Հաջողության գաղտնիքներ

Ինչո՞ւ ոչ ես

Կան մարդիկ, ովքեր կյանքում հասնում են ամեն ինչի: Կան մարդիկ, ովքեր իդեալական են թվում: Կան մարդիկ, ովքեր գալիս մտնում են մեր կյանք և այնպիսի տպավորություն է, որ նրանք ինչ-որ հեքիաթից են եկել, այլ ոչ թե հասարակ մարդիկ են, ովքեր պարզապես ապրում են մեզանից հեռու: Կա նաև մի մարդ, ով ապրում է աշխարհի ամենալավ վայրում, ամենալավ ժամանակ, ամենալավ պայմաններում: Նա ունի ամենալավ հնարավորությունները, ունի ամենամեծ ձգտումները, ունի աշխատելու ամենամեծ ցանկությունը, ունի ամենաստեղծարար ուղեղը: Նրան են սպասվում ամենամեծ արդյունքները, նա է ստեղծելու ամենամեծ բարիքները, նա է տեսնելու ամենամեծ հաջողությունները: Այդ մարդը Դու ես, հարգելի ընթերցող, Դու, որ կարդում էիր այս տողերը և ներսումդ կրակ էր վառվում: Դու, որ այդ կրակի շնորհիվ կհասնես բարձունքների և ցույց կտաս մեզ բոլորիս, որ կյանքում հնարավոր է ամեն ինչ, եթե տալ ճիշտ հարցեր: Եվ այդ հարցը, որ Դու հենց հիմա քեզ պետք է տաս, սա է. «ԻՆՉՈ՞Ւ ՈՉ ԵՍ»: Մի պահ լուրջ մտածիր. ինչո՞ւ ոչ Դու… Կրկնիր մի քանի անգամ` ինչո՞ւ ոչ ես: Չկա ոչ մի լուրջ պատճառ` ինչու ոչ Դու: Կան ժամանակավոր խոչընդոտներ, կան քայլեր, որոնք պետք է անել, կան աստիճաններ, որոնք պետք է անցնել, բայց լուրջ, հիմնավոր պատճառ չկա: Եթե Դու իրոք ուզես, ուզես ամբողջ սրտով, նվիրես քեզ դրան, ապա անպայման կհասնես: Եվս մեկ անգամ հարցրու քեզ` ինչո՞ւ ոչ ես, փակիր այս կայքը և անցիր քո անելիքներին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»