Գոյություն ունեն հաջողության հասնելու 8 քայլեր, որոնք կատարելով` հնարավոր է հասնել զգալի արդյունքների: Այդ սկզբունքներով կարելի է առաջնորդվել տարբեր ոլորտներում:
1.ԵՐԱԶԱՆՔ: Երազանք բառը երբեմն մարդկանց հեգնելու, ծիծաղելու ու քծնելու առիթ է տալիս: Բայց առանց երազանք՝ գործի վերջնական արդյունքն անիմաստ է: Գործը սկսում են նպատակին հասնելու համար, որն էլ իրականում երազանքն է՝ նպատակ դարձած:
2.ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ: Հաջողություն ունենալու համար պատասխանատվություն է անհրաժեշտ, որպեսզի կարողանաս կատարել ծրագրածդ քայլերը: Առաջին հերթին պատասխանատվություն ինքդ քո և քո երազանքի հանդեպ, քանի որ երազանքը քոնն է, դու ես վայելողը: Պատասխանատվության չափսը կախված է երազանքներին հասնելու քո ցանկության մեծությունից: Մեծ երազանք՝ շատ պատասխանատվություն:
3.ՑԱՆԿ: Անկախ նրանից, թե ինչ գործով եք զբաղվելու, ձեզ անհրաժեշտ է ցանկ: Եթե տնտեսական խանութ է՝ ապրանքների ցանկ, հագուստի խանութ՝ շորերի ցանկ, ծառայությունների ոլորտ՝ միջնորդների ու օգտվողների ցանկ և այլն: Առանց ցանկի դժվար կլինի հասկանալ, թե որտեղից սկսել և ուր գնալ:
4.ՈՐՈՆՈՒՄ ԵՎ ՀՐԱՎԵՐ: Այս քայլն իրենից ներկայացնում է գործընկերների որոնում և հրավեր, որը թույլ կտա ձեր գործին աճել՝ նոր կապեր հաստատելու հաշվին: Որքան շատ գործընկերներ ու կապեր, այնքան շատ օգտվողներ, սպառողներ և արդյունքում՝ մեծ եկամուտներ:
5. ԲԻԶՆԵՍ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱ: Այս կետն իրենից ներկայացնում է բիզնեսի բնույթի ներկայացումը համագործակցել ցանկացողներին, գործընկերներին ու սպառողներին: Բիզնես պրեզենտացիան գերազանց անցկացնելու և բիզնեսը գրավիչ ներկայացնելու համար ինքնազարգացումն անչափ կարևոր է:
6.ՈՒՂԵԿՑՈՒՄ: Այս կետը ենթադրում է բիզնես պրեզենտացիայից հետո հետևել այն մարդկանց, ում ներկայացրել եք բիզնեսը, որպեսզի թույլ չտաք նրանց մոռանալ ինֆորմացիան և սառչել բիզնեսի հանդեպ: Ցանկալի է վերջնական պատասխանը ստանալ 24 ժամվա ընթացքում, քանի որ մարդկանց բնույթն այնպիսին է, որ 24 ժամ անց ուղեղը տարբեր այլ իֆորմացիաներ է «ձայնագրում» և անում է դա 24 ժամ առաջ ստացված ինֆորմացիայի վրա:
7.ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՋՈՂԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ: Այս կետը նպաստում է, որպեսզի դուք ստանաք ձեր գործի համար անհրաժեշտ ինֆորմացիա: Չէ՞ որ սկսելուց առաջ պետք է հասկանալ, թե որ կետից սկսել ու ինչպես առաջ շարժվել:
8.ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սա կօգնի ձեզ դառնալ այնպիսին, ինչպիսին արդեն դարձել են տվյալ գործում հաջողած մարդիկ: Այսինքն՝ վերարտադրվել ու դառնալ գործին համարժեք գործարար:
Կարծում եմ՝ այս 8 քայլերը կօգնեն ձեզ հաջողության հասնել ձեր գործերում: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրն ինքն է ղեկավարում իր կյանքը: Այսինքն, այսօրվա ձեր վիճակը ստեղծվել է միայն ու միայն ձեր տնօրինությամբ: Եղեք համարձակ և առողջ դատող:
Կարեն ջան մերսի հոդվածի համար: Որոշ կետեր իրոք մտածելու տեղիք տվեցին, որոնց մասին նախկինում լուրջ չէի մտածել, օրինակ՝ ցանկը:
Ես էլ եմ շնորհակալ, Հրաչ ջան: Ես համոզված եմ, որ լուրջ հետևելով այս կետերին մարդիկ միանշանակ կհաջողվեն: Բոլորին մաղթում եմ հաջողություն:
Ays keter@ business hajoxutyan masin ein.
դե իհարկե, ինչպես համաձայն բազմաթիվ մասնագիտական գրքերի , սկզբում խետք է նպատակների ծառ ունենալ. անկախ կազմակերպությունների առջև դրված նպատակների բազմազանությունից` դրանք պետք է բավարարեն մի քանի հիմնական պահանջների.
Կարեն ջան շատ լավ հոդված էր բայց ամենակարևորը բիզնեսում ֆինանսներ հայթայթելն է
Դավիթ ջան, հավատա, եթե մի բան շատ ես ուզում, քարից էլ կքամես: Նույնիսկ ֆինանսը:
Համաձայն եմ Կարեն ջան բայց դա ավելի շատ արևմտյան բիզնես միջավայրի առկայության դեպքում
Դավիթ ջան արի չզատենք միջավայրները, քանզի ավելի դժվար միջավայրում սկսել կարողացողը, առողջ մրցակցության պայմաններում շատ ավելի հանգիստ առաջ կգնա: Իմ փորձից եմ ասում:
Շատ ուրախ եմ քո համար Կարեն ջան տա աստված գա մի օր որ հնարավոր լինի փորձով կիսվել ես ել ունեմ մի քիչ ունեմ
Shnorhakalutyun hodvatsi hamar..
Karen jan , hetaqrqir er , u mi xndranq el, kases facebook-um vonc karox em gtnel qez
Շնորհակալություն արձագանքի համար: Ֆեյսբուկում ես Կարեն Գասպարյանն եմ, ուղղակի անգլերեն տառերով:
Չե, ներեցեք, ռւսերեն տառերով Կարեն Գասպարյան:
ayl kerp asac 8BBB.
Hetaqrqir tema e ~~~~
Шат етакркире