«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ինչպիսի՞ն եք դուք իրականում

Այն, թե ինչ է մարդն իրենից ներկայացնում և այն, թե ինչ են մտածում նրա մասին ուրիշները, կարող են իրարից շատ տարբերվել: Ցավոք, մեր օրերում մարդիկ ավելի մեծ ուշադրություն են դարձնում նրա վրա, թե ինչ են իրենց մասին մտածում ուրիշները: Բայց իրականում դա այդքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է՝ թե ինչ եք դուք ձեզանից ներկայացնում: Եթե դուք գիտեք, որ ձեզանից ինչ-որ արժեք եք ներկայացնում կամ նույնիսկ, եթե ձգտում եք դրան, ապա ժամանակի ընթացքում ձեզ կճանաչեն և կընդունեն նաև շրջապատում և դրա համար պետք չէ հատուկ ջանքեր թափել:

Ուղղակի մի բան հիշեք: Մի վատնեք ձեր ժամանակն ու ջանքերը նրա վրա, որպեսզի մարդիկ ձեր մեջ տեսնեն մի մարդու, որն իրականում դուք չեք: Ընդհանուր առմամբ՝ դա ոչինչ չի փոխի: Ավելի լավ է մտածեք այն ուղղությամբ, թե ինչ կարող եք դուք ձեզանից կերտել, ինչ կարող եք դառնալ և աշխատեք միայն այդ ուղղությամբ՝ առանց ուշադրություն դարձնելու շրջապատի արձագանքներին: Եթե ուզում եք դառնալ հաջողակ, մի ձևացեք այդպիսին, այլ դարձեք: Եթե ուզում եք դառնալ երջանիկ, մի ձևացեք այդպիսին, այլ դարձեք: Դուք պետք է ինքներդ ձեզ չխաբեք: Ոչ ոք ձեզանից ավելի լավ չգիտի, թե ով եք դուք իրականում: Ապրեք այնպես, որ դուք ձեզանից գոհ լինեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Այո, տարիների ընթացքում հասկացել եմ, որ շատ մարդկանց կարծիքներ ուղղակի ինքնահաստատման միջոց են, և պետք չէ ուշադրություն դարձնել դրանց վրա: Օրինակ, կար մեկը, ով միշտ քննադատում էր ինձ, իմ ընկերներին, իսկ իրեն միշտ գովում էր` ես, ես ես: Ես լռում էի, չէի պատասխանում նրա ոչ մի քննադատությանը, արհամարհում էի: Նա ուղղակի ինքնասիրահարված մարդ էր և միայն իրեն էր վնասում: Վերջ: Ավելի լավ է լինել համեստ, նույնիս երբեմն աչքի չընկնել, քան անընդհատ խոսել սեփական անձի մասին, սեփական հերոսությունների մասին: Այդպես մենք ձանձրացնում ենք ուրիշներին, և հետագայում ոչ ոք չի ցանկանա մեզ հետ շփվել

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»