Հաջողության գաղտնիքներ

Ինֆորմացիան ձևավորում է մեզ

Ինֆորմացիան վաղուց արդեն «ոչ նյութական» չէ: Ինֆորմացիան ֆիզիկական ազդեցություն է ունենում, ինֆորմացիան բնավորություն է ձևավորում, ինֆորմացիան ապագա է կանխորոշում… Խոսքն այն ինֆորմացիայի մասին է, որը մենք ստանում ենք ամեն օր, տարբեր աղբյուրներից. համացանց, հեռուստաեթեր, ռադիո, մարդիկ և այլն: Եթե ինֆորմացիան ունենար չափման միավոր, ապա օրեկան մենք կընդունեինք այն միլիոններով: Հետևաբար, մենք չենք կարող ընդունել այն ամենը, ինչ մեզ տալիս են: Մենք պետք է ընդունենք այն, ինչ մեզ պետք է: Այսինքն, մենք պետք է ֆիլտրենք ինֆորմացիան: Մենք պետք է հասկանանք` այս ինֆորմացիան, որը մենք ստանում ենք, դրական է ազդելու մեր կյանքի վրա, բացասական, թե ընդհանրապես չի ազդելու: Եվ պետք է միշտ ձգտենք վերցնել այն, որը դրական է ազդելու` բացառելով մյուս երկուսը:

Միգուցե դուք հենց հիմա մտածեցիք` իսկ ի՞նչ է խանգարում, եթե վերցնենք ամբողջ ինֆորմացիան, դասավորենք ուղեղի դարակներում, մի օր միգուցե՞ պետք գա, կամ վերջիվերջո` հետաքրքիր է, չէ՞: Բանը հենց նրանումն է, որ չնայած ուղեղն ունի միլիարդավոր «դարակներ», բայց ակտիվ դարակները, որոնք մենք օգտագործում ենք, շատ չեն: Եվ ինչ-որ պահի ստացվելու է այնպես, որ տեղադրելով դարակի վրա ոչ պետքական ինֆորմացիա, դուք ստիպված եք լինելու թափել դրա վրա եղած օգտակարը: Եվ ամենավատն այն է, որ այդ «թափելու» պահը դուք չեք զգում: Այսինքն, դուք ստացաք ինֆորմացիա, ամեն ինչ լավ է, ամեն ինչ հրաշալի է, բայց ինչ-որ բան կորավ և դուք դա չզգացիք: Իսկ ինչ կորա՞վ: Միգուցե՞ կարևոր ինչ-որ բան…

Իսկ որպեսզի չթողնենք, որ բանը դրան հասնի, մենք պետք է ֆիլտրենք ինֆորմացիան ամենասկզբից: Իսկ մեթոդը բարդ չէ: Օրինակ, ես գիտեմ, որ ինձ չի հետաքրքրում քաղաքականություն, շոու բիզնես, հեռուստատեսություն և որոշ այլ բաներ: Ինչպե՞ս կարող եմ ֆիլտրել դա: Ես չեմ նայում հեռուստացույց, չեմ մտնում կայքեր, որոնց թեման քաղաքականությունը կամ շոու բիզնեսն է, չեմ կարդում հոդվածներ, որոնք կրկին այդ թեմայով են, նման խոսակցությունների ժամանակ պարզապես որոշ ժամանակ լուռ լսում եմ` փորձելով հնարավորության դեպքում «հեռացնել ինձ» թեմայից, չեմ մասնակցում միջոցառումների, որտեղ շոշափվում են նման թեմաներ, և այլն, և այլն: Այսինքն, ես փորձում եմ առավելագույնս փակել բոլոր այն աղբյուրները, որոնցից կարող եմ ստանալ ինձ համար ոչ պետքական ինֆորմացիա:

Իսկ թե որ ինֆորմացիան է «պետքական» և որը` ոչ, որոշում է ամեն մարդ իր համար` առանց «համաշխարհային» տրենդներին, մարդկանց զանգվածներին կամ ընդունված նորմերին հետևելու: Ամեն մարդ այս աշխարհում իր տեղն ունի, իր առաքելությունը և իր անելիքները: Պարզապես, եթե դուք արդեն պատկերացնում եք ձեր տեղն աշխարհում, ապա փորձեք հնարավորինս ազատվել այն ինֆորմացիայից, որը ձեզ չի օգնելու հայտնվել այնտեղ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

12 մեկնաբանություն

  • Եթե ինֆորմացիան ունենար չափման միավոր….
    Ինֆորմացիան ունի չափման միավոր (բայթ, ՄԲ, ԳԲ…) 🙂 Ուղղակի չենք կարող չափել ինչքան ինֆորմացիա ա մեր ուղեղը ստանում(երևի չենք կարող էլի :D)

