառնել 🙂 մեծ նպատակը 5 տարվա համար չէր, այլ ընդհանուր, այսինքն 3մլրդը լիովին հասկանալի է:

      Շատ լավ ա Վահագ ջան, եթե մշակել ես, ուրեմն ժամանակի ընթացքում դրանց մի մասն անպայման կիրականանա: Քո գործերին հաջողություն:

  • 1. Երբեք ՍՏԻՊՎԱԾ ոչինչ չանել.
    2. Որևիցե բարձունքին ամուր կանգնած.
    3. Սկսել եմ ես էլ իմ ուժերին հավատալ այնպես, ինչպես ուրիշներն են իմ ուժերին հավատում.
    4. Կիսատ գործերն ավարտին հասցնելու …

    Չափազանց կարևոր և օգտակար գործընթաց էր այս հարցերին պատասխանելը: Մինչ այս այդ մասին չէի մտածել, չնայած շատ արագ և միանաշանակ պատասխաններ տվեցի:

  • 1.Աշխատել որպես ծրագրավորող
    2.Սեփական IT ընկերությունը ղեկավարելիս (5տարի հետո երևի փոքր, բայց հետո մեեեեծ :D)
    3.Մի տարի առաջ ծրագրավորումն ինձ համար ճապոներենի պես մի բան էր :D, հիմա առաջին սայթս արդեն օնլայն է :Ճ
    4.Էսօր ինչ ունեմ անելու???

    Շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար 🙂

  • Ես էլ ոգևորվեցի, փորձեմ հնարավորինս հստակ պատասխանել հարցերին
    1. իրականացնել ճարտարապետական մտահղացումս /գուցե պարզ չընկալվի գրածս, բայց ցանկանում եմ նախագիծը ամբողջությամբ մշակել, նոր հրապարակայնորեն խոսել այդ մասին/,
    2. ճանապարհորդելիս և տարբեր ազգային մշակույթներ ուսումնասիրելիս,
    3. դարձել եմ անուղղելի լավատես, համարձակ և ամենակարևորը հավտում եմ սեփական ուժերիս /այստեղ անկեղծորեն ամենամեծ բաժինը պատկանում է Հաջողության բլոգին/,
    4. անչափ ուրախանում եմ, որ արթնացել եմ, այն գործելու մեծ եռանդ է առաջացնում:
    Շատ շնորհակալություն Հրաչ ջան, ամեն անգամ, երբ կսկսեմ հուսալքվել, կհիշեմ, որ թողել եմ այս մեկանաբանությունը և, ինչպես ասում են, “իմ խոսքի տերը կլինեմ”:

    • Հա Գայանե ջան, էլ հետդարձի ճանապարհ չունեք 🙂 Ճարտարապետական մտահաղացմանը հաջողություն, մի 2-3 տարուց էլ պատահական հանդիպենք Հնդկաստանում փիղ վարձելիս 🙂

      • Շնորհակալություն Հրաչ ջան: Զվարճալի է, բայց ինչպես գրել ես “կհանդիպենք Հնդկաստանում փիղ վարձելիս” 🙂

  • 1. Հենց հիմա ընկերներիս հետ զբաղվում եմ ֆեյսբուքյան էջ ստեղծելու գործընթացով ու երևի ներկայիս ամենամեծ նպատակը լավ հոդվածներ հավաքելն ա ու շատ մարդկանց գրավելը
    2. Մեր կոմերցիոն գործունեությունը ղեկավարելը(շատ եմ եմ ուզում գրասենյակը Էրեբունի պլազայում լինի), համել ընտանիքի պապա
    3. Լավ միջավայր եմ կարողացել կառուցել իմ համար, որին կարողանում եմ վստահել ու կիսվել հետները(դրանում շատ մեծ ազդեցություն ունի success.am-ը, առանց չափազանցության)
    4. Միշտ դժգոհում եմ, որովհետև մեր վերևի հարևանը ինձ ժամը 7-ից արթնացնումա իրա շըխկուդըխկով

      • Շնորհակալ եմ… Հրաչ ջան նենց ջերմ ու ազատ միջավայր եք ստեղծել, որ ոչ մեկին չճանաչելով նենց հարազատություն եմ զգում ստեղ))):
        Դրա համար ուզում եմ քեզ մի բան խնդրել. էս նույն հարցերին մեկնաբանությունների մեջ դու էլ կպատասխանես

  • իմ հավեսն էլ եկավ,փորձ եմ պատասխանել.
    1.Արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող մեծ ընկերության կառավարիչ
    2.Իսպանիայում սովորելիս
    3.բարի եմ դարձել,լավատես չափից դուրս,մեծ փոփոխություն էր նաև ուսումն ու աշխատանքը համատեղելը.(ափսոս հիմա չեմ աշխատում)
    4.միանգամից գալիս է այս միտքը..երբ գամ տուն անպայաման քնելու եմ :Դ :Դ
    իսկ եթե լուրջ`…Այսօր ինչ հետքրքիր օր է սպասվում ինձ??

