«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մարդկանց հետ շփում

Ինչպե՞ս պետք է շփվել մարդկանց հետ

Երբ ես հիշում եմ, թե ինչպես էի նախկինում շփվում մարդկանց հետ, ինչպես էի նրանց վերաբերվում, ինչ էի նրանց մասին երբեմն մտածում, մեղմ ասած ես իմ վրա ջղայնանում եմ: Եթե ժամանակին մտածում ես այդ ուղղությամբ և դրա վրա լուրջ ուշադրություն ես դարձնում, ապա տարիների ընթացքում փոփոխություններն ակնհայտ են դառնում: Եվ ես համոզված եմ, որ եթե այս թեմային անդրադառնամ ևս մի քանի տարի անց, ապա կրկին զգալի փոփոխություններ կարձանագրեմ, քանի որ դա այն ոլորտն է, որտեղ կատարելության հնարավոր չէ հասնել և ես ինքս դեռ շատ տեղ ունեմ աճելու: Սա շատ կարևոր է հասկանալ ու ընդունել, որպեսզի աճը հնարավոր լինի: Եթե դու քեզ համոզում ես, որ քեզ մոտ ամեն ինչ նորմալ է, դու հեշտ ես մարդկանց հետ շփվում, մարդիկ քեզ հասկանում և սիրում են, դու այլևս փոխվելու ու աճելու կարիք չունես, դրանով դու փակում ես աճելու ուղիները:

Իմ կարծիքով ցանկացած մարդ էլ միշտ կատարելագործվելու տեղ ունի՝ լինի դա անփորձ պատանի, թե 80-ամյա, կյանքի փորձ ունեցող իմաստուն ծերունի: Հնարավոր է լինեն մարդիկ, որոնք շատ հեշտ են շփվում իրենց հարազատների, ընկերների, մի խոսքով մտերմիկ շրջապատի հետ, բայց մնացած մարդկանց հանդեպ անտարբեր են, սառնասիրտ, երբեմն կոպիտ: Հենց դա հաղթահարելու մասին է խոսքը: Պետք է փորձել այնպես անել, որ բոլոր մարդկանց վերաբերվել այնպես, կարծես նրանցից յուրաքանչյուրը կարևոր է քեզ համար: Բոլոր մարդկանց պետք է փորձել հասկանալ ու սիրել և դա պետք է բնավորություն դարձնել:

Գիտե՞ք որն է դժվարությունը: Այն, որ մարդիկ տարբեր են: Երբ շփվում ես այնպիսի մարդու հետ, որն ունի նույն մտածելակերպն ու հետաքրքրությունները ինչ որ դու, այդ շփումը հեշտ է ստացվում: Դրանով պարծենալ պետք չէ: Դժվարությունը կայանում է նրանում, որպեսզի հեշտությամբ շփվես այնպիսի մարդկանց հետ, որոնք քեզանից լրիվ տարբեր են՝ տարբեր մտածելակերպով, տարիքով, բնավորությամբ, սոցիալական վիճակով և այլն: Պետք է կարողանալ ամեն մարդու հետ առանձնահատուկ շփվել, այնպես, որ դիմացինն իրեն լավ զգա և քո հետ շփումից ինչ-որ բան ստանա, այլ ոչ թե կորցնի: Իսկ դրա համար նախ պետք է թերությունները ոչ թե ուրիշների մեջ փնտրել, այլ սեփական անձի: Եթե ինչ-որ մեկի հետ շփման ընթացքում ինչ-որ բան չի ստացվում, միշտ մտածեք «Ի՞նչը ես այնպես չարեցի» կամ «Ի՞նչը իմ մեջ այնպես չի»: Ինչքան էլ յուրաքանչյուր մարդ իրեն սիրի, պետք է գիտակցի, որ մենք բոլորս էլ ունենք մի շարք թերություններ, և ուրիշներին մեղադրելով ու քննադատելով այդ թերությունները չեն վերանում:

Փորձեք հասկանալ ու ընդունել բոլոր մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ իրենց թերություններով ու առավելություններով հանդերձ: Փորձեք չքննադատել մարդկանց, եթե նրանք ինչ-որ բան են անում, որը դուք չեք հասկանում: Վերաբերվեք բոլորին հավասարի պես՝ անկախ ամեն ինչից: Մի կարծեք, որ դուք առավել եք ուրիշներից, պետք չէ: Դժվար է բոլորին նայել և ընդունել ձեր հարթությունից: Ամեն մարդու պատմությունն այլ է, ամեն մարդ իր փորձությունների ու դժվարությունների միջով է անցել, ամեն մարդ իր պատճառներն ունի: Փորձեք հասկանալ դա և ապրել դրան համապատասխան:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Luka ջան, համաձայն եմ, որ հարկավոր է բոլոր մարդկանց լավ վերաբերվել, փորձել հասկանալ նրանց, ուղղակի կուզեի նշել, որ մարդիկ շատ տարբեր են և հնարավոր չէ բոլորի նկատմամաբ նույն վվերաբերմունքը ցուցաբերել 🙂

  • 1.Շփվելու, զրույցի ընթացքում փորձեք հաճախ տալ զրուցակցի անունը, հիշեք` մարդու համար իր անունը ամենաքաղցր և ամենակարևոր բառն է խոսքի մեջ
    2. Խոսակցությունը վարեք զրուցակցի հետաքրքրությունների շրջանակում
    3. Թույլ տվեք մարդկանց զգալ իրենց նշանակությունը (значительность) և դա արեք անկեղծ: Դեյլ Քարնեգի

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»