Բիզնես և ֆինանսներ

Եկամտի բազմաթիվ աղբյուրներ

Ռոբերտ Ալլենը հիանալի մի գիրք ունի: Այն կոչվում է «Եկամտի բազմաթիվ աղբյուրներ»: Գրքում Ալլենը փորձում է հասկացնել մարդկանց, որ եթե իրենք ուզում են դառնալ ֆինանսապես անկախ, ապա չպետք է բավարարվեն եկամտի միակ աղբյուրով, որը միջին վիճակագրական մարդու դեպքում՝ աշխատավարձն է: Նա խորհուրդ է տալիս ստեղծել եկամտի տարեկան գոնե մեկ նոր աղբյուր, որը կապահովի ձեզ, եթե մյուս աղբյուրները հանկարծ «փակվեն»: Երբ սկսում ես մտածել եկամտի նոր աղբյուր ստեղծելու մասին, թվում է, թե դա անհնար է և քեզ երբեք չի հաջողվի անել դա: Բայց դա միայն սկզբում է թվում, քանի դու դեռ չես սկսել ոչինչ անել:

Մի անգամ, երբ խոսում էի ծանոթներիցս մեկի հետ, ով այդ պահին աշխատանք չուներ, բայց ուզում էր գումար աշխատել, նա ասաց, որ աշխատել է իր առաջին 1000 դրամը: Միգուցե շատերին 1000 դրամը փոքր գումար թվա, բայց այդ պահին ես անչափ ուրախ էի, քանի որ եթե մարդը կարողացել է աշխատել 1000 դրամ և եթե նա անի դա պարբերաբար, ապա միայն ժամանակի հարց է, որպեսզի այդ 1000-ը դառնա ավելի մեծ թիվ: Իրականում այդպես էլ կար: Մեր հաջորդ հանդիպման ժամանակ թվերը բոլորովին այլ էին:

Բազմաթիվ են դեպքերը, երբ մարդը խոշոր վարկ է վերցնում կամ կորցնում է հիմնական աշխատանքը և հայտնվում է ֆինանսական «ճգնաժամում»: Այդ դեպքում մարդկանց մեծ մասն իրենց ճնշված ու անօգնական են զգում, քանի որ չգիտեն, թե ինչպես այլ տարբերակով գումար աշխատել, իսկ առանց գումար հնարավոր չէ երկար ապրել: Հենց դրա համար էլ անհրաժեշտ է ունենալ եկամտի բազմաթիվ աղբյուրներ և դրա մասին անհրաժեշտ է մտածել մինչև այն պահը, երբ դրա անհրաժեշտությունն անխուսափելի կլինի:

Գլխավոր հարցը մնում է հետևյալը՝ ինչպե՞ս: Եկեք խաղ խաղանք: Դուք պետք է 3 ամսվա ընթացքում մի նոր տարբերակ մտածեք, որը ձեզ ամսեկան գոնե 1000 դրամ եկամուտ կբերի: Հե՞շտ է թվում: Այդ դեպքում անպայման խաղացեք այս խաղը: Իսկ երբ անցնեք առաջին փուլը, գրեք այդ մասին և միասին կանցնենք հաջորդ փուլ 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

11 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»