Եթե մի օր ինձ հարցնեն, թե ինչի համար եմ ես ափսոսում ամենից շատ, ես կպատասխանեմ. ես ափսոսում եմ բոլոր այն ժամերի համար, որոնք անցկացրել եմ վախով և կասկածով: Ես ափսոսում եմ բոլոր այն րոպեների համար, որոնք վատնել եմ անտեղի: Ես ափսոսում եմ բոլոր այն վայրկյանների համար, որոնք անցկացրել եմ առանց սիրո: Ես ափսոսում եմ բոլոր այն մտքերի համար, որոնք այդպես էլ չիրագործեցի: Ես ափսոսում եմ բոլոր այն փորձերի համար, որոնք այդպես էլ չարեցի: Ես ափսոսում եմ բոլոր այն մարդկանց համար, ում ոչինչ չտվեցի:
Անտոնը վար դրեց գրիչը: Հանձնարարությունը կիսով չափ արված էր. գրել այն ամենը, ինչի համար դուք հավանաբար կափսոսաք հետագայում: «Բայց մի վայրկյան..», — մտածեց նա, — «ի՜ինչ ափսոսալ, դեռ 33 տարեկան եմ, ամեն ինչ առջևում է, կանեմ այնպես, որ ոչնչի համար էլ չափսոսամ»: Նայեց մյուս մասնակիցներին: Բոլորը խորասուզված գրում էին: «Հետաքրքիր է, ինչի՞ մասին են գրում», — շարունակեց մտածել նա, — «միթե մարդիկ հիմա արդեն գիտեն, թե ինչի համար են ափսոսալու և գիտակցելով դա՝ չեն կարողանալու ոչինչ փոխել»: Հասկացավ, որ ինքն էլ քիչ առաջ նույն բանն էր անում: Հասկացավ նաև հանձնարարության իմաստը: Պատռեց թուղթը և նոր թղթի վրա մեծ տառերով գրեց. «ԱՐԱ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՉԱՓՍՈՍԱՍ»:
Հիանալի է և ոգեշնչող, շնորհակալ եմ Հրաչ ջան 🙂
Ես էլ քեզ եմ շնորհակալ Գոհար ջան 🙂
դեռ չեմ ափսոսել ոչնչի համար, միայն մի բանի համար եմ հաճախ ափսոսում, որ մեզ ընձեռնված շանսը հաճախ զիջել ենք մեզ համար անծանոթ մարդու, բայց դե… ուրեմն այդպես էր պետք… 🙂
shat lavner shnorhakalutyun ………..