« »

Ցանկանո՞ւմ եք հասնել նպատակներին: Սկսեք գործել:

Նպատակ

Ենթադրենք, դուք ունեք նպատակներ: Դուք ունե՞ք նպատակներ… Հուսով եմ` այո: Իսկ ի՞նչ նպատակներ են դրանք: Եթե ձեր նպատակները հստակ են, ապա վերցրեք թղթի մի կտոր և գրեք դրանք այդ թղթի վրա: Գրեցի՞ք: Շատ լավ, դա արդեն գովելի է: Իսկ եթե դժվարանում եք գրել կամ մտքներովդ ոչինչ չի անցնում, ուրեմն ձեր նպատակները այդքան էլ հստակ չեն: Հստակեցրեք դրանք: Դա շատ կարևոր է: Որպեսզի կարողանաք հասնել ձեր նպատակներին, դուք պետք է հստակ հասկանաք, թե դեպի ուր եք շարժվում:

Իսկ հիմա ամենակարևորը

Սկսեք գործել հենց հիմա: Կարևոր չէ, թե ժամը քանիսն է, կարևոր չէ, թե որտեղ եք դուք գտնվում, հենց հիմա արեք ինչ-որ բան, որը կմոտեցնի ձեզ ձեր նպատակներին: Հիշեք, ինչքան շատ եք դուք սպասում, ինչքան շատ եք ամեն ինչ հետաձգում, այնքան մեծ է հավանականությունը, որ ձեր ոգևորությունն ու մոտիվացիան վերջիվերջո կմարեն և դուք այդպես էլ ձեր նպատակներին չեք հասնի:

Մի տխուր բան եմ ուզում ասել: Երբեմն, երբ զրուցում եմ ինձանից ավելի տարիքով մարդկանց հետ, որոնք արդեն անցել են 50-ից 60-ի սահմանը, հաճախ լսում եմ հետևյալը.
«Կյանքը շատ կարճ է: Չես էլ հասցնում աչքերդ թարթել, երբ զգում ես, որ արդեն մեծացել ես: Ոնց որ երեկ լիներ, որ ես էլ քո տարիքին էի: Էէէէխ, նպատակներս չկարողացա իրականացնել: Հիմա արդեն ուշ է: Հուսով եմ` երեխաներս կկարողանան»:

Այդ պահերին սկսում եմ մտածել` միգուցե ինձ հետ է՞լ այդպես լինի: Միգուցե ես էլ ամեն ինչ այնքան ձգձգեմ, որ կամ մոտիվացիաս կորի, կամ տարիքս արդեն այն չլինի կամ էլ` մեկ ուրիշ պատճառ: Տրամադրությունս միանգամից ընկնում է: Չեմ ուզում, որ ինձ հետ էլ այդպես լինի: Այդ վիճակը տևում է մի քանի րոպե: Հետո կրկին ոգևորվում եմ` ինձ հետ հաստատ այդպես չի լինի: Ես ամեն ինչ կանեմ` իմ նպատակներին հասնելու համար: Արդեն անում եմ..

Սա եմ ուզում փոխանցել բոլորին: Անընդհատ գործեք: Մի հետաձգեք: Իրականում կյանքը կարճ չէ: Այն կարճ է միայն այն ժամանակ, երբ «դատարկ» ես ապրում այն: Դարձրեք ձեր կյանքը լեցուն: Ինչպես անե՞լ դա: Ամեն օր արեք փոքր ինչ-որ բան, որը մեկ քայլով մոտեցնում է ձեզ ձեր նպատակին: Կարևորը, որ դուք անեք դա պարբերաբար: Եթե ամեն օր առաջ եք շարժվում, ապա վերջիվերջո կգա մի օր, երբ կհասնեք ձեր նպատակին: Իսկ եթե ամեն ինչ անընդհատ հետաձգեք, նոր բան սկսելու համար սպասեք երկուշաբթի օրվան, կամ սպասեք, մինչև ձեր աշխատավարձը բարձրացնեն, կամ սպասեք, մինչև «երկիրը երկիր դառնա», ապա տարիները կանցնեն և մի օր էլ դուք կասեք.
«Կյանքը շատ կարճ է: Չես էլ հասցնում աչքերդ թարթել, երբ զգում ես, որ արդեն մեծացել ես: Ոնց որ երեկ լիներ, որ ես էլ քո տարիքին էի: Էէէէխ, նպատակներս չկարողացա իրականացնել: Հիմա արդեն ուշ է: Հուսով եմ` երեխաներս կկարողանան»:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


21 մեկնաբանություն

  1. hamacayn em, hamamit u kisum em kardacacs bolor mtqer@ 🙂 petq e araj sharjvel ev enpes anel vor cankali apagan darna spasvac nerka… u edpes sharunak 🙂

  2. Մտքերը նման են Դավիթ Ալենի 01 Как привести дела в порядок. Искусство продуктивности без стресса գրքում արտահայտված մտքերին: Բոլորին խորհուրդ կտամ կարդալ:

  3. Արմեն Մարկոսյան says:

    Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ընթերցողների և ոչ ընթերցողների անունից : Հայերեն լեզվով երկար սպասված սայթը վերջապես գոյություն ունի և նպաստում է մեր ժողովրդի և երկրի ինտեգրմանը միջազգային հանրությանը և գործընթացներին: Սայթը ունի բացառիկ և յուրահատուկ նշանակություն մեր ժողովրդի գիտակցության բարցրացման հարցում և կնպաստի ապագայի կերտման նշանավոր և կարևոր հարցերի լուծմանը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՅԹԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ :

    Հարգանքներով ` Արմեն :

  4. Շատ ուրախ եմ, որ մեզ մոտ գոյություն ունի նման կայք, քանի որ մեր ժողովրդին հատուկ է վատատեսությունը և անհավատ վերաբերմունքը իր ուժերի և շրջապատի նկատմամբ: Կարդալով նման պոզիտիվ մտքեր` ինքնաբերաբար դառնում ես վստահ և լցվում հավատով, որ դու էլ կարող ես ունենալ այն, ինչ ցանկանում ես: Եվ իրոք դեպի հաջողություն ճանապարհը պարզ է` հավատալ քո ուժերին: Ինչպես ասել է Ալֆրեդ Դանիել Բրյունե. «Ոչ հաջողակ մարդիկ հավատում են հաջողությանը, հաջողակները` իրենք իրենց»:Սա դարձել է իմ կյանքի նշանաբանը:

  5. Թող բոլորն էլ հասնեն իրենց նպատակներին……,:)բայց հիշենք ,որ կա մի.առանց փողի շատ քչերին է հաջողվում դա,ցավոք:(

    • Ռոզի ջան կա կարծիք, որ պետք է փողը լինի, որպեսզի հասնես նպատակներիդ: Բայց ես իմ փորձից ասեմ, որ առաջնայինը նպատակն է: Այսինքն դնում ես նպատակ, ձգտում ես դրան, իսկ փողը որպես հետևանք հայտնվում է: Կարծում եմ միայն ես չեմ դա զգացել…

  6. Ես համամիտ եմ ձեր գրած տողերի հետ, կարծես սրտիս մեջից խոսեիք, անչափ շնորհակալ եմ! Կավելացնեմ միայն այսքանը`
    Всё приходит и уходит.Надо лишь зайти в нужную дверь!
    Переступая порог незнакомой двери,не ошибись с выбором,ведь полагаться на голую интуицию бывает себе дороже.Но зайдя,не оглядывайся назад и иди широкой поступью,уверенного в себе человека!!!

  7. shat lavn er u giteq inchna hetaqrqir, vor ete mardik npatak en dnum u hasnum en irenc npatakin karevor@ dranic heto sharunakelna u chmtatsel@ te du amen inchihasel es u verj

  8. Anchap shnorkal em bolor nrancic, ovqer ashxatel ev ashxatum en ays sayti vra, iroq vstahecnum em dzez, vor dzer ashxatanq@ talis e ir ardyunq@, ev es aysuhet kpoxem aprelavochs, es kanem amen inch vor esel gtnem im hajoxutyun@, vor@ karcum em aydqanel heru che…

  9. կյանքում շատ նպատակներ կան, որոնց, անշուշտ, պիտի հասնել առանց ձգձգումների,,,,ի լրումն այս ամենի` կուզենայի պարզապես նշել, որ մարդ պիտի հստակ գիտակցի, թե իր կյանքի գլխավոր նպատակը որն է, հետո նոր մտածի մյուս նպաակների մասին /սա իմ սեփական տեսակետն է/. այդպես ավելի արժեքավոր է դառնում կյանքդ, երբ գիտես, թե հանուն ինչի ես ապրում, ինչն է քեզ ստիպում հաղթահարել տեսակ-տեսակ խոչնդոտներ, ինչից ելնելով ես դու, թեկուզև ուժասպառ, շարունակում քո ճանապարհը……….

  10. Ես ինքս փորձել եմ ու սա պարտադիր գործում է:

  11. Pingback: Գործողություններն են ինչ-որ բան փոխում | Հաջողության բլոգ

  12. էտ ով ասեց որ առանց փող քչերն են շատ բանի հասնւմ, բան չունեմ ասելու փողով շատերն են իրենց նպատակին հասնում, բայց ում է պետք եթե այդ բանին հասել է նրա փողը այլ վոչ թէ հենց ինքը, այդպեսզի նպատակների իրականացւմը երջանիկ չի լինում, իսկ երբ հասնում ես երազելով կյանքը դառնում է սկանչելի

  13. Pingback: Նպատակ ունե՞ք: Վստա՛հ մինչև վերջ: | Հաջողության Բլոգ

  14. Pingback: 8 բան, որը որոշակիորեն անում են հաջողակ մարդիկ | Հաջողության Բլոգ

  15. Շնորհակալություն կայքի հեղինակներին , շատ հետաքրքիր և օգտակար հոդվածներ կան կայքում :Շնորհակալություն նաև վստահություն և հավատ սերմանելու համար

  16. MAriam_Nazaryan says:

    Բայց միգուցե պետք չէ իրականացնել նպատակները, հաճախ հենց նպատակն է գլխավոր մոտիվացիան հանդիսանում, երբ իրականանում է, ամեն ինչ դատարկ է թվում աշխարհում, կյանքը կարծես ավարտվի…

  17. Heriqa erazeq gorc areq

  18. ԵՎ իրոք բոլորս սպասում ենք թե ե՞րբ է ժամանակը գալու, բայց ժամանակը միայն անցնում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»