Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Բիզնես և ֆինանսներ

Կենիչի Օմայե. ռազմավարի մտածելակերպ

«Մարդիկ, ովքեր ունեն խնդրի բնույթը ենթագիտակցորեն հասկանալու տաղանդ, հազվագյուտ են հանդիպում: Ի երջանկություն մյուս բոլորի՝ դա կարելի է անել հետևելով որոշակի մեթոդի» (Կենիչի Օմայե):

Կենիչի Օմայեն կառավարման և ռազմավարությունների մշակման ոլորտում ճապոնացի հայտնի մասնագետ է: Ճապոնիայում նրան անվանում են «Պարոն Ռազմավարություն»: 1994թ-ին The Economist ամսագիրն ընդգրկել է նրան կառավարման ոլորտում համաշխարհային մակարդակի 5 գուրուների ցանկում: Նրա հայտնի գրքերից է «Ռազմավարի մտածելակերպ» գիրքը, որը դարձավ համաշխարհային բեսթսելլեր: Դրանում նա բացատրում է, թե ինչ ռազմավարություն պետք է ընտրի ընկերությունը կամ անհատը, որպեսզի հասնի հաջողության իր գործունեության ոլորտում: Ձեզ եմ ներկայացնում կառավարման ոլորտի գուրուներից մեկի սեմինարը՝ ռուսերեն թարգմանությամբ:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»