  • Կարծում եմ որ ոչ ամեն տեսակ ինֆորմաիցայից կարելի հեռու պահել մեզ, քանի որ կան բաներ, որոնք ուղղակի պարտավոր ենք իմանալ, չլինելով այդ ոլորտում, ասենք բժշկություն, խոհարարության գաղտնիքներ և այդպես շարունակ…

  • Hrach jan lriv pakveln el mi ban chi es es verjers sksel em shat mtacel informacion peredozirovkai masin da bavakanin vtangavor ban e. Aysinqn uxex@ erebemn chi karoxanum chisht mshakel hakasakan informaciayi mec qanakner u erbemn sxal voroshumner e kayacnum…
    Nenc vor shounern el erbemn hangstanalu mijoc karox en linel vorosh mardkanc hamar. Chnayac inqs el ashxatum em heru mnal nman baneric u himnakan zbaxmunqs saytern en. 🙂

  • Հրաչ ջան, որ ինֆորմացիան համարվում է «ֆիզիկական» դա փաստ է, ու շատ հետաքրքիր, սակայն ինչ վերաբերում է դրա դասակարգմանն ու պահպանմանը, այս անգամ, մի քիչ կվիճարկեմ տեսակետդ.
    Այս տարբերակն էլ տասնյակ տարբերակներից՝ (թեորիաներից) մեկն է, որ այսօր գոյություն ունի ուղեղի՝ ինֆորմացիայի «ֆիլտրացիոն ծրագրերի ու պահպանման» շատ մակերեսային ուսումնասիրությունների արդյունքում:
    Օրինակ ես հանդիպել եմ տարբերակի, որ ուղեղը վայրկյանում ստանում է, եթե համեմատենք, մոտ երկու միլիոն ԳիգաԲայթ ինֆորմացիա՝ մեր ծնվելու օրվանից սկսած, որը ամբողջությամբ դասավորվում ու մնում է «տեղում» մեր ամբողջ կյանքի ընթացքում:
    Ւսկ այս տարբերակի ապացույցները բերում են հոգեթերապևտները, երբ օգնում են մարդուն հիպնոսի միջոցով հիշել ցանկացած դրվագ՝ վայրկյան իր կյանքից՝ անկախ դրա վաղեմությունից:
    Օրինակ՝ 60 տարեկան մարդը կարող է հիշել, թե չորրորդ դասարանում, քիմիայի ժամին, դասարանում նստած ինչ պատկեր, կամ տեքստ է տեսել(թեկուզ ակնթարթորեն) իր դասագրքի 31-րդ էջում ու նկարագրել այն ամբողջությամբ՝ Ինչպես եղել է, կամ հիշել, օրինակ 15 տարի առաջ, ապրիլի 18-ին, ժամը հինգին, ինքը որտեղ է գտնվել, ու ինչ է զգացել իր բոլոր զգայարաններով:
    Այս տարբերակից ելնելով էլ կարելի է ասել, որ ինչքան շատ ինֆորմացիա՝ այնքան լավ, այնքան ավելի մեծ կլինեն մեր ուղեղի ընտրության հնարավորությունները ու առավել ճիշտ որոշում կայացնելու շանսերը:
    Կարծում եմ, որ շատ մտածողներ ասելով.
    «Ինֆորմացիան կյանքում ամենաթանկ բանն է»
    ի նկատի ունեին հենց այս տարբերակը:
    Ուղղակի շատ բարդ թեմա է ու միայն մեկնաբանությունների տեսքով շատ դժվար է արտահայտել ամբողջը:)

    • Կարեն ջան շատ շնորհակալություն կարևոր ինֆորմացիայի համար: Ամեն դեպքում, ինչպես նշեցիր, սա տեսակետ է` հիմնված իմ զգացածի ու դիտարկումների վրա: Չգիտեմ ինչու, բայց մեջս նստած է, որ ոչ պետքական ինֆորմացիան ենթագիտակցորեն շեղում է մեզ մեր գլխավոր նպատակներից:

  • Եթե Ձեզ կհետաքրքրի կարող եք թողնել էլեկտրոնային հասցեն, Այս թեմայով մի հատ լավ նյութ ունեմ, գիտականորեն ապացուցված փաստեր կան մեջը, ամեն ինչ ավելի հասկանալի կդառնա:

  • Ախ այդ ինֆորմացիան… Խոսքս անպետք, ՚վնասակար ինֆորմացիայի մասին է: Երբ գիտակցեցի, թե որքան հիվանդությունների ու վտանգավոր մտքերի հարուցիչ է ինֆորմացիան, եւ թե որքան են դրանցով մարդկանց ուղեղները փորձում լցնել հեռուստաեթերները, շատ սովորություններ փոխվեցին իմ ներսում:
    Շնորհակալություն Հրաչ ջան հոդվածի համար: Թեեւ այն գրվել է մի քանի տարի առաջ, այն նորովի կարդալը պակաս օգտակար չէր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»