« »

Սթիվ Ջոբս. հաջողության հասնելու 12 կանոններ

Սթիվ Ջոբս

Սթիվ Ջոբսը Apple ընկերության 3 հիմնադիրներից մեկն է: Նա ոչ հարուստ ընտանիքից է, երբեք չի ստացել բարձրագույն կրթություն և այդ պատճառով էլ նրա հաջողությունը Միացյալ Նահանգներում բարձր է գնահատվում: Այսօր Սթիվը իր երկրի խորհրդանիշներից մեկն է, ամերիկյան երազանքի մարմնավորում: Երիտասարդ ընկերություն` հայտնի դարձած տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանի սկզբում, և նույնքան երիտասարդ և համարձակ հիմնադիր: 80-ական թվականների սկզբում Սթիվ Ջոբսը ԱՄՆ-ի ամենաերիտասարդ միլլիոնատերն էր:

1984 թվականին նա վիճում է Apple ընկերության նախագահ Ջոն Սկալիի հետ (որին ժամանակին ինքն էր ընդունել): Դա բերում է նրան, որ Սթիվին հեռացնում են իր իսկ ստեղծած ընկերությունից (այդ պահին Apple-ը բաժնետիրական ընկերություն էր, այնպես որ այդպիսի ընթացքը լիովին հնարավոր էր):

Բայց Ջոբսը ընկճված մնում է ընդամենը մի քանի շաբաթ: Դրանից հետո նա ամբողջովին տրվում է նոր աշխատանքին` Next ընկերության բացմանը, թողարկելով համակարգիչներ կրթական հաստատությունների համար: Պետք է նշել, որ Next-ը անհաջողությունների է մատնվում և սկսում է միայն ուտել Սթիվի մնացած վերջին միջոցները: Այդ ժամանակ էլ նա «Աստղային պատերազմներ» ֆիլմի ռեժիսոր Ջորջ Լուկասից ձեռք է բերում ոչ մեծ Pixar ընկերությունը, որը զբաղվում էր հատուկ էֆֆեկտներ մշակող համակարգիչների արտադրությամբ: Այդ ժամանակ Սթիվը դեռ չգիտեր, որ Pixar-ը դառնալու է աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկը:

Pixar-ի հաջողությունները սկսվում են այն ժամանակ, երբ Սթիվը գրեթե կանգնած էր սննկացման եզրին: Այդ ժամանակ դուրս է գալիս “Խաղալիքների պատմություն” մուլտֆիլմը` առաջին համակարգչային մուլտֆիլմը, որը ցուցադրվելու էր մեծ էկրանների վրա: Մուլտֆիլմը մեծ հաջողություններ է ունենում:
1996 թվականին Apple-ը, որը կործանման եզրին էր գտնվում, ետ է կանչում Սթիվին և 1997 թվականից սկսվում է ընկերության վերելքը: Այսօր Apple-ը հանդիսանում է համակարգիչների, բջջային հեռախոսների և ծրագրային ապահովման շուկաներում հզորագույն ընկերություններից մեկը: Իսկ Սթիվ Ջոբսը հայտնի է որպես համակարգչային բիզնեսում աշխարհի ամենահեղինակավոր մարդկանցից մեկը: Իր հաջողությունների մասին խոսելիս Սթիվը նշում է մի քանի կանոններ, որոնք օգնել են նրան հասնելու հաջողության:

