Կիլիմանջարո` Աֆրիկայի ամենաբարձր գագաթը, 5895 մետր բարձրություն: Հանգած, բայց ակտիվ հրաբուխ: Կարծիքներ կան, որ լավան եռում է նրա գագաթից ընդամենը 400 մետր ներքև բարձրության վրա: Սփենսեր Վեսթ` 31-ամյա կանադացի երիտասարդ, ով 26 տարեկանում հաղթահարեց Կիլիմանջարոն: Միգուցե ասեք` «բայց շատերն են հաղթահարել Կիլիմանջարոն»: Այո, բայց ի տարբերություն նրանց, Սփենսերն արեց դա առանց երկու ոտքերի:
Երբ դեռ 3 տարեկան էր, բժիշկները նրան սարսափելի ախտորոշում արեցին` պետք է կտրվեին երեխայի երկու ոտքերը: Ապա ասեցին, որ տղան այլևս երբեք չի կարող լիարժեք կյանքով ապրել: Երբե՞ք… Կարծում եմ մեր բլոգի այցելուները վաղուց արդեն համոզվել են, որ երբեք չի լինում երբեք: Հոդվածի շարունակության փոխարեն կներկայացնեմ նկարների շարք: Երբ նայում էի այդ նկարները, 3 բանի մասին էի մտածում. «իրոք անհնար ոչինչ չկա», «ինչ լավ է, որ ես ոտքեր ունեմ» և «ինչ հրաշալի է բնությունը»: Դուք նույնպես նայեք նկարները: Եվ վերջում հիշեք` եթե այս մարդը ժպտում է, արդյո՞ք մենք իրական պատճառներ ունենք մռայլվելու:
Hrashq e…
Սարսուռ.. ու միաժամանակ ՈւԺ! Ահա թե ինչ զգացի…
Հիանալ կարելի է նրանով… ես նույնիսկ նկարները չկարողացա նայել…
Երախտագիտության, հպարտության, օգտակար լինելու զգացում է առաջանում:Պարզապես պետք է շնորհակալ լինել այդ մարդուց, որ գեղեցկացնում է կյանքը իր գոյությամբ ու գործունեությամբ: