Virgin-ի աշխատակիցներն ինձ անուն են դրել` «Պարոն Այո»: Նրանք ինձ այդպես են անվանում, որովհետև ես երբեք չեմ ասում «ոչ»: Ես միշտ գտնում եմ ավելի շատ պատճառներ, որպեսզի ինչ-որ բան անեմ, քան չանեմ: Իմ նշանաբանն է. «Ամեն ինչ գրողի ծոցը: Սկսի՛ր և արա՛»: Ես երբեք չեմ ասում. «Ես չեմ կարող անել դա, քանի որ չգիտեմ, թե ինչպես են դա անում»: Ես միշտ փորձում եմ: Ես թույլ չեմ տալիս հիմար կանոններին կանգնեցնել ինձ: Ես ասում եմ իմ աշխատակիցներին. «Եթե դուք ուզում եք ինչ-որ բան անել, վերցրեք և արեք»: Դրանից շահում են բոլորը: Մարդիկ աշխատում են, նրանց գաղափարները գնահատվում են արժանվույնս, իսկ Virgin-ը միայն շահում է նման եռանդից ու նվիրվածությունից:
Ես համոզված եմ` չի կարելի թույլ տալ, որպեսզի քեզ կանգնեցնի «հնարավոր չէ» թշվառ արտահայտությունը: Եթե դու չունես բավականաչափ փորձ դրված նպատակին հասնելու համար, փնտրիր այլ ուղիներ: Եթե ուզում ես թռչել, գնա օդանավակայան, այնտեղ թեյ վաճառիր: Եվ աչքերդ միշտ բաց պահիր: Նայիր և սովորիր: Պարտադիր չէ գեղարվեստական քոլեջ ավարտել, որպեսզի նորաձևության դիզայներ դառնալ: Ընդունվիր աշխատանքի դիզայներական ընկերությունում որպես հավաքարար, ավելը ձեռքիցդ բաց մի թող, և շարժվիր աստիճաններով դեպի վեր:
Հատված Ռիչարդ Բրենսոնի «Ամեն ինչ գրողի ծոցը: Սկսի՛ր և արա՛» գրքից:
Հ.Գ.
Երևի գաղտնիք չէ, որ Ռիչարդ Բրենսոնն իմ ամենասիրած գործարարներից է: Երբ կարդում ես նրա տողերը, մոտդ այսպիսի զարմանալի զգացողություն է առաջանում` «միշտ մոտ եղիր երազանքիդ, ինչ էլ որ լինի: Երբեք չմտածես, որ քեզ մոտ ինչ-որ բան չի ստացվի: Միշտ գտիր պատճառներ մտքինդ անելու համար: Եվ արա՛ դա»: Այս մարդու գրքերը ժամանակին ինձ շատ են ոգեշնչել:
Երբեք չեմ կարդացել, բայց ամեն ինչ գրողի ծոցը, Հրաչը գիրքը կփոխանցի, ու ես կկարդամ )))
Էլեկտրոնային ունեմ Ալբերտ ջան 🙂 ավելի շուտ գրքերի մեջ կա:
գիրքը հայերեն թարգմանված կա՞.
Երևանի գրախանութներում չեմ հանդիպել, կարծում եմ չէ: