« »

Ամսեկան 10 000 դրամ գրպանի ծախսից մինչև 700 000 դրամ աշխատավարձ

Հաջողության պատմություն

Ողջո՛ւյն, վաղուց ընթերցում եմ success.am-ում տեղադրված նյութերը, ոգևորվում ու համեմատում։ Այսօր հասկացա, որ իմ պատմությունը նույնպես կարող է ոգևորել շատերին, քանի որ այն, ի տարբերություն շատ դեպքերի, որոնք արտասահմանյան են, տեղի է ունեցել Հայաստանում։ Շատերից եմ լսել, որ ասում են «արտասահմանում ուրիշ է, այնտեղ հնարավոր է առաջ գնալ, երազել և իրականացնել երազանքը, իսկ Հայաստանում՝ ոչ»։ Համամիտ չեմ, ամեն ինչ մեր ձեռքերում է և ցանկացած աշխատանք արդյունք է տալիս: Հավատ է պետք։

Ես 15 տարեկան էի, իսկ եղբայրս՝ 13, երբ հայրս մահացավ։ Ապրում էինք Հայաստանի հարավում, իսկ մարզերում, ինչպես գիտեք, ամեն ինչ շատ ավելի դժվար է, քան մայրաքաղաքում։ Միայն մայրս էր աշխատում՝ 60 000 դրամ աշխատավարձով։ Հորս մահից հետո նա կարծես գերբնական ուժ էր ստացել: Անում էր ամեն ինչ, որպեսզի ես և եղբայրս լիարժեք կրթություն ստանանք։ Իմ ողջ օրվա անելիքը գիրք կարդալն էր, դա ուրախացնում էր մայրիկիս, հետևաբար նաև ինձ։

16 տարեկանում մասնակցեցի Аccels ծրագրին, հաղթեցի և մեկնեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մեկ տարով սովորելու։ Այդ մեկ տարին ամբողջությամբ փոխեց ինձ՝ ընկճված, ամաչկոտ և մարդկանցից խուսափող աղջնակը կարծես վերածնվեց։ Ծրագիրը արգելում էր ցանկացած տեսակի վճարովի աշխատանք նահանգներում, իսկ ես սկսեցի աշխատել։ Երազում էի ընդունվել Երևանի լեզվաբանական համալսարան և հասկանում էի, որ եթե գումար չվաստակեմ, ոչ մի կերպ երազանքս չի իրականանա։ Երբ հետ վերադարձա ԱՄՆ-ից, դեռ համալսարան չընդունված՝ արդեն ունեի 1 տարվա ուսմանս վարձը։

Մնում էր ամենադժվար հարցը՝ որտե՞ղ էի ապրելու Երևանում և ինչպե՞ս։ Երկար փնտրտուքներից հետո տեղափոխվեցի հանրակացարան։ Իսկ մեզ մոտ հանրակացարանները գաղտնիք չէ, որ անմխիթար վիճակում են, համենայնդեպս` այդ տարիներին անմխիթար էին։ Մայրս կարողանում էր ուղարկել ինձ ընդամենը 10 000 դրամ մեկ ամսվա համար, որով ես հոգում էի թե տրանսպորտի և թե ուտելիքի ծախսը։ Հաճախ ոտքով էի դասի հասնում` գումար խնայելու նպատակով։ Փնտրում էի ցանկացած տեսակի աշխատանք, միայն թե ինչ-որ կերպ կարողանայի օգնել ընտանիքիս։ Երկար փնտրտուքներից հետո վերջապես գտա։ Սկսեցի աշխատել մատուցողուհի Երևանի ռեստորաններից մեկում։ Չեմ ուզում ձանձրացնել ձեզ այն մանրամասնություններով, թե ինչքան դժվար էր աշխատել և սովորել միաժամանակ, կամ առհասարակ ինչքան դժվար էր մատուցողուհի աշխատել այդ տարիներին Երևանում։ Սակայն 50 000 դրամ աշխատավարձը, որը վաստակում էի այդ աշխատանքի շնորհիվ, երազ էր թվում։

7 տարի անց՝ մինչ այսօր, ես դեռ աշխատում եմ այդ նույն ռեստորանների ցանցում, ղեկավարում եմ այդ ցանցը, ունեմ 700 000 դրամ ամսեկան եկամուտ, մեքենա, իրականացրել և շարունակում եմ իրականացնել մայրիկիս երազանքները և վստահեցնում եմ ձեզ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է, ցանկացած աշխատանք արդյունք է տալիս: Հավատ է պետք։

The following two tabs change content below.
Ուղարկեք Ձեր հաջողության պատմությունը info@success.am էլեկտրոնային հասցեին և այն կհայտնվի Հաջողության բլոգում:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


8 մեկնաբանություն

  1. Շնորհակալություն հեղինակին անչափ հետաքրքիր, ուսուցանող և մոտիվացնող պատմության համար:

  2. Նման կյանք միայն ֆիլմերում ենք տեսել շատերս.
    Ուղղակի բռավո…

  3. Շատ հուզիչ և ոգևորիչ պատմություն է, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ դժվարությունները հաճախ մեծ վերելքների հնարավորություններ են :):

  4. Արդյունքը իմ սրտով էր …

  5. Cncogh e apres sirum em hamar ev npatakaslac mardkanc.

  6. qchern en,vor karoxanum en dimanal kyanqi djvarutyunnerin,,,,,,,apres!!!!:))

  7. Վերնագիրն ինձ գրավեց, իսկ ընթերցելու ընթացքում ոգևորվեցի
    Դուք փոքրիկ աղջնակ էիք մեծ ու օտար երկրում, նույնիսկ հայրենիքում չկար այն ջերմությունը, որը պետք էր այդ ժամանակ:
    Հպարտանում եմ Ձեզանով… աղջիկ, որն ապացուցեց բոլորին, որ դժվարությունները կոփում և ավելի ուժեղ են դարձնում մեզ :)

Add Comment Register



Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

Մեկնաբանություններում կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>