Արժեթղթեր

Հնդկական բաժնետոմսերը գրավի՞չ են

Մի քանի օր առաջ տաքսում ռադիոյով նորություն եմ լսում. «Չինաստանում աշխատուժը գնալով թանկանում է… Հնարավոր է, որ նոր Չինաստան դառնա Հնդկաստանը, որտեղ էլ կձգտեն բոլոր խոշոր ընկերությունները»: Հնդկաստանի պոտենցիալի մասին խոսակցությունները միշտ էլ ականջովս ընկել են, սակայն երբեք չեմ ուսումնասիրել, թե ինչ վիճակում է գտնվում այդ երկիրը և ինչ զարգացում է դրան սպասում: Ամեն դեպքում, երբ վերադարձա տուն, որոշեցի գտնել, թե ինչ հնդկական ընկերություններ կան, որոնց բաժնետոմսերը շրջանառվում են ԱՄՆ ֆոնդային բորսաներում: Պարզվեց, որ դրանք այդքան էլ շատ չեն, կոնկրետ Nasdaq-ում` 10 ընկերություն: Ընտրությունս կանգնեց Make My Trip ընկերության վրա:

MakeMyTrip-ը Հնդկաստանի առաջատար տուրիստական ընկերություններից է (մտածեցի, որ եթե Հնդկաստանը ներգրավելու է բիզնեսը, հետևաբար մարդկանց, ուրեմն տուրիստական ընկերությունն այդտեղ հաստատ անելու բան կունենա): Այն առաջարկում է գրեթե ամեն ինչ` ավիատոմսերի, գնացքի տոմսերի վաճառք, մեքենաների վարձակալում, հյուրանոցների պատվերներ Հնդկաստանում և արտասահմանում, տուրիստական ապահովագրություն և այլն: Այն ունի գրասենյակներ Հնդկաստանի 20-ից ավելի քաղաքներում, Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում: 2009թ-ին Հնդկաստանի ներքին 12 թռիչքներից 1-ը պատվիրվել էր այս ընկերության միջոցով: Իր հիմնական գործունեությունն այն իրականացնում է makemytrip.com կայքի միջոցով: Նայեցի կայքը. դուրս եկավ (կարևորը ուներ մոբայլ տարբերակ 🙂 ): Հետո որոշեցի նայել ընկերության ֆինանսական հաշվետվությունները: Ափսոս Google Finance-ը թույլ է տալիս դիտել վերջին 4 տարվա տվյալները: Սակայն դա էլ բավական էր: Վերջին 4 տարում ընկերությունն ապահովել էր եկամուտի կայուն աճ, իսկ մաքուր շահույթը 2009թ-ից աճել էր հետևյալ տեմպերով` 2009` -$7,35 մլն, 2010` -$6,21 մլն, 2011` $4,83 մլն, 2012` $7,18 մլն: Նաև, երբ ինչ-որ ընկերության բաժնետոմս եմ որոշում գնել, նայում եմ, թե ինչ տատանումներ է տալիս այն կարճ ժամանակահատվածում: Եթե տատանումները քիչ են, այսինքն գնի գրաֆիկը երկար ժամանակ գրեթե ուղիղ գծով է գնում, նման բաժնետոմսերը չգիտես ինչու չեն ձգում: Իսկ այս դեպքում, այդ պահին $15-անոց բաժնետոմսը մի քանի ամսվա ընթացքում 5-6 դոլար տատանում էր տվել: Այդ ամենը հաշվի առնելով` որոշեցի գնել նաև այս ընկերության բաժնետոմսերը:

Իսկ այդ մասին որոշեցի կիսվել, որպեսզի ցույց տամ, թե ինչպես կարող է ծնվել տվյալ ընկերության բաժնետոմսը գնելու միտքը, նաև քննարկենք, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել բաժնետոմսեր գնելիս, միգուցե նաև ուղղենք իմ սխալները կամ թեկուզ ինչ-որ բան սովորենք: Ամեն դեպքում` որքան շատ ինֆորմացիա, որքան շատ պրակտիկ փորձ, այնքան օգուտ այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են բաժնետոմսերով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

19 մեկնաբանություն

  • Իսկ,եթե ես ցանկանում եմ գնել որևէ ընկերության բաժնետերերից մեկի բաժնետոմսերը( հայկական ընկերության),ինչպես պետք է գործարքը կատարվի?

  • Բարև Հրաչ ջան էսպիսի մի հետաէքրքիր հարց.
    Նախ ուզում էի իմանալ թե քանի բաժնետոմս ես գնել:
    Ինչքան ես պատկերացնում որ կաչեն դրանք ասենք 3 կամ 5 տարում և ինչքան կստացվի դռանց վաճառումից ու դիվիդենտներից ստացվաց շահույթը: ՈՒզում եմ որոշակի թվային ստատիստիկա իմանալ:

    Ինձ ուղղակի թվում է որ այդ գումարը կառելի է այդ տարում վաստակել ու առանց ռիսկերի 🙂 : Ինչ կասես

    • Բարև Նարեկ ջան,
      Լավ, կասեմ 🙂 Գնել եմ 57 բաժնետոմս, 3-5 տարի չգիտեմ, բայց 5-6 ամսում սպասում եմ որ կաճեն մոտ 50%-ով:

      Ճիշտն ասած ինձ համար այդքան կարևոր չէ ուղղակի գումար աշխատելը, ինձ դուր է գալիս կոնկրետ արժեթղթերով գումար աշխատելը…

