« »

Զարմանահրաշ մարդը. 16 տարի առանց քնելու

Զարմանալի տղան

Գերմանիայում, Գալլա քաղաքում ապրում է աշխարհի ամենաարտասովոր ու զարմանահրաշ մարդկանցից մեկը՝ Յակով Ցիպերովիչը: 1979 թվականին թունավորման արդյունքում այս մարդը կլինիկական մահ է տանում: Կլինիկական մահը տևում է մոտ 1 ժամ, որն արդեն իսկ անհնար է, քանի որ մարդու ուղեղի բջիջները մահանում են սիրտը կանգնելուց 3-ից 5 րոպե անց: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ պատահածից մեկ շաբաթ անց ուշքի գալով՝ նա լիովին կորցնում է քնելու ունակությունը և ոչ միայն քնելու՝ նաև պառկելու: Ամեն անգամ, հորիզոնական դիրք ընդունելիս, ինչ-որ անտեսանելի ուժ նրան բառացիորեն հրում էր վերև, և այդպես շարունակվում է 16 տարի: Այդ 16 տարիների ընթացքում նա գտնվում է բացարձակ անքնության վիճակում, որը բժշկության և ընդհանրապես, մարդու մասին մեր ունեցած բոլոր գիտելիքների տեսանկյունից, անհնար է:

1995 թվականին նա սկսում է զբաղվել յոգայով: Մեդիտացիայի և արևելյան այլ հնարքների շնորհիվ նրան հաջողվում է ստիպել իր օրգանիզմին ընդունել հորիզոնական դիրք, բայց ոչ ավել, քան 2-3 ժամ: Բայց այս պատմության ամենազարմանալի պահն այն է, որ այս բոլոր տարիների ընթացքում այս մարդը արտաքնապես ընդհանրապես չի փոխվում: Այժմ նա արդեն 58 տարեկան է, բայց արտաքինից նրան չես գնահատի 25-ից ավել: Եվ դա մտածմունքների տեղիք է տալիս: Բացի այդ, նրա մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում 34 աստիճանից: Շատ մասնագետներ կարծում են, որ հենց դա էլ նրա երիտասարդության գաղտնիքն է: Բայց ամեն դեպքում, գիտությունը այս դեպքի համար ոչինչ չի կարողանում վստահ ասել: Եվ քանի դեռ դա այդպես է, Յակովը մնում է աշխարհի ամենազարմանահրաշ մարդկանցից մեկը և իր օրինակով ապացուցում է, որ չկա անհնար ոչինչ:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


9 մեկնաբանություն

  1. naxandzeci inchqan ban khascnei anel 🙂

    • Վահագ ջան, քո քոմմենթի հիման վրա բացատրեմ դրական մտածելակերպի հիմունքները: 🙂 Կարող էիր չէ գրել “վաա՜յ խեղճ մարդ, 16 տարի չի քնել” և այլն և այլն, բայց միանգամից իրավիճակի մեջ տեսար դրականը, այսինքն այն, թե ինչքան բան կհասցնեիր անել եթե չքնեիր:
      Այ հենց դա էլ կոչվում է դրական մտածելակերպ:

      Ցանկացած իրավիճակի մեջ կա և լավը, և վատը: Պետք է աշխատել տեսնել միայն լավը: Դրա համար չպետք է նախորոք մտածել նոր խոսել, դա պետք է ինքնստինքյան ստացվի:

  2. Միշտ հետաքրքրել են ինձ կլինիկական մահերի հետ կապված պատմությունները, այս պատմությունն էլ շատ հետաքրքիր էր…

  3. ev apacucum e, vor gitutyuny sxal e kamel teri

  4. xi chi grancums tex hasnum?

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»