«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողակ մարդիկ

Լիլիան Վեռնոն. ապագան քո ձեռքերում է

1951 թվականին, 23-ամյա հղի տնային տնտեսուհին, ցանկանալով մի փոքր վաստակել աճող ընտանիքի համար, դրամապանակներ վաճառելու մասին փոքրիկ հայտարարություն է տեղադրում տեղի ամսագրերից մեկում: Դրամապանակների սկզբնական քանակը ձեռք բերելու համար վճարված 2000 դոլարը, որը նա ստացել էր որպես հարսանեկան նվեր և հայտարարության համար վճարված 500 դոլարը, այդ ժամանակ բավական խոշոր գումար էին կազմում: Բայց հավատալով իր նպատակին և չունենալով բիզնեսը վարելու ոչ մի փորձ` երիտասարդ կինը սկսում է գործել:

Նրա փոքրիկ հայտարարությունը բերում է 32000 դոլարի առաջին պատվերները: Ոգևորված հաջողությամբ` Լիլիանը սկսում է գովազդել իր մյուս ապրանքները` ստուգելու համար` պատահական չէ՞ր արդյոք առաջին հաջողությունը: Նա սկսում է վաճառել գոտիներ, զարդեր, գրքերի էջանիշներ, դռների լատունե կողպեքներ, պարկեր, մատիտներ և այլն: Արդյունքները կրկին երկար սպասեցնել չեն տալիս: Գրքերի էջանիշները, օրինակ, սկսում են վաճառվել երկու անգամ ավելի շատ, քան դրամապանակներն ու գոտիները: Լիլիանի ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ էին վայելում:

Նրա գաղափարը կայանում էր հետևյալում` փոստով վաճառել այնպիսի ապրանքներ, որոնք սովորաբար չէին վաճառվում ընդհանուր օգտագործման ապրանքների խանութներում: Ապրանքները ստանում էին նաև անվճար անվանական ձևակերպում (մինչև այսօր էլ Լեռնոնի կատալոգներով գնված յուրաքանչյուր ապրանք իր վրա կրում է սեփականատիրոջ անունը կամ անվան սկզբնատառերը): Բացի այդ, պատվիրատուին երաշխավորվում էր գումարի վերադարձը 10 տարվա ընթացքում, եթե ապրանքն ինչ-ինչ պատճառներով չէր բավարարում նրան: Սա հանճարեղ միտք էր: Մինչև Լիլիանը, կատալոգների միջոցով ապրանքների վաճառքով զբաղվող ոչ մի գործարար չէր աշխատում այսպես: «Գնացեք այնտեղ, ուր ուրիշներն անգամ վախենում են ոտք դնել», – սա հայտնի գործարարներից շատերին միավորող կարգախոսն է, որին հավատարմորեն հետևում էր նաև Լիլիան Վեռնոնը:

1954 թվականին լույս է տեսնում Վեռնոնի առաջին 16 էջանոց սև-սպիտակ կատալոգը: Այն ուղարկվում է 125 000 հասցեատերերի, որոնց թվում էին նախկին հաճախորդներ և հնարավոր պատվիրատուներ: Արդեն 1970 թվականին ընկերության շահույթն անցնում է տարեկան 1 միլիոն դոլարը:

Ապրանքների ընտրության հարցում Լիլիանը անվերապահորեն վստահում էր իր «ներքին ձայնին»: Նա երբեք չէր վաճառում այնպիսի ապրանքներ, որոնք անձամբ չէր ցանկանա ունենալ սեփական տանը: Նա ինքն էր ճանապարհորդում ողջ աշխարհով` հուշանվերների համար յուրահատուկ և որակյալ արտադրանք ձեռք բերելու համար: Դրա համար նա ստիպված էր լինում հաղթահարել հազարավոր կիլոմետրեր, իսկ նրա ընկերությունն աշխատում էր օրեկան 24 ժամ, տարեկան 365 օր:

Այսօր Լիլիան Վեռնոնը գործարար աշխարհում հայտնի է որպես «կատալոգների թագուհի», որի ապրանքները գնում են Հիլարի Քլինթոնը, Առնոլդ Շվարցենեգերը, Սթիվեն Սփիլբերգը և միլիոնավոր միջին ամերիկացիներ: Վեռնոնի ընկերությունն ունի 12 միլիոն պատվիրատուներ, որոնցից յուրաքանչյուրը պարբերաբար ստանում է ընկերության կատալոգները, իսկ ընկերության տարեկան վաճառքների ծավալն անցնում է 150 միլիոն դոլարը: Վաճառքի է հանվում տարեկան 1100 նոր արտադրանք, իսկ կատալոգներում ներառված է ընդհանուր առմամբ 100 միլիոն արտադրանք:

Միլոնատեր կնոջ համար, որը շատ տարիներ առաջ սկսել էր իր բիզնեսը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով, հարստանալն այսօր չի հանդիսանում նպատակ: Բիզնեսը դարձել է նրա կյանքն ու կիրքը: Վեռնոնն այսօր հանդես է գալիս որպես Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր լիդերներից մեկը, որն օրինակ է հանդիսանում երիտասարդ գործարարների մի շարք սերունդների համար, որոնք պատրաստվում են կառուցել իրենց ապագան զրոյից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»