Հաջողության գաղտնիքներ

Հաջողություն. տեսականից գործնական

Մարդիկ, ովքեր ուզում են լինել հաջողակ` հաջողակ բառիս լայն իմաստով, ինչ-որ ժամանակ ուսումնասիրում են հաջողության թեման` գրքեր են կարդում, հաջողակ մարդկանց կենսագրություններ են ուսումնասիրում կամ նման թեմատիկ բլոգներ և կայքեր են այցելում: Այդ ամենը ոգեշնչում է մարդուն, կարծես ասում է նրան. «Դու նույնպես կարող ես» և մարդը, դրանից ոգևորված, իրեն ուժեղ և էներգիայով լի է զգում: Եվ այդ էներգիան իրոք առաջանում է: Հաջողության ճանապարհի այս փուլում փոխվում է մարդու մտածելակերպը, ձևափոխվում է բնավորությունը: Մարդը ձեռք է բերում տեսական գիտելիքներ, թե ինչով են տարբերվում հաջողակ մարդիկ մնացած մարդկանցից, ինչ պետք է անել հաջողակ դառնալու համար, ինչ պետք է զգալ, ինչպես պետք է կյանքին նայել, ինչպես պետք է մարդկանց վերաբերվել, ինչպես պետք է խնդիրներին վերաբերվել, ինչ պետք է անել կամ ինչ պետք չէ անել:

Այս նախնական փուլն անվանենք «հաջողության նախապատրաստում»: Այն իրոք շատ-շատ կարևոր է: Առանց այս փուլն անցնելու, առանց ներքուստ տրամադրվելու, դժվար է անցնել հաջորդ փուլեր, դժվար է հասնել հաջողության: Սակայն մոտիվացիան ունի մի վատ կողմ: Եթե երկար ժամանակ այն չի ամրապնդվում գործողություններով, այն մարում է: Հաջողության «տեսական փուլը» չպետք է թողնել, որ երկար տևի: Այսինքն, դուք չպետք է տարիներով գրքեր կարդաք, ձեզ լավ զգաք, մոտիվացված զգաք, բայց պահեք դա արհեստականորեն: Հիշեք՝ մոտիվացիան և հաջողությունը պետք է ամրապնդվեն գործնական, կոնկրետ քայլերով: Միայն այդ դեպքում է հաջողությունն ավելի մոտենում: Պետք է գա մի պահ, որ ձեզ ոգեշնչեն ձեր գործերն ու դրանց արդյունքերը և դուք ավելի քիչ ժամանակ ունենաք մոտիվացիան տեսականորեն պահելու համար: Գիտե՞ք որն է տեսականի և գործնականի տարբերությունը: Պատկերացրեք, որ դուք պետք է թռչեք անդունդի վրայով: Տեսականն այն է, որ դուք ձեզ տրամադրում եք, հավատում եք, որ կարող եք, փորձում եք հաղթահարել ձեր վախը և լիովին պատրաստ եք թռչելուն: Բայց քանի դեռ դուք չեք թռել, դա ոչինչ է: Վերջնական արդյունքը՝ թռիչքն է: Իսկ թռիչքը գործնական է, դա կոնկրետ քայլ է: Այնպես որ, հաջողության ձեր ճանապարհին ինչ-որ պահի անցեք գործնականի, ամրապնդեք ձեր տեսական գիտելիքներն ու մոտիվացիան կոնկրետ քայլերով և դա անպայման կբերի ձեզ հաջողության:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Նոր ես էլ մի բան հիշեցի…բարեկամներ ունենք ..իրանք երկու եղբայր են…ու ճի
    տն ասած մեկը ավելի խելացիա մյուսից…խելացին ամբողջ ժամանակը տենց գրքերա կարդում եվ այլն …մյուսը’ չէ..Խելացին նպատակա դրել մեքենա գնել..ու իրա ասելով քիչ էր մնում գումարը բավականացնելուն երբ եղբայրը ուղղակի ընտանեկան զառով շահեց…այ դա է իրական հաջողությունը..

  • Աշոտ ջան դա ուղղակի մի անգամ պատահել է, ավելի երկարաժամկետ տեսանկյունից որ նայես, օրինակ 5 տարի անց, կամ 20 տարի, պատկերն այդ ժամանակ լրիվ տեսանելի կլինի:

  • “Որպեսզի հասնեք հաջողության, պետք է տարբերվեք մոլորակի 98 տոկոս բնակչությունից” Դոնալդ Թրամփ
    Եթե ուզում եք հաջողության հասնել, սկսեք գործել հենց հիմա:(հատված Հրաչի տեղադրած նկարից) 🙂 😉

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»