    • Աննա ջան առաջինը դուրս շատ եկավ, արժեղթղթերի հետ կապված ամեն ինչ սիրում եմ, որ կառավարիչ դառնաս ինձ էլ մի հատ համեստ թրեյդերի պաշտոն տու, բզբզամ 🙂 կատակ 🙂 Բարի ու լավատեսի համար շատ ուրախ եմ: Իսպանիան էլ լրիվ իրագործելի է:

  • Հրաչ ջան ես նախ օգտվելով առիթից ուզում եմ ողջունեմ քեզ. կարճ եմ ուզում ասեմ ինձ շատա դուր եկել Ձեր կայքը:
    1. Իմ կյանքի ամենա մեծ նպատակը միշտ էլ եղելա հիմնեմ իմ սեփական բիզնեսը:
    Կյանքում զբաղվել եմ տարբեր տեսակի բիզնեսներով, բայց մեծ հաջողություն չեմ ունեցել, իսկ ավելի կոնկրետ միշտ էլ նեղվել եմ ֆինանսից, ու հիմնականում զբաղվել եմ սեզոնային բիզնեսով: Մեծ հաջողություններ չունենալուց հետո սկսել եմ չզբաղվել բիզնեսով ու աշխատել եմ ու մինչ այժմ աշխատում եմ ֆիրմայում ու ունեցել եմ մեծ հաջողություններ….
    2. Որտեղ էլ որ լինեմ բարձր պաշտոնում եմ լինելու….
    3. Ամուսնացել եմ, սպասում եմ բալիկի, կարիերայում առաջընթաց է եղել….
    4. Հիմնականում լավ տրամադրություն եմ ունենում: Քանի որ այս պահին աշխատում եմ, ընտանիքիցս հետո իմ մշտական ուշադրությունը կենտրոնացրել եմ իմ աշխատանքին և ժամանակս գրեթ անցկացնում եմ կամ աշխատանքի վայրում կամ տանը, երբ ազատ ժամանակ լինումա շաբաթվա մեջ մեկ կամ երկու օր անցկացնում եմ ընկերական շրջապատում….
    Շնորհակալություն….

    • Արտյոմ ջան, ես էլ եմ ողջունում: Հաջողություններիդ համար շատ ուրախ եմ, սեփական բիզնեսն էլ ինչ-որ պահի միգուցե էլի վերադառնաս 🙂 կարևորն անընդհատ աճելու ձգտումը կա, դա արդեն լավ է… Իսկ բալիկն էլ որ եղավ, դա արդեն լրիվ ուրիշ մոտիվացիա է:

      • Հրաչ ջան փոխադարձաբար: Ես մի մեծ առաջարկ ունեմ հենց քեզ, քանի որ էս ամեն ինչի հեղինակը դու էս ու բոլորից լավ քեզ մոտա ստացվում էս ամեն ինչը լավ: Հնարավորության դեպքում խի չստեղծենք մի բան, որտեղ կարող են սկզբնականում հավաքվեն մարդիք ովքեր հետաքրքրված են նման թեմաններով ու ոչ թե վիրտուալ շբվենք այլ դեմ առ դեմ: Քննարկենք տարբեր թեմաններ… Հետագայում էլ կարող է դա որպես բիզնես դարձնել, որքանով որ ես եմ տեղյակ Ամերիկայում կա Քարնեգի կենտրոն որտեղ անգամ բիզնես ունեցող մարդիք են գալիս ու դասընթացներ անցնում….????? ինչ կասես???
        Իսկ առհասարակ ես միշտ էլ հետաքրքրասեր եմ եղել առավել ևս բիզնեսը ինձ միշտէլ հետաքրքրել է….

