« »

Ինչի՞ մասին չպետք է գրել ռեզյումեում

Ինչի մասին չպետք է գրել ռեզյումեում

Նախորդ` «Ինչպե՞ս կազմել լավ ռեզյումե» հոդվածում մենք քննարկեցինք հետևյալ հարցերը.

– Ինչի համար է անհրաժեշտ ռեզյումեն,
– Ինչպիսին պետք է լինի ռեզյումեի կառուցվածքը:

Այժմ մի փոքր խոսենք հետևյալ թեմաների մասին.

– Ինչի մասին չպետք է գրել ռեզյումեում,
– Ինչպիսին պետք է լինի ռեզյումեն:


Ինչի մասին չպետք է գրել ռեզյումեում

  • Ձեր ամբողջ աշխատանքային կենսագրությունը (իրականում պոտենցիալ գործատուին հետաքրքրում է Ձեր վերջին 3-5 աշխատատեղերը` 10 տարուց ոչ ավելի ժամանակահատվածի համար),
  • Ձեր ֆիզիկական տվյալները և առողջական վիճակը,
  • Ձեր թույլ կողմերը,
  • Աշխատանքից հեռանալու պատճառները,
  • Երաշխավորող նամակները կամ անձանց անունների ցանկը, որոնք կարող են Ձեզ երաշխավորել (այս ցանկը պահեք առանձին, քանի որ այն կարող է պետք գալ հարցազրույցի ժամանակ):

Ինչպիսին պետք է լինի ռեզյումեն

Ռեզյումե կազմելիս անհրաժեշտ է հիշել և պահպանել հետևյալ սկզբունքները.

  • Կառուցվածքայնությունը. Ռեզյումեի ողջ ինֆորմացիան պետք է շարադրվի որոշակի հերթականությամբ և համապատասխանի ընտրված ձևին,
  • Ընտրողականությունը. Առաջին հերթին ուշադիր կարդացեք այն ունակություններն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են տվյալ աշխատատեղի համար և ռեզյումեում նշեք Ձեր այն աշխատատեղերն ու հմտությունները, որոնք առավելապես համապատասխանում են տվյալ աշխատատեղին և հնարավորինս խուսափեք ոչ պետքական ինֆորմացիայից,
  • Օբյեկտիվությունը. Ձեր փորձն ու ունակությունները նկարագրելիս եղեք հնարավորինս իրատես և օբյեկտիվ. չէ որ հետագայում Դուք պարտավոր եք հիմնավորել այն ամենը, ինչ նշել եք ռեզյումեում,
  • Հակիրճությունը. Ռեզյումեի ծավալը չպետք է գերազանցի երկու էջը, ուստի ինֆորմացիան շարադրեք հնարավորինս հակիրճ` շեշտը դնելով գործատուի համար առավել կարևոր և նշանակալից հանգամանքների վրա:

    Պետք չէ գրել Պետք է գրել
    Զբաղվում էի սովորեցնելով…  Սովորեցրեցի 2 նոր աշխատողների…
    Լավ էի աշխատում…  Կրճատեցի սխալները 15%-ով, որով տնտեսեցի ընկերության 40,000$-ը…
  • Ակտիվությունը. Մի օգտագործեք շատ բառեր, ընդգծեք Ձեր ձեռքբերումները:

    Պետք չէ գրել Պետք է գրել
    Պատասխանատու էի կատարման համար… Կատարեցի…
    Կատարում էի լրացուցիչ աշխատանք… Աշխատանքը միշտ ավարտում էի ժամանակին…

           
Եվ վերջում, վատ չէր լինի, եթե ռեզյումեն կազմվեր 2 լեզվով: Բնականաբար, օտար լեզվով գրված ռեզյումեն ևս պետք է համապատասխանի վերը նշված սկզբունքներին:

The following two tabs change content below.

ANI's

Վերջին հոդվածները: ANI's (տեսնել բոլորը)

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


4 մեկնաբանություն

  1. inchpes grem rezyumen

  2. իսկ դուք ունեք ռեզյումեի օրինակ

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»