Մարդկանց հետ շփում

Խոսքի ուժը

Հեղինակ Karen

Երբեմն խոսքը կարող է մարդու կյանքի վրա լուրջ ազդեցություն ունենալ: Դա կարող է լինել նույնիսկ նրա կամքից անկախ: Համոզված եմ, որ շատերդ նկատել եք մարդկանց, ովքեր, իրենց խոսքը սխալ գործածելով, անվերջ տարաձայնությունների ու պարտությունների մեջ են: Բայց կան նաև մարդիկ, ովքեր խոսքի միջոցով կարողանում են հաջողությունների հասնել: Ի՞նչ է կատարվում: Ամեն ինչ պարզ է. եթե ձեզ հաջողվի տվյալ պահին գնահատել զրուցակցի հոգեկան վիճակը, զգացմունքայնությունը, տրամադրվածությունն ու տրամադրությունը, ապա կարելի է խոսել այդ ամենը հաշվի առնելով և զրուցակիցը ուշադրությամբ կլսի ձեզ, նույնիսկ, եթե տրամադրված չէ զրուցելու:

Մի օրինակ եմ ուզում բերել: Մի օր երկու ընկերներիս հետ միասին մեքենայով ինչ-որ տեղ էինք գնում: Այն ընկերս, որի մեքենայի մեջ էինք, մոռացել էր, որ դեռ առավոտյան մեքենան մարտկոցի հետ խնդիր ուներ և շարժիչը ճանապարհին պետք է անընդհատ միացված լիներ: Ճանապարհին կանգնեցինք գնում կատարելու և ընկերս, չհիշելով, անջատեց մեքենայի շարժիչը: Սկսվեց շոուն…

Մոտակայքում տաքսիներ կային և ընկերներիցս մեկը մոտեցավ նրանց, որպեսզի խնդրի օգնել միացնել շարժիչը (անհրաժեշտ էր մեքենաները մոտեցնել իրար, մալուխով միացնել երկու մարտկոցներն ու աշխատող մարտկոցից լարում վերցնելով` աշխատեցնել նաև մեր մեքենայի շարժիչը): Նրանք հեգնելով մերժեցին, նույնիսկ ծիծաղելի համարեցին: Գործի անցավ մյուս ընկերս: Նորից ապարդյուն: Այդ ժամանակ նկատեցի, որ նրանք կարծես «ոչ ճիշտ» բառեր և ինտոնացիա էին օգտագործում: Որոշեցի զբաղվել ինքս: Ասացի ընկերներիս, որ դա այսպես են անում: Դուրս եկա ճանապարհ ու կանգնեցրեցի առաջին պատահած մեքենան: Ղեկին երիտասարդ էր նստած: «Մեքենան մարտկոցի հետ խնդիր ունի, մենք էլ շտապում ենք, օգնիր միացնել շարժիչը, լա՞վ», — ասացի նրան: Եվ ի՞նչ եք կարծում, ինչ կատարվեց: Նա ասաց, որ ոչ մի խնդիր չկա ու մեքենան մոտեցրեց մեր մեքենային: Մի քանի րոպե անց մենք ճանապարհին էինք:

Փաստորեն, ընկերներս անօգնական ինտոնացիայով էին դիմում մյուսներին և շատ անհամարձակ: Նրանք էլ, տեսնելով դա, չէին օգնում: Հետևություն: Խոսքը պետք է ճիշտ ու մոտիվացիոն գործածել: Դիտեք նաև այս տեսանյութը, որը կհուշի ձեզ խոսքի ճիշտ գործածման կարևորությունը:

Հեղինակի մասին

Karen

4 մեկնաբանություն

  • Իրոք որ, խոսքը շատ հզոր գործիք է, պետք է այն օգտագործել իմանալ:
    Շնորհալակություն լավ հոդվածի համար.

  • Կարեն ջան մերսի լավ հոդվածի համար, խոսքը ոչ միայն կարևոր է, այլ շատ կարևոր է: Խոսալու ոճը, բառերը, պահը, տեմպը…

  • Ունեմ հիանալի հոդված “պասիվ միտք” վերնագրով: Այնտեղ գիտականորեն ապացուցված է խոսքի կարևորությունը, նույնիսկ բարձրաձայն չարտահայտված միտքն է կարևոր: Հուսամ շուտով կծանոթանաք 🙂 😉

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»