Մարդկանց հետ շփում

Մարդկանց հետ շփման 20 կանոններ

1. Մենք անցնում ենք ավելի բարձր մակարդակ, երբ սկսում ենք շփվել մարդկանց հետ ավելի լավ, քան իրենք վերաբերվում են մեզ:

2. Երբեք թույլ մի տվեք, որ իրավիճակը ձեզ համար արժենա ավելի թանկ, քան փոխհարաբերությունները:

3. Եթե Սոսն ունի խնդիրներ բոլորի հետ, հավանաբար գլխավոր խնդիրը հանդիսանում է հենց Սոսը:

4. Փոխարենն ուրիշներին իրենց տեղը դնելը, դիր քեզ նրանց տեղը:

5. Վիրավորված մարդն ինքն է վիրավորանքներ հասցնում:

6. Մինչև ուրիշներին դատելը՝ ուշադրություն դարձրու քեզ վրա:

7. Երբեք մի օգտագործիր մուրճը, որպեսզի սպանես մոծակին` զրուցակցի ճակատին:

8. Մարդիկ հետաքրքրվում են այնպիսի մարդկանցով, ովքեր հետաքրքրվում է իրենցով:

9. Երբ օգնում ես ուրիշներին, օգնում ես ինքդ քեզ:

10. Համատեղ աշխատանքը բարձրացնում է համատեղ հաղթանակի հավանականությունը:

11. Վստահությունը` ցանկացած փոխհարաբերությունների հիմքն է:

12. Լավ փոխհարաբերություններում կողմերը հաճույք են ստանում ընդամենը իրար կողք գտնվելուց:

13. Ինքներս մեր հանդեպ թեթև վերաբերմունքը օգնում է ուրիշներին ազատ զգալ մեզ հետ:

14. Երբ պատրաստվում ես պայքարի, քեզ համար այնպիսի փոս փորիր, որում կտեղավորվի նաև ընկեր:

15. Գտնել 1 տոկոսին, որոնց հետ մենք համաձայն ենք, և ուղղել նրանց ուղղությամբ մեր ջանքերի 100 տոկոսը:

16. Ուրիշների հետ ճանապարհորդությունը միշտ էլ ավելի դանդաղ է անցնում, քան երբ ճանապարհորդում ես մենակ:

17. Իսկական փոխհարաբերությունների ապացույցը կայանում է ոչ միայն նրանում, թե որքան հավատարիմ ենք մենք ընկերներին, երբ նրանք անհաջողություն են կրում, այլ նաև նրանում, թե որքան շատ ենք մենք ուրախանում, երբ նրանք հաջողության են հասնում:

18. Մարդկանց լավագույն որակների հանդեպ հավատը ստիպում է նրանց դրսևորել լավագույն որակներ:

19. Ցանկացած մարդ, որին մենք հանդիպում ենք, ի վիճակի է մեզ ինչ-որ բան սովորեցնել:

20. Մնացած բոլոր հավասար պայմանների դեպքում մարդիկ կձգտեն աշխատել նրա հետ, ով իրենց դուր է գալիս: Մնացած ոչ հավասար պայմանների դեպքում` նրանք կշարունակեն անել նույնը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

12 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»