Հաջողության գաղտնիքներ

Կանայք և հաջողությունը

Կանայք մեզանից ուժեղ են: Նրանց համար գոյություն չունեն հիմարություններ: Նրանց համար կա միայն գլխավորը՝ կյանք, երեխաներ, ազատություն: Նրանք չեն տեսնում իմաստ հավերժ կյանքում, նրանք շարունակվում են իրենց երեխաներում և դա նրանց բավարար է: Նրանք զավթիչներ չեն, նրանց առանց այդ էլ պատկանում է ողջ աշխարհը, որովհետև նրանք ընդունակ են ստեղծել նոր կյանք (անհայտ հեղինակ):

***
Մի անգամ երեկոյան նախագահ Օբաման և իր կին Միշելը որոշում են ճաշել ռեստորանում: Երբ նրանք արդեն նստած էին, նրանց է մոտենում ռեստորանի սեփականատերը և հարցնում Օբամայի թիկնապահերից մեկին, թե արդյոք կարող է նա անձնական զրույց ունենալ առաջին տիկնոջ հետ: Դրանից հետո Միշելի և այդ տղամարդու միջև կայանում է խոսակցություն: Խոսակցությունից հետո նախագահ Օբաման հարցնում է Միշելին. «Ինչո՞ւ էր նա այդպես ուզում խոսել քեզ հետ»: Միշելը պատասխանում է, որ երիտասարդ տարիներին այդ տղամարդը խենթի պես սիրահարված էր իրեն: «Ուրեմն, եթե դու ամուսնանայիր նրա հետ, ապա հիմա այս հիանալի ռեստորանի սեփականատերը կլինեի՞ր», — հարցնում է նախագահ Օբաման: «Ոչ», -պատասխանում է Միշելը, — «Եթե ես ամուսնանայի նրա հետ, նա նախագահ կլիներ»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

14 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»