«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողակ մարդիկ

Հայազգի միլիոնատերեր. Դավիթ Յան

Հեղինակ՝ Harust Tga

Նա ծնվել է Երևանում 1968 թվականին, կիսով չափ չինացի է (ինչպես նա է կատակում), ունի ամենակարճ հայկական ազգանունը և նա միլիոնատեր է: Թերևս այսքանը բավարար է, որ մենք ուշադրություն դարձնենք նրա վրա: Նրա մայրը հայ է, հայրը` չինացի, երկուսն էլ ֆիզիկոս են և ծանոթացել են МГУ-ում սովորելու տարիներին:

Մինչև 17 տարեկան Դավիթը ապրել է Երևանում, սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, ընդունվել ֆիզիկատեխնիկական ինստիտուտ: Լինելով 4-րդ կուրսի ուսանող` նա 1989 թվականին հիմնադրում է Bit Software ընկերությունը, որը 1998 թվականին վերանվանվում է ABBYY:

Կարողությունը

Հետաքրքրասերների համար ասեմ, որ Դավիթի կարողությունը գնահատվում է մոտ 200 միլիոն դոլար և զարմանալին այն է, որ նա մեր հայրենակիցն է և ոչ մեկին չի կողոպտել 🙂

Գործունեությունը

Դավիթը Lingvo-ի հեղինակն է և դրանով ամեն ինչ ասված է: Նրա բառարաններից օգտվում են միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում, բայց չգիտես ինչու, ես համոզված եմ, որ նրան շատ քչերն են ճանաչում մեր երկրում: Պետք է ուղղել դա: Արժանավոր մարդիկ, որոնք հասել են բարձունքների սեփական ունակությունների, հնարամտության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ պետք է օրինակ ծառայեն մեզ և նայելով նրանց` մենք պետք է հասկանանք, որ մենք էլ կարող ենք նրանց նման հասնել մեր նպատակներին:

4-րդ կուրսի ուսանողը սեփական ընկերությունն է հիմնում… այո, դա արտասովոր երևույթ է և շատ հավանական է, որ նա ձախողվեր և մենք հիմա նրա մասին չխոսեինք, բայց… բայց նրա մոտ ամեն ինչ ստացվեց: Եթե նա չփորձեր, ապա իհարկե ոչինչ էլ չէր ստացվի:
Այնպես որ, ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր տարիներով խոսում են սեփական գործը սկսելու մասին: Եթե դուք ուզում եք փորձել ձեր ուժերը` մի՛ հետաձգեք, ձեզանից ոմանք անպայման հաջողակ կգտնվեն…

Շարունակելի…

Հեղինակի մասին

Harust Tga

10 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»