Հաջողության գաղտնիքներ

Ուզո՞ւմ եք այլ արդյունքներ. ՓՈԽՎԵ՛Ք

Հեղինակ Demetra

Մարդը չի կարող դառնալ այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում, եթե շարունակի մնալ նույնը: Դա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե ինչ նպատակ է հետապնդում, պետք է սկսի փոխվել: Մեծ հաջողությունների հասնում են նրանք, ովքեր չեն վախենում փոփոխություններից: Հարց է առաջանում` ի՞նչն է խանգարում մարդկանց լինել հաջողակ: Փոփոխությունների հանդեպ վախը: Բանն այն է, որ «փոփոխություն» բառը մարդկանց մոտ առաջացնում է անորոշության զգացում և ոչ բոլորն են կարողանում հաղթահարել այդ վախը:

Գոյություն ունեն երկու տեսակի փոփոխություններ` գլոբալ և աստիճանաբար, բայց մշտական հիմունքներով: Սրանցից յուրաքանչյուրը ձեզ կբերի հաղթանակի` միայն թե դրանք լինեն ձեր առջև դրված նպատակին համապատասխան: Աշխարհում շատ խոշոր ընկերություններ սկսել են զբաղեցնել առաջին տեղերը միայն ի շնորհիվ գլոբալ փոփոխությունների. գործելաոճի, ընկերության կառուցվածքային փոփոխություններ, հաճախորդների հետ հարաբերությունների ուղղում և հստակեցում:

Պետք է հասկանալ, որ շարժման միակ խթանիչը` փոփոխությունն է: Եթե կա փոփոխություն, ապա կա նաև շարժում: Շարժումն իր հերթին բերում է զարգացման, իսկ զարգացումն ավելի է մոտեցնում վերջնական նպատակին: Հիշեք այս սխեման` փոփոխություն — շարժում — զարգացում — նպատակ:

Հեղինակի մասին

Demetra

Անկեղծ եմ, հումորով ու հավատարիմ

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»