«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հետաքրքիր է

Աշխարհի ամենաթանկ գովազդը

Աշխարհի ամենաթանկ գովազդը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, համարվում է Chanel No 5 օծանելիքի 4-րոպեանոց գովազդային տեսահոլովակը, որում նկարահանվել է հանրահայտ հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը: Տեսահոլովակը նկարահանվել է Սիդնեյում` ընդամենը 5 օրվա ընթացքում: Տեսահոլովակի 1 րոպեն գնահատվում է 11 միլիոն դոլար, իսկ այն բաղկացած է այդպիսի 4 րոպեներից: Այսինքն, գովազդային տեսահոլովակի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 44 միլիոն դոլար:

Տեսահոլովակում նկարահանվելու համար Նիկոլը ստանում է գովազդի պատմության մեջ երբևէ ստացված ամենաբարձր հոնորարը: Նկարահանման ամեն 1 րոպեի համար նա ստանում է մոտ 1 միլիոն դոլար, այսինքն ընդհանուր մոտ 4 միլիոն դոլար:

Այսպիսով, Նիկոլ Քիդմանը դառնում է Chanel No 5 բրենդի ամենահաջողված դեմքը, իսկ Chanel No 5-ը` ամենավաճառվող օծանելիքներից մեկն աշխարհում, որը դարձել է օծանելիքների աշխարհում դասական նմուշներից մեկը:

Կարող եք դիտել նաև գովազդային տեսահոլովակի 3 րոպեանոց տարբերակը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Երևի այս օծանելիքի հաջողությունից սկսվեց գովազդային հոլովակներում նկարահանվելու համար հայտնի աստղեր հրավիրելու տենդենցը: Վերջերս շատ էին ցուցադրում հոլովակներ Ջուլիա Ռոբերթսի, Ումա Տուրմանի, Օդրի Տոտուի և այլոց մասնակցությամբ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»