Հաջողության գաղտնիքներ

Հեշտ ընտրության պատրանքը

Հեղինակ Lusin

Եթե Դուք հանդիպեք մի հղի կնոջ, ով արդեն ութ երեխա ունի, որոնցից երեքը խուլ են, երկուսը՝ կույր, մեկը` մտավոր հետամնաց, իսկ կինն էլ ինչ-որ հիվանդություն ունի, ի՞նչ խորհուրդ կտաք նրան: Ընդհատել հղիությո՞ւնը:

Նախքան այս հարցին պատասխանելը, խնդրում եմ կարդացեք նաև ընտրության այս տարբերակը: Դուք պետք է համաշխարհային նոր առաջատար ընտրեք և Ձեր ձայնը որոշիչ է: Ունեք տեղեկատվություն հետևյալ երեք թեկնածուների մասին.

Թեկնածու 1: Որպես քաղաքական գործիչ` անազնիվ է, խորհրդակցում է աստղագետների հետ, ունի երկու կին, ծխում է և օրվա ընթացքում խմում է 8-10 բաժակ մարտինի:
Թեկնածու 2: Երկու անգամ հեռացվել է պաշտոնից, մինչև կեսօր քնում է, քոլեջում ափիոն է օգտագործել և ամեն երեկո մոտ 1 լիտր վիսկի է խմում:
Թեկնածու 3: Ունի ռազմական պարգևներ, բուսակեր է, չի ծխում, հազվադեպ գարեջուր է խմում, և երբեք չի դավաճանել կնոջը:

Երեքից ո՞ւմ կընտրեք:

Առաջին թեկնածուն Ֆրանկլին Դ. Ռուզվելտն է,
Երկրորդ թեկնածուն՝ Ուինսթոն Չերչիլը,
Երրորդ թեկնածուն՝ Ադոլֆ Հիտլերը:

Հ.Գ. Եթե Ձեր պատասխանը հղիության ընդհատման հետ կապված «այո»-ն է, ապա Դուք պարզապես սպանեցիք Բեթհովենին:

Հ.Հ.Գ. Ես Բեթովենին «չսպանեցի», սակայն ընտրեցի Հիտլերին: 🙂

Հեղինակի մասին

Lusin

Լավագույն վերելքներն առջեւում են:

10 մեկնաբանություն

  • ինձ երեք տարբերակներն էլ դուր չեկան, իսկ հղի կնոջ հարցում միանշանակ չէր, հատկապես մեր դարաշջանի համար երբ գիտությունը զարգացել է, և ճիշտ չէ համեմատել, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է…

  • Շնորհակալություն ընթերցման ու կարծիքների համար:

    Եվա ջան, այստեղ ներկայացված էր ընդամենը երկու ընտրության տարբերակ: Առաջին դեպքում 50/50 էր մեր “ճիշտ” կամ “սխալ” լինելու հավանականությունը, բայց փաստերը տանում էին նրան, որ ավելի շատ կարող էինք սխալվել: Այս օրինակներում կարևորությունը չպետք է տալ ժամանակակից լինելուն, այլ դասեր քաղել` հեշտ ու արագ կատարվող ընտրության առաջ կանգնելիս մի քիչ էլ մտածել է պետք:

  • Հիտլերը իր կնոջը չի դավաճանել? Չի դավաճանել բայց ավելի լավ է դավաճաներ, քան բռնի ուժով տիրանար:
    Հոդվածը շատ լավն էր և տպավորող

  • Hrach jan shnorhakalutyun! Iskapes anaknkal er, hatkapes Hitleri kaskaceli “kargin” txamard linelu pasty:) Isk arajin tarberaky chgitei ev urax em vor Bethoven e cnvel:) chnayac es ayl ban karogh e xorhurd tayi cavoq:(

  • Կարճ- կոնկրետ, հստակ, ամփոփ, թիրախային, ՀՐԱՇՔ գրառում: Ապրի Լուսին Ամարան!

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»