Մտորումներ

Ուտելու մասին

Մենք չենք ապրում ուտելու համար, այլ ուտում ենք ապրելու համար (Սոկրատ):

Այս հոդվածում ուզում եմ խոսել ուտելու մասին: Իմ կարծիքով մենք երբեմն մոռանում ենք, թե ինչի համար ենք ուտում: Մենք ընդամենը ուտում ենք, որպեսզի չմահանանք: Այսինքն, դա այն վառելիքն է, որն անհրաժեշտ է մեր շարժման համար և ոչ ավելին: Մենք չպետք է ամեն ինչ անենք՝ աշխատենք, չարչարվենք, որպեսզի լավ ուտենք: Լավ ուտելը մեր նպատակը չէ: Առողջ ուտելը՝ դա է ուտելու հետ կապված մեր միակ նպատակը, քանի որ առողջ սնունդը ոչ միայն պաշտպանում է մեզ տարբեր հիվանդություններից և խնայում է մեր առողջությունը, այլ նաև դրա օգնությամբ կարելի է բարձրացնել մեր տրամադրությունն ու լավացնել մեր ինքնազգացողությունը:

Ճիշտն ասած, առողջ սննդի ու սննդակարգի հետ կապված իմ գիտելիքներն ու փորձը շատ սահմանափակ են և ես ինքս լավ չեմ պատկերացնում՝ իմ առօրյա սնունդն առո՞ղջ է, թե ոչ: Բայց մի բան հաստատ գիտեմ: Դրա վրա պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել: Ես ինքս անպայման կուսումնասիրեմ առողջ սննդի թեման, քանի որ գիտեմ, որ ճիշտ սնվելը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն մեր առողջության համար, որն ամենակարևոր բաներից մեկն է կյանքում, այլ նաև մեր առօրյա գործունեության վրա ընդհանրապես: Վերջում ևս մեկ անգամ հիշեցնեմ՝ մենք սնվում ենք միայն նրա համար, որպեսզի կարողանանք ապրել, ստեղծել, ստեղծագործել: Այսինքն, սնունդը ընդամենը միջոց է և ոչ թե նպատակ: Պետք է դրա վրա կենտրոնանալ միայն առողջ սննդի տեսանկյունից և ոչ ավելին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»