Բիզնես և ֆինանսներ Բիզնես մտքեր

Արտասովոր բիզնես մտքեր

Բիզնեսն ունի մի շարք մոդելներ: Դրանցից մեկը` «էժան գնել, թանկ վաճառել» մոդելն է: Կան նաև բիզնեսի այլ մոդելներ, որոնք հիմնված են գաղափարի վրա: Այսինքն, դու նոր բան ես մտածում, որը նախկինում ոչ ոք չի արել և մտցնում ես դա շուկա: Վերջինների մեջ կան նաև մոդելներ, որոնք հիմնված են ոչ թե գաղափարի, այլ արտասովոր գաղափարի վրա: Արտասովոր գաղափարի վրա հիմնված բիզնեսը տարբերվում է նրանով, որ հիմնականում նման բիզնեսը կողմնորոշված է մարդկանց ավելի նեղ շրջանակների վրա: Ինչո՞ւ: Որովհետև, եթե ինչ-որ բան արտասովոր է, ապա բոլորը չէ, որ կհասկանան և կընդունեն դա: Հետևաբար, արտասովոր գաղափարի վրա հիմնված բիզնեսն ավելի դժվար է ոտքի կանգնեցնել:

Ռուսական «Мама, я босс!» հաղորդումը կարող եք դիտել Youtube-ում: Երեկ դիտում էի հաղորդման այն համարը, որտեղ երիտասարդ Դաննիլ Միշինի (ով, իմիջիայլոց, Ռուսաստանի ամենաճանաչված երիտասարդ գործարարներից է, ընդամենը՝ 20 տարեկան) հյուրերն էին մարդիկ, ովքեր ստեղծել են իրենց բիզնեսն արտասովոր գաղափարի հիման վրա: Հաղորդման հյուրերը երեք երիտասարդ տղաներ են և մեկ աղջիկ: Քանի որ աղջիկը մեկն է, կներկայացնեմ միայն նրա բիզնես գաղափարը և դրա հիման վրա արդեն գործող բիզնեսը, իսկ մնացած երեքը` կարող եք դիտել տեսանյութում:

Кнопка Жизни. այսպես է կոչվում Ռուսաստանում առաջին բժշկական ազդանշանային համակարգը, որը նախատեսված է տարեցների և հաշմանդամների համար: Այսինքն, տարեց կամ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդու ձեռքին մի թևնոց են կապում, որի վրա կոճակ կա, որը մարդը կարող է սեղմել, եթե հանկարծ իրեն վատ զգա կամ շտապ օգնության կարիք ունենա: Ազդանշանը միանգամից գնում է կենտրոն, որն աշխատում է շուրջօրյա, դիմողին հեռախոսով առաջին օգնության խորհուրդներ է տալիս մասնագետը` մինչև նրա մոտ է շտապում շտապ օգնության մեքենան: Իսկ բիզնեսը հիմնված է նրա վրա, որ «Կյանքի կոճակները» ոչ միայն վաճառվում են, այլև դրանք օգտագործողներն ամսեկան վճարներ են վճարում` Մոսկվայում` մոտ 6-7 հազար դրամին համարժեք: Ահա այսպիսի հետաքրքիր բիզնես գաղափար:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Հաղորդումը 39 րոպե ա տևում: Մի ափսոսացեք ժամանակը ու անպայման նայեք: Շատ մոտիվացնող ա: Հատկապես թող նայեն այն երիտասարդները, ովքեր վստահ են, որ պետք է կյանքի կեսը անցնել, նոր հարստանալ ))
    Ինձ շատ դուր եկավ )) Մերսի Հրաչ ջան ))

    • Խնդրեմ Ալբերտ ջան, ուրախ եմ, որ դուրդ եկավ: Հետո եթե ժամանակ ունենաս, նայի նաև գլխավոր էջի ներքևում դրված տեսանյութը, նույն բնույթի են: Կարելիա որպես ժամանց նայել, բայց դե ահագին բան ես սովորում 🙂

  • Հրաչ ջան իրոք,որ "Կյանքի Կոճակներ" սարքի գաղափարը լավն էր,,,,շատ դուրս եկավ… 😉

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»