Հաջողության պատմություններ

Facebook.Մարկ Ցուկերբերգի հաջողությունը

2008 թվականին Forbes ամսագիրը հրապարակում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: 785-րդ տեղը զբաղեցնում է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր, 23-ամյա Մարկ Ցուկերբերգը: Իր 1,5 միլիարդ դոլարով նա դառնում է պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատերը:

Սկզբում Facebook-ը նախատեսված էր որպես Հարվարդի ուսանողների շփման միջոց: Բայց որոշ ժամանակ անց այստեղ արդեն կարող էին գրանցվել բոլոր դպրոցականներն ու ուսանողները: Գլխավոր պայմանը էր հանդիսանում էլեկտրոնային հասցեի առկայությունը edu տիրույթում, որը վկայում էր անձի պատկանելիությունը կրթական սեկտորին: Շուտով ռեսուրսը դուրս է գալիս կրթական շրջանակներից` օրեցօր հավաքելով ավելի մեծ լսարան: Ժամանակի ընթացքում նրա հեղինակությունն այնքան է աճում, որ Մարկը ստիպված է լինում թողնել ուսումը և ամբողջովին նվիրվել դրան: Նա սկսում է փնտրել ներդրողներ:

Facebook-ի հաջողությանը հավատում է PayPall վճարային համակարգի հիմնադիրներից մեկը` Պիտեռ Տիլը, որը ներդնելով ծրագրի մեջ 500 հազար դոլար, դառնում է ծրագրի առաջին ներդրողը: Նրան հետևում են մի շարք այլ ներդրողներ: 2007 թվականին Facebook-ի բաժնետոմսերի 1,6%-ը գնում է Microsoft-ը: Գործարքի արժեքը կազմում է 240 միլիոն դոլար: Այդ գործարքով Microsoft-ը ձեռք է բերում Facebook-ում գովազդի վաճառքի բացառիկ իրավունքներ մինչև 2011 թվականը: 2010 թվականի փետրվարի 4-ին լրանում է Facebook-ի 6-ամյակը: Այժմ այն համարվում է աշխարհում ամենահեղինակավոր սոցիալական ցանցը, որում գրանցված են մոտ 400 միլիոն անդամ:

Մարկ Ցուկերբերգը ծնվել է Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում: Նա միակ տղան էր ընտանիքի չորս երեխաներից: Համակարգչի և ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը նրա մոտ առաջանում է դպրոցի ցածր դասարաններում: 9-րդ դասարանում Մարկը ստեղծում է ամերիկյան հանրահայտ «Risk» խաղի համակարգչային տարբերակը: Գրեթե նույն ժամանակ էլ՝ նա ընկերոջ հետ գրում է ոչ մեծ հավելում Winamp ծրագրի համար: Երբ նրանք ծրագիրը տեղադրում են ինտերնետում, Microsoft-ը նրանց մոտ 2 միլիոն դոլար է առաջարկում ծրագրի համար, սակայն ընկերները հրաժարվում են գործարքից` նշելով, որ «ոգեշնչումը» չի վաճառվում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»