Հարգելի ընթերցող, որոշել եմ ժամանակ առ ժամանակ հոդվածներ գրել և ներկայացնել այն սոցիալական նախագծի ընթացքը, որի վրա հիմա աշխատում ենք: Քանի որ դա մեր առաջին լուրջ, գլոբալ նախագիծն է, ապա հուսով եմ, որ կայքում ներկայացված մեր մտորումները, փորձը, քայլերն ու անելիքները՝ հոդվածների տեսքով (հետագայում միգուցե նաև գրքի), օգտակար կլինեն և կոգևորեն նաև մյուս երիտասարդներին՝ դուրս գալու ավելի գլոբալ շուկաներ: Միանգամից սկսեմ ներկայացնել:
Նախագիծը սոցիալական է (դրա մասին մի անգամ արդեն գրել եմ), այս պահին այն նախատեսված է միայն անգլերեն լեզվով, հետագայում՝ նախագծի զարգացմանը զուգընթաց, կավելանան նաև այլ լեզուներ: Որպես կայքի անվանում սկզբում ընտրել էինք sayyoy.com դոմեյնը: Հետո որոշեցինք այն փոխել և ընտրեցինք ավելի տրամաբանական անվանում, որի հետ կապված այս պահին միայն նշեմ, որ այն .com տիրույթում է: Կայքը մեծ մասամբ արդեն պատրաստ է, ամբողջությամբ այն նախատեսում ենք ավարտել այս տարի գարնանը: Կայքի հետ կապված միայն ասեմ, որ այն ունենալու է responsive design, այսինքն անկախ նրանից, բացվելու է այն մոբայլով, պլանշետով, նոթբուքով, թե սովորական համակարգչով, «հարմարվելու է» տվյալ պլատֆորմին, այսինքն դիզայնը ճկուն փոխվելու է: Սա շատ կարևոր է, քանի որ մարդկությունը հիմա շարժվում է դեպի մոբայլ և տարբեր տեսակի պլանշետներ:
Երբ կայքը պատրաստ լինի, մոտ մեկ ամիս կփորձարկենք այն նեղ մարդկանց շրջանակում: Այնուհետև, եթե կարիքը լինի, կկատարենք ուղղումներ և ավելացումներ, որից հետո կամ այն միանգամից կգործարկենք, հետո նոր ներդրող կգտնենք, կամ հակառակը: Ներդրողներ փորձելու ենք գտնել ԱՄՆ-ում, Սիլիկոնյան հովտում: Այնտեղ էլ նախատեսում ենք բացել մեր ընկերությունը: Ամենայն հավանականությամբ դա կլինի 2013թ-ի ամռանը: Ներդրողներ գտնելու հետ կապված հոդվածներ ընթացքում գրել եմ ու հետագայում էլ կշարունակեմ գրել, իսկ այս պահին պարզապես ցանկանում էի ներկայացնել ընդհանուր վիճակը, սակայն ամեն մի փուլի, դժվարությունների ու արված գործերի մասին կգրեմ առանձին հոդվածներով:
Հաջողություն եմ մաղթում ձեզ Հրաչ ջան, առանց խոչնդոտների հասնեք ձեր նպատակին:
Մերսի Ռազմիկ ջան:
Անպատճառ հաջողելու եք սիրելի Հրաչ թե այս թե դեռ շատ այլ մտահղացումներում: Ձեր թիմին նոր ուժ ու նոր եռանդ եմ մաղթում:
Ձեզ էլ նույնն եմ ցանկանում, մերսի:
Հրաչը հաջողակ է, վստահ եմ պլանն էլ հաջողությամբ կպսակվի 🙂
🙂
Ես հպարտանումեմ քեզնով Հրաչ ջան ,քեզ և քո թիմին հաջողություն թող լինի:
թող վոր Ձեր ցանցը ֆեյսբուքից հայտնի լինի 🙂
Մերսի Սամ ջան 🙂
Հաջողություն եմ մաղթում Հրաչ ջան շատ ճիշտ ես մտածել միշտ դեպի առաջ
Մերսի Դավիթ ջան
Good luck 🙂
Մերսի Ալբերտ ջան 🙂
Vstah em mec hajoxutyunneri eq hasnelu Hrach jan, iroq vstah em, I'm mot amen inch shat lav e stacvum nayev Dzer patcharov, amen aravot hetevelov Dzer blogi xorhurdnerin yes HAMOZVAC QAYLEROV ARAJ EM SLANUM, indz misht patkeracnum em vorpes Apagayi Hayastani xaxacox, isk ayd Hayastanum arajin gci xaxacoxneric meky henc Duq eq linelu, Dzer timi het, HAMOZVAC EM.
ՄԵրսի շատ Ավետ ջան:
Հաջողություններ եմ մաղթում ձեզ!
Մերսի Լարիսա ջան..