Հաջողության գաղտնիքներ

Երբեք մի կորցրեք հույսը

Մի քանի լաբորատոր մկների գցում են ջուրը և միացնում ժամանակաչափը, որպեսզի պարզեն, թե որքան երկար նրանք կարող են դիմանալ` մնալով ջրի երեսին: Նրանց գոյատևելու առավելագույն ժամանակը կազմում է 17 րոպե: Դրանից հետո նույն լողավազանի մեջ գցում են մկների երկրորդ խումբը, հիշելով, որ 17 րոպեից ավել նրանք չեն դիմանա: Բայց այս անգամ նրանց հանում են ջրից` մինչև կլրանան այդ 17 րոպեները: Այն բանից հետո, երբ մկները գալիս են իրենց սովորական վիճակին, նրանց կրկին գցում են ջուրը` նույն լողավազանի մեջ: Եվ գուշակեք, թե որքա՞ն է կազմում նրանց ջրի երեսին մնալու ժամանակն այս անգամ:

26 ժա՛մ…

Ավարտելով հետազոտությունը` գիտնականները գալիս են եզրակացության, որ մկների այդքան երկար գոյատևման պատճառը հույսն էր, հույսը, որ նույն ձեռքը կփրկի նրանց ևս մեկ անգամ, և այդ պատճառով նրանք այդքան երկար ժամանակ չէին հանձնվում:

Երբեք մի կորցրեք հույսը: Կյանքը ցույց է տվել բազմաթիվ անհուսալի իրավիճակներ, որոնցից ելք գտնվել է: Երբ մահանում է հույսը, մահանում է նաև ձեր մի մասը: Երբ կա հույսը, մարդու օրգանիզմը, գիտակցությունը ամեն ինչ անում են ելք գտնելու համար, այդ ժամանակ մարդու ուժերը բազմապատկվում են: Եվ ինչու միայն մարդու` ցանկացած շնչող էակի: Մկների օրինակը ձեզ ապացույց:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Ստացվում է այն փաստը,որ ցանկացած կենդանի էակի մեջ հույսը իր իսկ ստեղծված վայրկյանից ապրում և զարգանում է, իսկ մարդու մեջ այն միշտ մարման փուլում է:Հրաշալի հոդված էր Հրաչ ջան, շատ լավն էր.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»