        • Արտյոմ ջան միտքը շատ լավն է: Նման մի միտք` Հաջողության ակումբ ստեղծելու միտք էլ կա հետագայում ու մի օր դա անպայման կլինի, նույնիսկ ոչ շահութաբեր, պարզապես կհավաքվենք, կշփվենք, միասին ֆիլմեր կդիտենք, իրար գիտելիքներ կփոխանցենք և այլն: Ուղղակի ինչ վերաբերվում է ինձ, այս պահին արդեն մի քանի ուրիշ նպատակներ եմ պլանավորել, որոնք անպայման պետք է ավարտեմ, չէի ուզի շեղվել ու միայն ժամանակի առումով չեմ հասցնի:

        • Արտյոմ ջան ես մի անգամ առաջարկել էի Հրաչին, որ մի օր պայմանավորվենք ու հավաքվենք բոլորս: Երևի Նոր Տարուն հավաքվելը ճիշտ կլինի, ի՞նչ եք կարծում:

  • 1. Այս պահին ամենամեծ նպատակս sayyoy.com միջազգային սոցիալական ցանցի ստեղծումն է, որի իրականացումը կարծում եմ երկար չի տևի:
    2. 5 տարի անց ինձ տեսնում եմ վերևում նշված սոցիալական ցանցի հիման վրա բացված ընկերությունում` նոր, գլոբալ նախագծերի վրա աշխատելիս:
    3. Ամուսնությունը, առաջին գիրքս, success.am-ի զարգացումը, sayyoy.com-ի գաղափարը, արժեթղթերի շուկայում նոր գործարքները ու մի շարք նոր մարդկանց հետ ծանոթանալն ու կապեր հաստատելը:
    4. Արթնանալիս շատ մեծ հաճույք եմ զգում ու ամեն անգամ մտքումս շնորհակալություն եմ հայտնում, որ այս օրն առջևում է ու պետք է իմ սիրած գործերով զբաղվեմ` իմ սիրած մարդկանց կողքին:

  • Մերսի Հրաչ ջան, նման հարցադրման համար: Եթե ունենք հստակ նպատակներ ուրեմն կհասնենք անպայման: ԻՄ պատասխաններն են.
    1. Միշտ աշխատել եմ այնպիսի նպատակներ դնել, որոնք իրագործելի կլինեն, կօգնեն ոչ միայն ինձ այլև իմ շրջապատին և որ հետագայում չդժգոհեմ նպատակս իրագործվելուց հետո: ՀԻմա կյանքիս նպատակները հետևյալն են. դառնալ բանկի լավագույն աշխատող, գրել երկրորդ գիտական թեզս, որում առաջին անգամ կհաշվարկվեն տնտեսական անվտանգության ցուցանիշները ԼՂՀ-ի համար/շատ երկրներ չունեն նման ցուցանիշներ, բայց ես նպատակահարմար եմ գտնում հաշվարկել դրանք և տնտեսությունն ուղղել այդ ցուցանիշների մաքսիմալ ապահովմանը/, կազմել ամուր և երջանիկ ընտանիք, հիմնված փոխադարձ հարգանքի և սիրո վրա
    2. 5 տարի հետո ես արդեն հասած կլինեմ վերը նշված նպատակներիս ու երևի երեխաներ կունենամ, կզբաղվեմ նրանց դաստիրակությամբ, միաժամանակ կզբաղվեմ իմ սիրած գործով
    3. Վերջին մեկ տարին իմ համար կյանքի մեծ դպրոց էր: Ես հայտնվեցի շատ տարբեր վայրերում, տարբեր մարդկանց միջավայրում, ունեցա ամենատարբեր ապրումները. պատասխանատվություն/թեզպետքա պաշտպանեի, պատվով արեցի դա/, սեր/սիրում եմ մինչև հիմա/, հիասթափություն/փառք Աստծո անցել է արդեն/, մտերիմ մարդու մահ/մինչև հիմա չեմ կարողանում համակերպվել/,աշխատանքի ընդունում երեք անգամ և ինքնակամ հեռացում/հիմա աշխատում եմ/
    4.Ամեն առավոտ արթնանալիս մտածում եմ, ինչ լավ է, որ ես ապրում եմ, ուրեմն իմ կյանքը արժեք ունի

    • Գոհար ջան նպատակներդ էլի կոնկրետ են, դա լավ է: Թեզդ որ պատրաստես, տպագրվի, հենց այս հոդվածի մեկնաբանություններում մեզ էլ հուշի տեղը, կարդանք 🙂 նաև կլինի նպատակի իրագործում, այլ մարդիկ էլ կտեսնեն, կոգևորվեն:

      Ամուր ընտանիքը շատ կարևոր է, դա օգնում է նաև գործերին: Իսկ երեխաներն էլ որ եղան, կյանքն ավելի ուրախ կլինի ու նպատակային:

