Աշակերտը հարցրեց իմաստունին.
— Եթե ինչ-որ մեկն ինձ հարվածի, ի՞նչ պետք է ես անեմ:
Իմաստունը պատասխանեց.
— Իսկ ի՞նչ կանես դու, եթե քո վրա ծառից չոր ճյուղ ընկնի և հարվածի քեզ:
Աշակերտը պատասխանեց.
— Ինչ պետք է անեմ, դա ուղղակի պատահականություն է, պարզ զուգադիպություն, որ ես հայտնվեցի ծառի տակ այն ժամանակ, երբ դրա վրայից ճյուղ ընկավ:
Իմաստունն ասաց.
— Ուրեմն նույն բանն արա: Ինչ-որ մեկը ցասումի մեջ էր, զայրացած, անկառավարելի և հարվածեց քեզ: Դա նույնն է, որ ծառի վրայից ճյուղ ընկնի քեզ վրա: Թող դա չանհանգստացնի քեզ, պարզապես շարունակիր գնալ քո ճանապարհով, կարծես ոչինչ էլ չի եղել:
Իմաստ ուներ: Իմաստուն էր: )))).
lavner
Միշտ չի, որ հնարավոր ա չպատասխանելը․․․ դեպքեր են ըլնում, որ ուղղակի հնարավոր չի չպատասխանելը։.