«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Առակ հաջողության մասին

– Պարոն, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը, – հարցրեց լրագրողը հաջողակ գործարարին:
– Ընդամե՛նը երկու բառ:
– Եվ որո՞նք են այդ բառերը, պարոն:
– Ճիշտ որոշումներ:
– Իսկ ինչպե՞ս եք Դուք կայացնում ճիշտ որոշումներ:
– Մեկ բառ:
– Եվ ո՞րն է այդ բառը:
– Փորձ:
– Իսկ ինչպե՞ս եք Դուք ձեռք բերում այդ փորձը:
– Երկու բառ:
– Եվ որո՞նք են դրանք:
– Սխալ որոշումներ…

Պետք չէ վախենալ սխալ որոշումներ կայացնելուց: Եթե դուք սխալ եք անում, համենայն դեպս դա նշանակում է, որ դուք ինչ-որ բան անում եք: Չկան այնպիսի մարդիկ, որոնք սխալներ թույլ չեն տալիս: Սխալների վրա են սովորում, սխալներով են փորձ հավաքում, սխալվելով են աճում: Իհարկե, ցանկալի կլիներ, որ չսխալվեինք: Բայց այդպես չի լինում: Սկզբում անհնար է սխալներից խուսափել, քանի որ չկա փորձ: Բայց ժամանակի ընթացքում սխալները գնալով պակասում են և գալիս է մի պահ, երբ դուք արդեն սխալներ թույլ չեք տալիս: Այդ պահի համար է ամեն ինչ արվում, հենց այդ պահը դուք պետք է պատկերացնեք ինչ-որ բան նախաձեռնելիս, այլ ոչ թե կենտրոնանաք սկզբնական սխալների վրա: Հիշեք, սխալներին երկու ձև կարելի է վերաբերվել: Առաջինը՝ ես սխալվեցի, ես այդքան խելք չունեմ, ինձ մոտ ոչինչ չի ստացվի: Եվ երկրորդը՝ ես փորձ ձեռք բերեցի, ես իմացա, թե ինչպես պետք չէ դա անել, ես ևս մեկ քայլ մոտեցա իմ նպատակին: Թե որ տարբերակը կընտրեք դուք, դրանից կախված է, թե ինչ արդյունքների կհասնեք կյանքի ընթացքում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»