Արժեթղթեր

Կտրուկ անկում արժեթղթերի շուկայում

Հեղինակ Harust Tga

Նախագահական ընտրություններն ավարտված են. Օբաման վերընտրվեց: Արժեթղթերի շուկան անհապաղ արձագանքեց այդ լուրին կտրուկ անկումով: Ինչո՞ւ այդպես եղավ: Ներդրողների սրտով չէ Օբամայի վարած սոցիալական քաղաքականությունը. նա բարձրացնում է հարկերը, ինչն անհարմար դրության մեջ է դնում գործարարներին:

Զգալիորեն ընկել են տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերի գները: Apple ընկերության բաժնետոմսերի գինը մայիս ամսվանից այս կողմ երբեք այդքան ցածր չի եղել` 537 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: Google-ի բաժնետոմսերը նույնպես ընկել են` 652 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: Ընկել են նաև General Motors-ի, General Electric-ի և մյուս հսկաների արժեթղթերը: Շուկան չի վստահում Օբամային:

Հեղինակի մասին

Harust Tga

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»