Գրքեր. success

Ազատվիր ավելորդություններից և հանգիստ ապրիր (Հրաչյա Մանուկյան)

Մեր կյանքում առկա անհանգստության պատճառների զգալի մասը մեր ներսում պետք է փնտրենք: Վերլուծելով սեփական կյանքի փորձը՝ հեղինակը ներկայացնում է այն 10 ավելորդությունները, որոնք խանգարում են մեզ հանգիստ ապրել: — ամբողջական-

Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս (Հրաչյա Մանուկյան)

Գրքում հեղինակը ներկայացնում է իր «ոչ ստանդարտ» տեսակետը մարդու մասին. արդյո՞ք մենք մտածելու տիտաններ ենք, արդյո՞ք գտնվում ենք կենդանական աշխարհի բարձրագույն կետում, արդյո՞ք այդքան կարևոր է մեր դերը տիեզերքում, որքա՞ն անհասկանալի է մարդը և արդյո՞ք հնարավոր չէ վերարտադրել մարդուն: Գիրքը կօգնի Ձեզ մտածել այս և նմանատիպ մի շարք կարևոր հարցերի շուրջ, որոնք սովորաբար մենք մեզ չենք տալիս: — հատված —

Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները (Հրաչյա Մանուկյան)

Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Այն հաղթելու հոգեբանության մասին է. հաղթանակ, որ մենք ինքներս մեր հանդեպ պետք է տանենք: Գրքում Դուք կբացահայտեք, թե ինչպես ապրել ավելի գիտակցաբար, դառնալ հոգեպես ավելի առողջ և վստահ, կայացրած որոշումներում լինել հաստատակամ և դրանք ավարտին հասցնել: Գիրքն ընթերցելու ողջ ընթացքում Ձեզ կուղեկցի զգացումը, որ կյանքի գլխավոր փոփոխությունները սկսվում են մեր ներսում, իսկ արտաքին փոփոխություններն ընդամենը դրանց արտապատկերումն են: — հատված —

Փոխիր կյանքդ (Հրաչյա Մանուկյան)

Գիր­քը հաջողության, նպա­տա­կաս­լա­ցու­թյան, ի­նք­նա­զար­գաց­ման, ֆի­նան­սա­կան ա­զա­տու­թյան, մարդ­կային մտա­ծե­լա­կեր­պի և փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին է: Հե­ղի­նա­կը պատ­մում է, թե ի­նչ պետք է ա­նել նպա­տակ­նե­րին հաս­նե­լու, ա­նվերջ ի­նք­նա­կա­տա­րե­լա­գործ­վե­լու, կյան­քում ա­ռաջ շարժ­վե­լու և եր­ջա­նիկ լի­նե­լու հա­մար: — հատված —

Փոխիր կյանքդ-2 (Հրաչյա Մանուկյան)

Գիրքը հեղինակի «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է ապրել, երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում: — հատված —

147 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»