Սթիվ Ջոբսի կանոնները

  • Զբաղվեք սիրելի գործով: Գտեք ձեր իրական կիրքը և փոխեք աշխարհը դեպի ավելի լավը: Աշխատանքը լավ անելու միակ միջոցը այն սիրելն է:
  • Մի եղեք այնպես, ինչպես բոլորը: Մտածեք ոչ ստանդարտ: Ավելի լավ է ծովահեն լինել, քան սովորական նավաստի:
  • Ինչով էլ դուք զբաղվելու լինեք, աշխատեք ամեն ինչ հնարավորին չափ լավ անել: Հաջողությունը իր ետևից բերում է այլ հաջողություններ, այդ պատճառով ենք մենք բոլորս ձգտում դրան: Աշխատանքի ընդունեք մարդկանց, որոնք անընդհատ ձգտում են կատարելության:
  • Վերլուծություններ արեք: Երբ դուք ստեղծում եք կամ աշխատանքի եք անցնում որևէ ընկերությունում, կազմեք ինչպես ձեր, այնպես էլ ընկերության ուժեղ և թույլ կողմերի ցուցակը:
  • Նախաձեռնող եղեք: Անընդհատ առաջ գնալու նոր հնարավորություններ փնտրեք: Մտքեր կուտակեք, որոնք պահանջում են արագ և վճռական գործողություններ և սկսեք դրանք իրագործել: Ավելի հաճախ ամենադժվարը առաջին քայլն անելն է: Ուղղակի արեք դա: Խիզախություն ունեցեք հետևելու ձեր սրտի թելադրանքին և կանխազգացումներին:
  • Սկսեք փոքրից, բայց երազեք մեծի մասին: Մի զբաղվեք միաժամանակ մի քանի բանով: Սկզբում սկսեք որոշ պարզ գործերից և աստիճանաբար անցեք ավելի բարդերին: Եվ միշտ մտածեք ապագայի մասին:
  • Ձգտեք դառնալ շուկայի առաջատարը: Ինչով էլ դուք զբաղվեք, պետք է ունենաք առաջատար տեխնոլոգիաները: Եթե գոյություն ունի ավելի առաջատար տեխնոլոգիա, օգտագործեք այն` ուշադրություն չդարձնելով այն բանին, որ ուրիշ ոչ ոք դա չի օգտագործում: Եղեք առաջինը և դարձրեք այդ տեխնոլոգիան ձեր ոլորտի ստանդարտը:
  • Կենտրոնացեք վերջնական արդյունքի վրա, քանի որ մարդիկ գնահատում են ձեր գործերի արդյունքները: Եղեք որակի չափանիշ: Գովազդեք ձեր մրցակցային առավելությունները: Եթե պոտենցիալ հաճախորդները չիմանան դրանց մասին, նրանք չեն գնի ձեր ապրանքը: Հատուկ ուշադրություն դարձրեք դիզայնի վրա:
  • Ձգտեք հետադարձ կապ հաստատել տարբեր աղբյուրների հետ: Յուրաքանչյուր մարդ ինչ-որ օգտակար բան կարող է ասել ձեզ: Կենտրոնացեք նրանց վրա, ովքեր օգտագործում են ձեր ապրանքը: Առաջին հերթին լսեք ձեր գնորդներին:
  • Նորարարություններ մտցրեք: Հենց նորարարություններն են տարբերում առաջնորդին մնացածներից: Օգտագործեք ձեր ժամանակի 50%-ը ինչ-որ նոր բան ստեղծելու համար: Բայց միաժամանակ ասեք «ոչ» հազարավոր այլ մտքերին, որպեսզի այնպես չստացվի, որ դուք զբաղվում եք չափից ավելի շատ նորարարություններով: Կենտրոնացեք իսկապես կարևոր նախագծերի վրա: Ձեր շուրջը հավաքեք մարդկանց, որոնք ցանկանում են ստեղծել լավագույն ապրանքներն աշխարհում: Ստեղծեք կորպորատիվ մշակույթ` հիմնվելով նոր ապրանքներ ստեղծելու սկզբունքի վրա: Շատ ընկերություններում աշխատում են բազմաթիվ հիանալի ինժեներներ և այլ խելացի մարդիկ: Բայց պետք է լինի ինչ-որ ձգողական ուժ, որը բոլորին կմիավորի:
  • Անհաջողություններից դասեր քաղեք: Երբեմն նորարարություններ մտցնելով դուք սխալներ եք թույլ տալու: Ամենաճիշտը դրանք շուտ ընդունելն է և եթե պարզվի, որ տվյալ ուղղությունը տանում է դեպի փակուղի, ուղղեք ձեր ջանքերը այլ ուղղությամբ:
  • Անընդհատ սովորեք: Միշտ էլ կա “ինչ-որ մի բան”, որը պետք է իմանալ: Տարբեր մտքերի շուրջ քննարկումներ արեք այլ մարդկանց հետ: Սովորեք գնորդներից, մրցակիցներից և գործընկերներից: Եթե ձեր գործընկերը ձեզ դուր չի գալիս, սովորեք սիրել նրան: Գտեք մի բան, ինչի համար նրան կարելի է գովաբանել և օգուտ քաղեք դրանից:

Սթիվ Ջոբսի ելույթը Սթենֆորդում – մաս 1

Սթիվ Ջոբսի ելույթը Սթենֆորդում – մաս 2

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


4 մեկնաբանություն

  1. Shat shnorhakalutyun hetaqrqir hodva&i hamar. Erevi mer azgakicneri hamar hetaqrqir klini ayn paste, vor Steve Jobse vordegrvel ev me&acel e haykakan entaniqum: Mayre: Clara Jobs (Hakobian) , hayre : Paul Jobs (Hakobian).

  2. Pingback: Սեփական բիզնեսն ընդդեմ վարձու աշխատանքի | Հաջողության բլոգ

  3. Pingback: Սթիվ Վոզնյակը Հայաստանում | Հաջողության բլոգ

  4. Pingback: Առաջին միլիոնը 16 տարեկանում | Հաջողության Բլոգ

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»