Երեկ ընկերներիցս մեկի հետ խոսում էինք ժամանակի պլանավորումից: Նա մի օրինակ բերեց, որը դուրս շատ եկավ և որոշեցի անպայման գրել: Արդյոք դիտե՞լ եք День Сурка ֆիլմը: Ֆիլմը պատմում է մի լրագրողի մասին, ով եկել է հեռավոր քաղաքներից մեկը` լուսաբանելու ձմեռվա գլխավոր իրադարձությունը` «Արջամուկի օրը»: Բայց ինչ-որ բան է տեղի ունենում և ամեն առավոտ նա սկսում է զարթնել նույն օրը: Այսինքն, ժամանակն առաջ չի գնում. նա անցկացնում է մեկ ամբողջ օր, իսկ հաջորդ օրը` ամեն ինչ նորից կրկնվում է: Եվ ինչ-որ պահի նա հասկանում է, որ պատճառն այն է, որ նա օրվա ընթացքում ոչ մի կարևոր ու արժեքավոր բան չի անում, այլ միայն մտածում է իր մասին և պարզապես «անցկացնում է» օրը:
Եվ նա հասկանում է, որ որպեսզի օրերը դադարեն կրկնվել, նա պետք է այդ մեկ օրվա ընթացքում կարևոր բաներ անի: Եվ այդպես էլ անում է: Սկզբում, երբ դուրս է գալիս տանից, մոտի եղած ողջ գումարը տալիս է անօթևան մարդուն, ապա գնում է միջոցառման, որտեղ պետք է լուսաբանի օրվա գլխավոր իրադարձությունը: Ճանապարհին իր լրագրող ընկերների համար սուրճ է գնում, օգնում է տեղափոխել նկարահանման տեխնիկան: Ավելի ուշ գնում է դաշնամուր նվագել սովորելու, ապա հրապարակում սառույցից գեղեցիկ արձան է պատրաստում, ճանապարհին հանդիպում է ուսանող ընկերոջը, գրկախառնվում, ողջունում, հետո բռնում է ծառից ընկնող տղային, օգնում է փոխել տատիկների մեքենայի անիվը, ռեստորանում փրկում է մի մարդու կյանք, ում շնչափողին ուտելիք էր կանգնել և այդպես շարունակ:
Օրվա վերջում քաղաքում տեղի է ունենում պարահանդես, որտեղ նա պարում է իր լրագրող գործընկերուհու հետ, որին սիրում է: Եվ բոլոր այդ մարդիկ, որոնց օրվա ընթացքում նա օգնել է, մոտենում են նրան և շնորհակալություն հայտնում: «Ինչո՞վ ես դու այսօր զբաղվել», — հիացած և զարմացած հարցնում է գործընկերուհին: «Ինչով միշտ», — պատասխանում է նա:
Հ.Գ.
Չեմ ուզի այս նյութից հետո իմ մեկնաբանությունները թողնել, պարզապես ևս մեկ անգամ վայելեք ֆիլմը:
Այդ ֆիլմը այն ֆիլմերից է ,որ ամեն անգամ հաճույքովես նայում:Շատ լավ խորհուրդ ունի:
Շնորհակալություն
Հանգամանքների բերումով վերջին ժամանակներս ֆիլմեր նայելու հնարավորություն ունեմ առավել, քան երբևէ. սկսեցի հաջողության բլոգում նկարագրված ֆիլմերից, ուզում եմ գրել “Արջամկան օրվա” մասին, ընթացքում կմեկնաբանեմ մնացածը:
Շնորհակալություն ֆիլմի համար Հրաչ ջան, ֆիլմի ավարտին մեծ բավականություն ստացա. բավականին խորիմաստ էր ու ուսուցանող:
Քեզ էլ մերսի Հասմիկ ջան:
Link-ը թարմացրեք.
http://tree.tv/film/3627-den-surka
Թարմացրեցի, մերսի..