      Ամեն դեպքում պատրաստ եմ լսել նաև, թե ինչի մասին է խոսքը 🙂

      • Շնորհակալ եմ: ՈՒղղակի փոքր գումարներ դեպքում շատ չնչինա աճը: Դուր գալը լավ նշեցիր: Իրականում ես ել ցանկանում սկսել ներդրումներս բայց մի փոքր տարակուսում եմ: Բայց երևի ես ել կսկեմ 🙂 Շնորհակալություն:

          • Մի հարց էլ եմ ուզում տալ , որով դու ինձ շատ կօգնես: Որ ընկերությանը դիմել:
            Նայիր եթե առք ու վաճառքի հայտը ինքդ ես որոշում իսկ կոնկրետ ամերիաբանկը միայն իրականացնում է քո հայտը, ապա ավելի լավ չէ դիմել այն ընկորությանը որը ավելի քիչ կոմիսիոններ է վերցնում, թե կան ուրիշ առավելություններ:

  • Չէ ճիշտ ես Նարեկ ջան, եթե այլ ընկերություն կա, որն ավելի ցածր միջնորդավճարներ է վերցնում և ընդհանուր վստահելի է, կարելի է նրան դիմել: Ուղղակի իմ դեպքում ես երկար չուսումնասիրեցի, թե ինչ այլ ընկերություններ կան և ինչ պայմաններ են առաջարկում: Ամերիաբանկում միջնորդավճարներն ընդհանուր փոքր էին և ես պարզապես ուզում էի շուտ սկսել:
    Ամեն դեպքում, դու կարող ես մի քանի տարբերակ ընտրել և համեմատել, բայց թե ինչ, չեմ կարող ասել, որովհետև մնացածի հետ փորձ չունեմ:

  • Հրաչ ջան, իսկ ինչից ելնելով 50% աճի ակնկալիք ունես, բա որքան է գնի նվազելու հավանականությունը: Եվ մոտավոր միջնորդավճարների մասին կպատմես, հետո գումարը ակտիվացնելու:

    • Անի ջան ավելի շատ ըստ ինտուիցիայի ու ըստ նրա, որ 1 տարի առաջ գինը մոտ 50-60% բարձր է եղել ու սկսել է նվազել: Սակայն ինտուիցիան իհարկե կարող է խաբել 🙂

      Սակագները ԱՄՆ շուկաներում 0,02$ 1 բաժնետոմսի համար, նվազագույնը 8$ (Ամերիաբանկում, որից ես եմ օգտվում): Ավելի մանրամասն կա այստեղ(նախավերջին էջ, հեռախոսով պատվերի դեպքում) ու այստեղ:

  • մեկ էլ քայլերի հաջորդականությունը կասես, թե ինչպես ես ուսումնասիրությունդ անում ու ինչ պարամետրերից կախված ես որոշումդ ընդունում :Ճ

    • Նախորդ հարցից մոռացա պատասխանեմ, որ գումարն ուղղակի գցում ես հաշվիդ:

      Իսկ հերթականությունը.
      ամենասկզբում ընտրում եմ ընկերություն, որի ապրանքները/ծառայությունները ինքս էլ կօգտագործեմ ու ինձ հասկանալի են: Հետո փորձում եմ գուշակել ապագան առանց ֆինանսական ցուցանիշների, օրինակ, ենթադրում եմ որ Facebook-ի միայն սոցիալական ցանցով չի բավարարվի ու նոր պրոդուկտներ կմտցնի, ինչի արդյունքում նրա գինը կաճի: Հետո նայում եմ վերջին մի քանի տարվա հաշվետվությունները, փորձում եմ հասկանալ կայուն աճ կա, թե հակառակը` նվազում է:

      Ամեն դեպքում, վերլուծությունները ես ինքս էլ նոր եմ սովորում ու չեմ համարում, որ հիմա ճիշտ եմ անում: Ուղղակի պետք է այնքան փորձես, սխալվես, սխալների վրա սովորես, որ վերջում իրոք հասկանաս, թե ինչ ես անում և ինչի համար ես անում 🙂

  • Հովիկ ջան. մարժինալ առևտուրը հիմնականում իրականացվում է ֆոնդային և արժույթային բորսաներում: Դա այն առևտուրն է, որն անում է հաճախորդը/թրեյդերը իր և իր հաշվին առկա ակտիվների գրավով՝ բրոքերի կողմից ստացած վարկավորման հաշվին: Ենթադրենք արժույթային շուկայում հաճախորդն ունի 1000$ և ուզում է գնել Եվրո, քանի որ կանխատեսում է, որ դրա գինը կարճ ժամանակում աճելու է: Բայց նա ուզում է գնել ոչ թե 1000$-ի, այլ 20 000: Այստեղ էլ Բրոքերը (կազմակերպությունը, որի միջոցով հաճախորդը/թրեյդերը գործարքներ է իրականացնում), նրան այսպես ասած “վարկ” (գումարի կամ ակտիվների տեսքով) է տալիս 1:19-ի հարաբերությամբ (Ֆորեքսում դա կոչվում է «կրեդիտային ուս»), ինչի շնորհիվ հաճախորդը/թրեյդերը կարող է գործարք իրականացնել և վերադարձել “վարկը”: Ի տարբերություն սովորական վարկի՝ այս դեպքում տրմադրվող գումարը կարող է բազմաթիվ անգամ գերազանցել մարդու ունեցած ակտիվների չափսը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»