Բիզնես և ֆինանսներ

Անձնական ծախսերի պլանավորում

Գիտեք արդյոք, թե որքան գումար եք ծախսում ամսվա ընթացքում: Իսկ ինչի՞ վրա եք ծախսում ավելի շատ՝ ժամա՞նց, կրթությո՞ւն, ուտելի՞ք, թե՞ հագուստ: Որպեսզի կարողանանք կարգավորել մեր ֆինանսական կյանքը, պետք է հասկանանք, թե ուր են գնում մեր փողերը: Միգուցե մենք չափազանց շատ ենք ծախսում ժամանցի վրա, բայց չենք գիտակցում դա: Ի՞սկ եթե ընդհանրապես չենք ծախսում կրթության վրա: Կամ էլ ունենք զգալի ավելորդ ծախսեր, բայց չգիտե՞նք: Կարևոր է նաև հակառակը՝ որտեղից ենք գումար ստանում, բայց այս հոդվածը նվիրված է ծախսերին:

Ծախսերի աղյուսակ

Առաջարկում եմ այն, ինչ ինքս եմ անում՝ գրանցել օրական ծախսերը և վերլուծել ամսվա վերջում:

Դրա համար ձեզ անհրաժեշտ է ֆինանսական աղյուսակ: Դրանում առանձին սյունակներով դասակարգված են մեր ամենօրյա ծախսերը, օրինակ՝ ուտելիք, հագուստ, տրանսպորտ, առողջություն, նվերներ, և այլն և այլն: Այդ աղյուսակը ես հարմարեցրել եմ իմ առօրյային, բայց դուք կարող եք խմբագրել այն ձեր ցանկությամբ:

Ամեն օր քնելուց առաջ ես գրանցում եմ իմ օրվա ծախսերը ֆինանսական աղյուսակում: Օրվա ընթացքում ես չեմ գրում իմ ծախսերը: Պարզապես քնելուց առաջ 5 րոպե տրամադրում եմ ծախսերի մասին մտածելուն և հիշելուն:

Լինում են օրեր, երբ ինչ-որ բաներ բաց եմ թողնում կամ ընդհանրապես մոռանում եմ լրացնել աղյուսակը (նման դեպքերում փորձում եմ հիշել և լրացնել հաջորդ օրը), բայց դա չի ազդում ընդհանուր պատկերի վրա: Որքան էլ շեղումներ լինեն, սկսում ես հստակ պատկերացնել, թե ինչի վրա ես ծախսում, իսկ դա քեզ դարձնում է ֆինանսապես ավելի վստահ և գրագետ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»