Անձնային աճ

Առակ երկու ծառերի մասին

Հեղինակ Karen

Մի անգամ քամին ծառի երկու միանման սերմ է քշում տափաստան: Երկուսն էլ սկսում են աճել: Բայց որոշ ժամանակ անց մի ծառը փարթամանում է ու այնպիսի գեղեցիկ տեսք է ստանում, որ նույնիսկ շատ հեռվից սկսում է գրավել մարդկանց: Անցորդները սկսում են հաճախ նրա տակ կանգ առնել, հանգստանալ: Ու ծառը սկսում է մյուս՝ ավելի անշուք ծառին հեգնել:
— Տեսնում ես՝ ինչպիսի գեղեցիկն եմ ես, — ասում է գեղեցիկ ծառը, — դու երևի չգիտես, թե ինչպես ճյուղերդ ու տերևներդ շատացնել: Եթե ուզես, ես քեզ կսովորեցնեմ ինչպես գեղեցիկ աճել:

Որոշ ժամանակ անց ուժեղ քամի է բարձրանում և գեղեցիկ ծառը, որը ինքնահմայքով արբած էր ապրում, շրջվում ու հենվում է մյուս` ոչ անշուք ծառին: Ու ասում է նրան.
— Ինչո՞ւ դու, որ այդքան անշուք ու անգեղ էիր, մնացիր կանգնած, իսկ ես, որ այդքան օգուտ էի տալիս մարդկանց, շրջվեցի:

— Որովհետև, քանի դեռ դու զբաղված էիր քո ճյուղերն ու տերևները շատացնելով ու ինքդ քեզանով հիանալով, ես իմ արմատներն էի խորացնում՝ պատրաստ լինելով քամուն, — պատասխանում է մյուս ծառը:

Առակն ի՞նչ կուսուցանե: Երբեմն մարդիկ այնքան են տարվում իրենց արտաքինով, որ ինքնազարգացմանը ժամանակ չեն տրամադրում ու կյանքի կտրուկ փոփոխությունները նրանց կանգնեցնում է լուրջ խոչընդոտների առջև: Ինքնազարգացում՝ և մենք բոլորս պատրաստ կլինենք դիմակայել ցանկացած քամու 🙂

Հեղինակի մասին

Karen

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»