Հաջողակ մարդիկ

Շառլ Ազնավուր: Մարդ, որը կարողանում է հուզել

Նրա փոքր հասակը, խռպոտ ու տարօրինակ ձայնը, սուր քիթն ու ոչ իդեալական արտաքինը՝ այդ ամենը կանխատեսում էին նրա համար տապալում: Բայց նա չտապալվեց: Նա չկորցրեց հույսը և հասավ հաջողության: Հայ ազգի պարծանքը՝ Շառլ Ազնավուրը, իր կարիերայի սկզբնամասում սկսել է երգել տարբեր հաստատություններում, փոքրիկ բեմերում: Կինոթատրոններում նա երգում էր մինչև ֆիլմերի սկսելը: Շատերը նախընտրում էին չլսել «փոքրիկ» մարդուն և գալիս էին միայն ֆիլմը սկսելու ժամանակ: Իսկ որքան անգամ էին նրա ելույթների ժամանակ սուլում, տարբեր իրեր նետում: Նա նյարդայնացնում էր հանդիսատեսին, դուր չէր գալիս: Երբ նա առաջին անգամ հանդես եկավ իր համերգով, կատարելով սեփական երգերը, փարիզյան քննադատներից մեկը գրեց «Պետք է խենթ լինել, որպեզի նման արտաքինով և ձայնով ներկայանալ հանրությանը»: Բայց նա միշտ վստահ էր իր վրա: Նա ստիպված էր դաստիարակել իր մեջ կամքի մեծ ուժ, որպեսզի չկոտրվի, չկորցնի հավատը սեփական ուժերի հանդեպ, հույսը: Եվ նա համոզված էր՝ իր ժամը գալու է:

Եվ նրա ժամը եկավ: Նա դարձավ ֆրանսիական շանսոնի արքան, աշխարահռչակ երգիչ, երգահան, կինոդերասան, որին սիրում և ճանաչում են ողջ աշխարհում: «ԹԱՅՄ» ամսագրի եւ CNN-ի համատեղ հարցման արդյունքում (1998), նա ճանաչվել է 20-րդ դարի լավագույն երգիչը՝ առաջ անցնելով նույնիսկ Էլվիս Փրեսլիից և Ֆրենկ Սինատրայից: 2000 թվականին, 76 տարեկան հասակում հանրահայտ երգիչը նշանակվում է Ֆրանսիայի մշակույթի նախարար: Դրանից հետո էլ նա շարունակում է իր ելույթները, շրջում է աշխարհով մեկ, համերգներ է տալիս: Նրա համերգները անվանում են քնքշության, սիրո և կարոտի երկու ժամ: 2008 թվականի դեկտեմբերին Շառլ Ազնավուրը ընդունում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Նրա անունով անվանված է հրապարակ Երևանում և կանգնեցված է արձան Գյումրիում:

Շառլ Ազնավուրը ծնվել է հայկական ընտանիքում, Փարիզում, 1924 թվականի մայիսի 22-ին: Նրա իսկական անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան էր, որը հետագայում փոխվում է Շառլի: Հայրը՝ Միշա Ազնավուրյանը, կիսով չափ հայ էր, կիսով չափ վրացի: Մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Թուրքիայում ապրող հայկական ընտանիքից էր: Ցեղասպանությունից փրկվելու համար ծնողները գաղթում են արտասահման: Սկզբում ապրում են Ռուսաստանում, ապա մեկնում են Եվրոպա: Որոշ ժամանակ մնում են Ֆրանսիայում՝ սպասելով ԱՄՆ մեկնելու թույլտվություն ստանալուն: Բայց այդ ժամանակ էլ ծնվում է փոքրիկ Շահնուրը և նրանք մնում են Ֆրանսիայում: Շառլը դպրոցում սովորում է ընդամենը մի քանի տարի: Արդեն 9 տարեկան հասակում նա սկսում է ելույթներ ունենալ Ֆրանսիական փոքրիկ սրճարաններում և թատրոններում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շառլի հայրը մեկնում է ռազմաճակատ և Շառլը իր ելույթներով պահում է ընտանիքը:

