Հարգելի ընթերցող, այս հոդվածում ուզում եմ ներկայացնել մի տեսանյութ, ավելի շուտ գեղարվեստական ֆիլմ, որը պատմում է 2008թ-ին սկսած համաշխարհային ճգնաժամի, դրա պատճառների և խուսափած հետևանքների մասին: Մինչ այս ֆիլմը դիտելն ընդհանուր պատկերացում ունեի, թե ինչպես են սկսվում ճգնաժամերը, բայց հիմա պատկերացումս ավելի հստակ է: Ֆիլմում խոսվում է այն մասին, թե ինչպես ամեն ինչ սկսվեց ԱՄՆ հիփոթեքային շուկայում ճգնաժամից, ապա ճգնաժամն անցավ բանկերին և ֆոնդային բորսաներին, ինդեքսները սկսեցին ընկնել, ԱՄՆ խոշորագույն բանկերը կանգնեցին սննկացման վտանգի առջև: Իսկ բանկերի սննկացումը կնշանակեր ֆինանսական համակարգի «մահ»: Ինչպես հաջողվեց խուսափել այդ «մահից», կարող եք դիտել բավական հետաքրքիր ֆիլմում:
Հրաչ ջան շաատ շնորհակալություն հոդվածի համար,,,ի սզբանե հետաքրքիր է երևում….ամպայման կնայեմ ;).