« »

Արևածագից մինչև մայրամուտ

Յուրաքանչյուր օր պետք է ապրել լիարժեք` արևածագից մինչև մայրամուտ: Հագենալ յուրաքանչյուր օրով, վայելել այն, ստեղծել, ստեղծագործել, օգնել: Եվ այդ ամենը մեկ օրվա ընթացքում` արևածագից մինչև մայրամուտ: Երբ գրում էի նախորդ հոդվածը Մարկեսի մասին, մեծ գրողի մոտ հանդիպեցի այս խոսքերը՝ «բոլորն են ուզում ապրել լեռան գագաթին` առանց գիտակցելու, որ իսկական երջանկությունը գտնվում է դեպի վեր բարձրանալու ճանապարհին»: Համաձայն եմ, շատ լավ է, որ մարդը ձգտում է անընդհատ աճել և շարժվում է առաջ: Ես ինքս շատ նպատակներ ունեմ և ձգտում եմ դրանց, բայց չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր օր, որը մենք ապրում ենք, ապրում ենք մեկ անգամ և այն այլևս ետ չես բերի: Ուստի, պետք է ապրել այն այնպես, որ օրվա վերջում դու քեզանից գոհ լինես և զգաս, որ լիարժեք օր ես ապրել: Պետք է յուրաքանչյուր օրվանից վերցնել առավելագույնը: Կյանքը հենց դա է՝ մեր ապրած բոլոր օրերը:

Ամեն օր, երբ մենք զարթնում ենք, մենք արդեն գիտենք, որ օրվա ընթացքում այս-այս գործերն ունենք անելու: Եվ երբ օրվա վերջում ամեն ինչ հասցրած ենք լինում, մեզ լավ ենք զգում ու այդ օրը կարելի է կայացած համարել: Իսկ երբ օրն անցնում է ու ոչինչ չենք հասցնում կամ միայն մի մասն ենք հասցնում, դա մեզ մոտ ինչ-որ թերի զգացում է առաջացնում: Իսկ այն, որ օրվա ընթացքում մի շարք գործեր կիսատ են մնում, պատճառը այն չէ, որ ժամանակը չի հերիքում: Պատճառն այն է, որ մենք չենք կարողանում կենտրոնանալ: Մենք մի գործ ենք սկսում, մի քիչ անում ենք, հետո ինչ-որ բան ենք հիշում ու անցնում ենք դրան՝ մեր գործը կիսատ թողելով: Հետո էլ դա չենք կարողանում վերջացնել, քանի որ մտքերով այլ տեղ ենք: Մենք փորձում են միաժամանակ մի քանի գործ անել, բայց արդյունքում ոչ մեկը չենք անում:

Դեյլ Կառնեգին ասում է. «Մեր կյանքը նման է ավազի ժամացույցի: Մենք գիտենք, որ հազարավոր ավազահատիկներ գտնվում են ժամացույցի վերևի մասում և դրանք բոլորն էլ դանդաղ-դանդաղ, կանոնավոր կերպով թափվում են ներքև՝ անցնելով մեջտեղի բարակ անցքով: Եվ եթե մենք այնպես անենք, որ որոշակի ժամանակում անցքով անցնի մեկից ավելի ավազահատիկ, ապա ժամացույցը կփչանա»: Երբ մենք արթնանում ենք առավոտյան, մեզ մոտ առաջանում են հարյուրավոր գործեր, որոնք մենք պետք է անենք օրվա ընթացքում: Եվ եթե մենք չենք անում այդ գործերը հերթականությամբ, հատ-հատ (ինչպես մեկ ավազահատիկն է անցնում նեղ անցքով) և փորձում ենք անել բոլորը միասին, ապա սպառում ենք մեր ֆիզիկական և մտավոր ուժերը:

Այնպես որ, մի փորձեք մի քանի գործ միաժամանակ անել: Կենտրոնացեք մի գործի վրա, վերջացրեք դա և նոր անցեք հաջորդին: Այդպես օրվա ընթացքում դուք ավելի շատ բան կհասցնեք անել: Միշտ հիշեք՝ մեկ ավազահատիկ – միավոր ժամանակում:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


5 մեկնաբանություն

  1. shat lavn er,hiasqanch xosqer en

  2. Փորձեք մի քանի օր ապրել այդ սկզբունքով, կյանքն այլ երանգներ կստանա: Հոդվածը շատ դուր եկավ:

  3. Լիովին համաձայն եմ Ձեզ հետ: Ցանկացած աշխատանքի մեջ լավագույն արդյունքի հասնելու համար հարկավոր է ունենալ որոշակի պլան, ապա հերթականությամբ իրագործել նշված կետերը:

  4. Կանգ առնել վազքից և հիշել` պետք է նաև ապրել: Տեղին թեմա է: Շնորհակալություն հեղինակին: )))

  5. Շատ լավն էր, ես արդեն էս քանի ամիս էտ մասին եմ մտածում, ուզում եմ իմ օրը անկապ չանցնի, որ օրվա վերջում ինձանից գոհ մնամ, բայց չի ստացվում:Երևի պետք ա ըտենց էլ անեմ, կենտրոնանամ ու գործերս հատ հատ անեմ:Շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»