Աֆորիզմներ

Մոտիվացիա ամեն օր

Նավի համար ավելի անվտանգ կլիներ նավահանգստում, բայց դրա համար չէ նա ստեղծված (Գրեյս Հոպպեր):

Գործողությունները միշտ չէ, որ երջանկություն են բերում, բայց առանց գործողությունների` երջանկություն չի լինում (Բենջամին Դիզրայելի):

Եթե մարդիկ ձգտեին կատարելագործել իրենք իրենց` փոխարենը փրկելու աշխարհը, եթե նրանք ձգտեին հասնել ներքին ազատության` փոխարենը ազատություն պարգևելու մարդկությանը, ապա որքան շատ նրանք կանեին մարդկության իրական ազատության համար (հին չինական իմաստություն):

Եթե աշխարհը ձեզ սառն է թվում, վառեք կրակներ` այն տաքացնելու համար (Լյուսի Լարկոմ):

Եթե ուզում եք լինել ավելի հաջողակ, ավելի շատ փորձեր կատարեք (Բրայան Թրեյսի):

Վերջը պետք է երջանիկ լինի: Եթե ոչ, ուրեմն դա դեռ վերջը չէ (անհայտ հեղինակ):

Զարթնելով առավոտյան` հարցրու քեզ` «ի՞նչ ես պետք է անեմ այսօր»: Երեկոյան, քնելուց առաջ` «ի՞նչ եմ ես արել» (Պյութագորաս):

«Ինչ եմ ես ուզում դառնալ» վերնագրով շարադրության մեջ ես գրեցի` «երջանիկ»: Ինձ ասացին` «դու չես հասկացել հանձնարարությունը», իսկ ես ասացի` «դուք չեք հասկացել կյանքը» (անհայտ հեղինակ):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»