Մեզանից յուրաքանչյուրի կյանքում երբեմն կամ հաճախ տեղի են ունենում բաներ, որոնք մեզ համար «աղմուկ են»: Լսե՞լ եք դուք հեռուստացույցի ձայնը, երբ կապը հանկարծ ընդհատվում է: Հիմա նման բաներ երևի չեն լինում, բայց ժամանակին, երբ հեռուստատեսությունը դեռ այսքան նորարար չէր, ինչ-որ քամի էր լինում, թեքում էր ալեհավաքը և «խժժժժժ…»: Դա աղմուկ է, որը սղոցում է ուղեղը: Այդ աղմուկը, փոխաբերական իմաստով, երբեմն հայտնվում է նաև մեր կյանքում: Դա կարող է լինել տարբեր տեսքով: Հիմնականում այդ աղմուկը հայտնվում է այն ժամանակ, երբ մենք ինչ-որ բան ենք անում, զգում ենք, որ դա մեզ պետք չէ, մեզ ոչինչ չի տալիս, այլ հակառակը` խլում է մեր ժամանակը, լցնում է մեր ուղեղը բացասականով, բայց ոչինչ չենք անում դա փոխելու համար:
Պատկերացրեք մեծ-մեծ դաշտ, որում միայն դուք եք: Լսեք այդ հանգստության ձայնը: Իսկ հիմա մի պահ լսեք աղմուկը, որի մասին վերևում խոսեցինք: Նորից հանգստության ձայնը, ապա` աղմուկը: Պատկերացրեք մի կոճակ, որի սեղմումով անցնում եք այդ երկուսի միջև: Հանգստության ձայն — աղմուկ, հանգստության ձայն — աղմուկ, հանգստության ձայն — աղմուկ: Անձամբ ինձ դուր է գալիս հանգստության ձայնը: Ինձ դուր է գալիս կյանքը, որում ամեն ինչ հանգիստ է: Չկան ավելորդ, անհանգստացնող բաներ, ամեն ինչ, ինչ արվում է, հասկանալի է, թե ինչի համար է արվում: Իսկ այն, ինչ ավելորդ է, պետքական չէ, շեղում է, դուրս է նետվում:
Շատ քիչ է լինում, երբ «աղմուկի» ղեկավարումը մեզանից կախված չէ: Աղմուկն ինքն իրեն է գալիս, բայց թե ինչքան այն կմնա մեր ուղեղում, կախված է միայն մեզանից: Ես հավատում եմ, որ հնարավոր է ազատվել ցանկացած աղմուկից և հանգստություն մտցնել մեր կյանք: Բայց դրա համար մենք պետք է որոշում կայացնենք: Հարգելի ընթերցող, ես վաղուց արդեն ազատվել եմ նման աղմուկից, իսկ դա նշանակում է` հաճույքով զարթնել ամեն առավոտյան: Եթե նման «աղմուկ» կա նաև ձեր ուղեղում, ապա նույնպես ազատվեք դրանից. դուք որոշեք, թե ինչպես, բայց ազատվեք: Հանգստություն և որոշակիություն մտցրեք ձեր կյանք:
(y)
indz shat dur ekav , apres.
Կարող եք կյանքի աղմուկը փոխարինել երաժշտությամբ, որը հաճելի կլինի թե՛ ձեզ, թե՛ ձեր սիրելիների համար:)
Շնորհալակություն Անաղմուկ հոդվածի համար 😉
Այո ճիշտ է: Երկինքը ընկնում է, երկինքը փլվում է, խոսքերին լուրջ չնայել է պետք: Շնորհակալություն Հրաչ: