Հեղինակային առակներ

Արա այնպես, որ չափսոսաս. առակ

Եթե մի օր ինձ հարցնեն, թե ինչի համար եմ ես ափսոսում ամենից շատ, ես կպատասխանեմ. ես ափսոսում եմ բոլոր այն ժամերի համար, որոնք անցկացրել եմ վախով և կասկածով: Ես ափսոսում եմ բոլոր այն րոպեների համար, որոնք վատնել եմ անտեղի: Ես ափսոսում եմ բոլոր այն վայրկյանների համար, որոնք անցկացրել եմ առանց սիրո: Ես ափսոսում եմ բոլոր այն մտքերի համար, որոնք այդպես էլ չիրագործեցի: Ես ափսոսում եմ բոլոր այն փորձերի համար, որոնք այդպես էլ չարեցի: Ես ափսոսում եմ բոլոր այն մարդկանց համար, ում ոչինչ չտվեցի:

Անտոնը վար դրեց գրիչը: Հանձնարարությունը կիսով չափ արված էր. գրել այն ամենը, ինչի համար դուք հավանաբար կափսոսաք հետագայում: «Բայց մի վայրկյան..», — մտածեց նա, — «ի՜ինչ ափսոսալ, դեռ 33 տարեկան եմ, ամեն ինչ առջևում է, կանեմ այնպես, որ ոչնչի համար էլ չափսոսամ»: Նայեց մյուս մասնակիցներին: Բոլորը խորասուզված գրում էին: «Հետաքրքիր է, ինչի՞ մասին են գրում», — շարունակեց մտածել նա, — «միթե մարդիկ հիմա արդեն գիտեն, թե ինչի համար են ափսոսալու և գիտակցելով դա՝ չեն կարողանալու ոչինչ փոխել»: Հասկացավ, որ ինքն էլ քիչ առաջ նույն բանն էր անում: Հասկացավ նաև հանձնարարության իմաստը: Պատռեց թուղթը և նոր թղթի վրա մեծ տառերով գրեց. «ԱՐԱ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՉԱՓՍՈՍԱՍ»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»