Get Adobe Flash player
Get Adobe Flash player
« Դուք համոզվա՞ծ եք, որ կյանքում հասնելու եք շատ մեծ հաջողություններիՇարժվիր դեպի քո երազանքը »

Հաջողության դասեր Բոդո Շեֆերից

Հեղինակ` · Հունիս 17, 2011

Բոդո Շեֆեր

Բոլոր այն մարդիկ, ովքեր ուսումնասիրում են հաջողության թեման, զբաղվում են ինքնազարգացմամբ և ցանկանում են դառնալ ֆինանսապես անկախ, կարծում եմ` պետք է իմանան, թե ով է Բոդո Շեֆերը: Եվրոպայում նա համարվում է անհատի զարգացման և ֆինանսական հարցերով լավագույն խորհրդատուներից մեկը, իսկ իր հայրենիքում` Գերմանիայում, նրան անվանում են «ֆինանսական Մոցարտ»: Նա սեմինարներ է անցկացնում աշխարհի տարբեր երկրներում, սովորեցնում է հազարավոր մարդկանց, ինչպես հասնել հաջողության և դառնալ ֆինանսապես անկախ: Շատերն են իրենց հաջողությունների համար պարտական նրա գրքերին ու սեմինարներին: Նրա «Ճանապարհ դեպի ֆինանսական ազատություն» գիրքը համարվում է բոլոր ժամանակների ֆինանսական լավագույն գրքերից մեկը: Ցանկացողները այդ գիրքը կարող են ներբեռնել այստեղից:

Հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ դիտեցի նրա սեմինարներից մեկի տեսանյութը, որը հուսով եմ` կդիտեք նաև դուք` հոդվածը կարդալուց հետո: Արդեն բավական ուշ ժամ էր` գիշերվա ժամը 1-ը: 20-30 րոպե էր անցել տեսանյութի 1-ին մասից, իսկ իմ ներսում չգիտեմ ինչ էր կատարվում: Այնքան ոգևորված էի, ուզում էի գոռալ, ծափ էի տալիս, գիշերվա ժամը 1-ին ուզում էի զանգել ընկերուհուս, քնից հանել, պատմել ու 128մբ/վ արագությամբ ինտերնետով 1ԳԲ-ից ավել ծավալ ունեցող ֆայլը ուղարկել նրան, որ ինքն էլ շուտ նայի:

Այլևս ոչինչ չեմ ասում: Բոլորին խորհուրդ կտամ անպայման ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ դիտել տեսանյութի երկու մասերն էլ: Դա կարող է դառնալ ձեր կյանքի ամենաարդյունավետ օգտագործած մի քանի ժամը: Դե ինչ… սկսեցինք…

Get the Flash Player to see the wordTube Media Player.
Get the Flash Player to see the wordTube Media Player.
3 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար

Մուտքագրեք Ձեր E-mail-ը


RSS բաժանորդագրություն

Քննարկումներ9 մեկնաբանություններ

  1. Leo:

    Համընկավ հա Բոդո Շեֆերին մեր անդրադառնալը:-) Դե ինչ, երևի նա դրան արժանի է))) Ֆինանսական Մոցա՞րտ: Իրո՞ք նրան այդպես են կոչում: Հրաշալի է հնչում:-))

    • Luka:

      Հա հաստատ արժանի է Leo ջան:)
      Հա – Ֆինանսական Մոցարտ:
      Ասում են` իրականում նա ոչ մի նոր բան չի ներկայացնում: Բայց թե ինչպեեեես է ներկայացնում արդեն եղածը!!!! Չնայած ինչ նոր բան ներկայացնի? Հաջողության օրենքները բոլորի համար էլ նույն են և շուտվանից հայտնի են:
      Կարևորը, որ նա կարողանում է մարդկանց վրա ազդել:

  2. Շնորհակալություն, հերթական մոտիվացնող գրառումը: Դե իսկ, Բոդո Շեֆերի հանդեպ իմ անձնական մեեծ երախտապարտության մասին էլ չեմ ասում:)

  3. Rob:

    Շատ հետաքրքիր նյութեր կան Լյուկա ջան,իրոք լավ գործ ես անում:Շնորհակալություն: Իսկ ֆիլմը որտեղից կարող ենք բեռնել՞

  4. NORAYR:

    VOR XNDREM KTARGMANEQ HAYEREN,,,

  5. [...] ավելի քիչ եք ծախսում, քանի որ սովորել եք խնայել: Ինչպես Բոդո Շեֆերն է ասում «Ողջ տիեզերքին ապացուցելու ձևը, որ ղեկավարում [...]

  6. [...] դիտել ու լսել դրանք: Դրանցից էին օրինակ Secret-ը կամ Բոդո Շեֆերի սեմինարները: Դրանք ավելի մեծ ազդեցություն թողեցին վրաս, քան [...]

Ավելացնել