Նա Facebook-ի 2-րդ ամենախոշոր բաժնետերն է Մարկ Ցուկերբերգից հետո: Մինչև վերջին ժամանակներս նա Wal-Mart-ի և Dell-ի տնօրենների խորհրդի անդամ էր: Նա Accel Partners վենչուրային հիմնադրամի գործընկերն է. հիմնադրամ, որի «ձեռքի տակ» այժմ գտնվում է մոտ 8,8 միլիարդ դոլար: Վերջին 3 տարիների ընթացքում Forbes-ը ճանաչել է նրան որպես #1-ը տեխնոլոգիական ներդրողների Top ցանկում: Նա ավարտել է Սթենֆորդի համալսարանը որպես բակալավր, ստացել մագիստրոսի կոչումը Հարվարդի համալսարանում, աշխատել McKinsey-ում որպես խորհրդատու: Նա ներդրել է ավելի քան 30 տեխնոլոգիական ընկերություններում՝ որոշ դեպքերում վերադարձնելով իր ներդրումները 100-ապատիկ: Երևի դա է պատճառներից մեկը, որ 2010թ-ին Fortune ամսագիրը ճանաչել է նրան 10 ամենախելոք մարդկանցից մեկը տեխնոլոգիաների ոլորտում և ամենախելոքը՝ որպես տեխնոլոգիական ներդրող:
Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել ձեզ Ջիմի հարցազրույցը TechCrunch-ին 2012թ-ին՝ անգլերեն լեզվով: Նաև Ջիմ Բրեյերին կարող եք գտնել Linkedin-ում, Twitter-ում և angel.co կայքում: Հարցազրույցի 2-րդ և 3-րդ մասերը կարող եք դիտել՝ անցնելով հղումներով:
Անհնար է մարդը լինի խելացի, բայց մենակ իր համար… 🙂