      Վերջին մի տարում իրոք որ շատ բան է պատահել, հուսով եմ հետագայում միայն լավը կլինի: Իսկ ամեն առավոտյան նման զգացումով զարթնելը շատ կարևոր է, դա մեկ քայլ առաջ է դեպի երջանկություն:

  • Իմ պատասխանները՝
    1. Այա պահին իմ ամենամեծ նպատակն է՝ աշխատել աուդիտորի պաշտոնում:
    2. 5 տարի հետո ես ինձ տեսնում եմ որակավորված հաշվապահի պաշտոնում:
    3. Անարդյունք հարցազրույցները, դասընթացները, համալսարանը,երազանքների հստակեցումը, որոշ գրքեր ու ֆիլմեր, Արմինեյի,Մելիքյանի, Անդրեյի, Եղիշեի հետ ծանոթությունը, ընկերներից հեռու գտնվելը, դժվարությունները, մենակության զգացողությունը, անցանկալի աշխատանքի նկատմամբ հանդուրժող վերաբերմունքի ձեռքբերումը, համբերելու հատկության ավելի մեծ ձեռքբերումը, սիրահարվելը…
    4. Արթնանալիս ամեն օրվա զգացողությունս ուրիշ է լինում, չեմ կարող բոլոր օրերի համար մի բան նշել, երբեմն երազանքներով եմ արթնանում, երբեմն չհասցնելու տագնապով, երբեմն տխուր, երբեմն երջանիկ կամ հիասթափված և այլն:

  • Ամենամեծ նպատակը? մմմմմմ լավ հիմա պատասխանեմ.
    1.ինչքան հնարավոր է շատ ճանապարհորդել,աշխահն ու մարդկանց ճանաչել.
    2.ընտանիքիս կողքին, մեր համատեղ տարբեր ծրագրերի վրա աշխատելիս.
    3.ավելի ինքնավստահ, նորություններ փնտրող ու շփվող եմ դարձել.
    4.երազներս կիսատ են մնում ու զընգ զանգն է գալիս. մտքիս մեջ ասում եմ երանի միշտ էլ իմ տեղերի մեջ ու ընտանիքիս կողքին արթնանամ…..ահագին երկար մտածեցի մինչ հարցերին պատասխանելը երևի բոլոր հարցերի համար կասեի որ առաջնայինը ինչպես Դուք եք շատ հաճախ նշում ընտանիքն ու ընտանեկան հարգանքն է,այն ունենալու դեպքում կունենաս ու կհասնես ամեն ինչի:

  • 1.Ամենամեծ նպատակս դառնալ բժշկուհի,որ ծնողներս միայն հպարտանան ինձնով:
    2. 5 տարի հետո նպատակս իրականացնելու ամենադժվար ճանապարհին:
    3.Փոխվել են պատկերացումներս կյանքի մասին,հիմա առավել ուշադիր եմ շրջապատիս մարդկանց նկատմամբ:
    4.Հիշում եմ այդ օրվա պլաններս և աշխատում դրական էմոցիաներով սկսել օրս:

  • 1.Im amenamec npatak@ unenal sepakan aviagorcaran,,,anun@
    2.5 tari heto indz tesnum em ayd gorcarani himq@ qcelis.
    3.amenakarevor popoxutyunn ayn e im kyanqum ,vor es skseci havatal im ujerin,,skseci hajax jptal mardkanc,,skseci mtacel aveli parz,skseci chvaxenal djvarutyunneric,voronq idz aveli en ujexacnum u mec porc en talis,skseci hargel u havatal im npataknerin.
    4.shaaaat urax em artnanum amen aravot,ev ayn hamozmamb em sksum ors,vor ayn petq e lini aveli lav qan naxord@,ev inqs indz asum em <es miayn aysor kzbaxvem im sirac gorcov,es miayn aysor jamanak ktramadrem im sirelinerin,miayn aysor kkazmem ayn gorceri planner@,voronq patrastvum em anel aysor,,ev ete nuynisk chhascnem dranq bolorn avartin hascnel,es indz erjanik kzgam vor porcel em anel,,,ev verjapes es miayn aysor es kasem amenaglxavor@ ays kyanqum >
    MI BAN KASEM BOLORIN,,,,ETE NPATAKNER@ CHAPIC DURS MEC EN<APA PASTER@ NSHANAKUTYUN CHUNEN.SKSEQ DZER GORCN AYSOR,VAXN ARDEN USH KLINI…..

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»