Օրերից մի օր նրան նկատում է ֆրանսիական երգերի անկրկնելի աստղ Էդիտ Պիաֆը: Նրան դուր է գալիս Ազնավուրի պարզությունն ու նա առաջարկում է Շառլին թռչել իր հետ Միացյալ Նահանգներ: Այդ օրվանից սկսվում է Շառլի պրոֆեսիոնալ երգչի կարիերան: Երկար տարիներ Շառլն ու Էդիտը դառնում են գրեթե անբաժանելի: Էդիտ Պիաֆը Շառլ Ազնավուրի ոգեչնչողն էր ու ընկերը: Նրա խնդրանքով է Շառլը վիրահատում իր քիթը և դառնում է այն Շառլ Ազնավուրը, որին մենք գիտենք այսօր: Ազնավուրի մասին Պիաֆը միշտ ասում էր՝ «Նա իսկական է»: Շառլի աննախադեպ վերելքը սկսվում է 1956 թվականին, երբ նա համերգներով հանդես է գալիս Փարիզյան հայտնի «Օլիմպիա» դահլիճում: Այնուհետև նա ելույթներ է ունենում Նյու-Յորքյան դահլիճներում՝ մեկընդմիշտ գրավելով բոլորի սրտերը: Նա ավելի քան 1000 երգերի հեղինակ է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 միլիոն սկավառակներ: Իր կյանքի ընթացքում նա երգել է համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Սելին Դիոնը, Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Պատրիսիա Կաասը, Լայզա Միննելին և այլն:

«Դուք կգրավեք աշխարհը, քանի որ դուք կարողանում եք հուզել», – ասում է մի անգամ նրան Շառլ Դե Գոլը: Եվ նա գրավում է աշխարհը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

7 մեկնաբանություն

  • Շնորհակալություն նման հրաշալի հոդվածի համար:))
    Շառլ Ազնավուրն իսկապես հիացմունքի է արժանի: Նա ոչ միայն տաղանդավոր երգիչ է, այլև մեծ հայրենասեր և ինչպես ասել է Պիաֆը նա իսկական է:

  • Hargeli anznavur mer @ntaniqn socialapes anapahov e,xndrum enq ognel ete ajdpes sharunakvi apa xndrum enq qaxaqakan apastaran @ntaniqov HH-um voc ashxatum enq voc ajl ekamut unenq barzragujn avart em. xndrum enq qaxaqakan apastaran.her 098 -10-20 53Gor deznic e kaxvat amen inc. kanxav shnorakal enq.

  • Բարև ձեզ; Ես դիմում եմ ձեզ խնդրանքով; Հայրս հիվանդ է` նրա լյարդի մեջ մտնող լեղածորանի մեջ ուռուցք են հայտնաբերել; Նրան հարկավոր էր ինչքան հնարավոր է շտապ վիրահատել. Լավագույն տարբերակը Իսրաելի Տել`Ավիվ քաղաքի “Ikhilov” կլինիկան էր; Հունիսի 24-ին հայրս` մեր 2 հարազատներինների հետ (մայրս և մորքուրիս ամուսինը), մեկնեց Տել-Ավիվ; Սկզբում մեզ հայտնել էին, որ վիրահատության արժեքն է` 53 000 դոլար, իսկ դրան ավելացրած` 17 000 դոլար, որը պետք է վերադարձվի մեզ վիրահատւթյունից հետո (եթե վիրահատության ընթացքում կամ դրանից հետո պրոբլեմներ չառաջանան) ; Սակայն պարզվեց, որ հորս լյարդի մեջ մեծ քանակւթյամբ լեղի կա, որը մեծապես ազդել է լյարդի չափի մեծացման վրա; Լյարդի մեջ կուտակված լեղին անընդհատ ջերմության պատճառ է հանդիսանում; Ուստի անհրաժեշտ է անհապաղ հանել այդ կուտակված լեղին լյարդից; Վերջինիս արժեքը կազմում է 11 000 դոլար, իսկ հիվանդանոցում 1 օր պարկելու գինը` 1 000 դոլար; Խնդրում եմ ձեզ միջամտել և օգնել մեզ դուրս գալ այս դժվար իրավիճակից;

  • Avetis Poghosyan ·
    barev cez hargeli barerarner es avetis poghosyanem qaxaq byuregavanic gtnvumem socyalapes shat canr vichakum aprumem varcov unem 4 erexa unem bankeri het kapvac xndirner mec erexas tarapume erevanyan hivandutyunov chunem kayun ashxatanq xndrumem ognek ic dus gam ays xavari chanaparhic shatem xndrum ognek inc naxapes shnorhakalutyunsem haytnum cez bari martik astvac cez het

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»