«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության պատմություններ

Կին, ով ոգեշնչեց Նապոլեոնին մեծ հաղթանակների

Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես կինն ու նրա հանդեպ անսահման սերը կարող են ոգեշնչել տղամարդուն հասնելու մեծ հաջողությունների: Մինչև հանդիպումը՝ Նապոլեոնը ֆրանսիական զորքերի սովորական գեներալ էր, Ժոզեֆինան՝ առաջին ամուսնու հետ բաժանվելուց հետո երկու երեխաների միայնակ մայր, որը ծնվել էր Մարտինիկա կղզում գտնվող ձկնորսական գյուղերից մեկում, աղքատ ընտանիքում: Արտաքինից նա ամենևին գեղեցկուհի չէր, բայց արդյունքում կարողացավ գրավել աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկի սիրտն ու դառնալ նրա կինը:

Նրանք ծանոթանում են, երբ Նապոլեոնը 27 տարեկան էր, իսկ Ժոզեֆինան՝ 33: Հանդիպումից 3 ամիս անց նրանք ամուսնանում են: Իսկ դրանից ուղիղ 48 ժամ անց Նապոլեոնը մեկնում է պատերազմի Իտալիայի դեմ: Նույնիսկ մարտի դաշտերից, կռվի ամենաթեժ պահերին, նա միշտ ժամանակ էր գտնում իր Ժոզեֆինային նամակներ գրելու համար: 1933 թվականին այդ նամակներից 8-ը վաճառվում են Լոնդոնում կայացած աճուրդի ժամանակ չորս հազար ֆունտով: Ահա դրանցից մեկը.

«Իմ սիրելի Ժոզեֆինա,
Քո հանդեպ սերն ինձ խելքահան է անում: Ես չեմ կարողանում մտածել նույնիսկ ուտելու մասին: Ես չեմ կարողանում քնել: Ես հոգ չեմ տանում իմ ընկերների մասին: Ես չեմ մտածում փառքի և հաղթանակների մասին և ձգտում եմ դրանց միայն այնքանով, որքանով քեզ է դա անհրաժեշտ: Հակառակ դեպքում, ես կթողնեի զորքս և շտապ կվերադառնայի Փարիզ, որպեսզի ընկնեի քո ոտքերը: Դու ոգեշնչել ես ինձ քո անսահման սիրով, դու ամբողջությամբ լցրել ես իմ հոգին: Չի անցնում մի ժամ, որ ես չնայեմ քո նկարին, և չի անցնում մի ժամ, որ ես չպատեմ այն իմ համբույրներով:»

Սակայն համատեղ երջանիկ կյանքից տարիներ անց Նապոլեոնը ստիպված բաժանվում է կնոջից, բայց միայն նրա համար, որ նրան կին էր հարկավոր, որն իրեն տղա կպարգևեր: Բաժանվելու գիտակցումը կոտրում է նրա սիրտը և նա լացելով է ստորագրում բաժանման թղթերը: Բաժանումից հետո, երեք օր շարունակ նա փակվում է իր պալատում՝ ընկնելով մտածմունքների գիրկը՝ չցանկանալով ոչ ոքի տեսնել կամ ինչ-որ բան անել: Դրանից հետո նա ամուսնանում է ավստրուհի Մարիա Լուիզայի հետ:

Բայց Նապոլեոնի առաջին, վերջին և միակ սերը եղել է Ժոզեֆինան: Նրա մահից հետո կայսրն այցելում է կնոջ գերեզման և լացելով ասում.
«Սիրելի Ժոզեֆինա, համենայն դեպս, դու ինձ երբեք չէիր լքի»:

Վերջին բառը, որն արտասանում է իր կյանքում Նապոլեոնը՝ «Ժոզեֆինա»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»