« »

Ամեն ինչի մեջ տեսեք լավը

Ամեն ինչի մեջ տեսեք լավը

Տղամարդը գալիս է ընդունվելու որպես պահակ Microsoft ընկերությունում: Կադրերի բաժնի մենեջերը սկզբում նրան տալիս է մի քանի հարցեր, ապա առաջարկում է ոչ մեծ տեստ և վերջում հայտնում է իր որոշումը.
– Դուք ընդունված եք: Թողեք Ձեր էլեկտրոնային հասցեն, որպեսզի մենք կարողանանք կապվել Ձեզ հետ և հայտնել, թե ուր և երբ դուք առաջին անգամ պետք է աշխատանքի գաք:
– Բայց ես նույնիսկ համակարգիչ չունեմ, – խառնված ասում է տղամարդը, – էլ ինչ խոսել էլեկտրոնային փոստի մասին:
– Այդ դեպքում մենք չենք կարող Ձեզ աշխատանքի վերցնել, քանի որ վիրտուալ` դուք գոյություն չունեք:

Տղամարդը դուրս է գալիս ընկճված, չիմանալով ինչ անել, երբ գրպանում ընդամենը 10 դոլար է: Բայց հանկարծ նրա գլխում միտք է ծագում: Նա մտնում է շուկա և այնտեղից գնում է 10կգ պոմիդոր: Այնուհետև նա սկսում է շրջել տներով և առաջարկել իր ապրանքը և 2 ժամ չանցած նրան հաջողվում է կրկնապատկել իր կապիտալը: Դրանից հետո նա կրկնում է այդ ամենը ևս 3 անգամ և իր գրպանը դնում արդեն 160 դոլար: Եվ այստեղ նա հասկանում է, որ նման տեմպերով նա կարող է նույնիսկ չաշխատել: Ամեն առավոտ նա դուրս է գալիս տնից ավելի շուտ և վերադառնում է ավելի ուշ` ամեն օր կրկնապատկելով, երբեմն նաև եռապատկելով իր կապիտալը:

Որոշ ժամանակ անց նա գնում է մեքենա, ապա բեռնատար, իսկ ևս որոշ ժամանակ անց բացում է իր ընկերությունը, որը զբաղվում էր մարդկանց ապրանքներ առաքելով: 5 տարի անց նա արդեն խոշոր սուպերմարկետների ցանցի սեփականատեր էր: Այդ ժամանակ էլ, մտածելով իր ապագայի մասին, նա որոշում է ապահովագրել իր և ընտանիքի անդամների կյանքը: Ապահովագրական գործակալի հետ բանակցություններից հետո վերջինս խնդրում է նրան թողնել իր էլեկտրոնային հասցեն, որի վրա նա պետք է ուղարկեր առավել ձեռնտու տարբերակը, որին գործարարը, ինչպես և տարիներ առաջ պատասխանում է, որ նա էլէկտրոնային հասցե չունի և նույնիսկ համակարգիչ չունի:

– Դա զարմանալի է, – շփոթված ասում է ապահովագրական գործակալը, – դուք նման խոշոր բիզնես ունեք և չունե՞ք էլեկտրոնային հասցե: Պատկերացրեք, թե ինչ դուք կարո՛ղ էիք դառնալ, եթե համակարգիչ ունենայիք:

Մի փոքր մտածելուց հետո` գործարարը պատասխանում է.
– Ես կդառնայի պահակ Microsoft ընկերությունում:

Հ.Գ.
Ամեն ինչի մեջ տեսեք լավը:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


3 մեկնաբանություն

  1. Հրաշալի պատմություն է: Կյանքում շատ են այսպիսի դեպքեր լինում, երբ մարդը չի հուսահատվում և մեկ այլ ելք է գտնում ստեղծված իրավիճակից 🙂

  2. Իսկապես գեղեցիկ պատմություն էր: Իրականում սա կարող է լինել յուրաքանչյուրիս կյանքում, պարզապես պետք է չնայենք մեր պարտություններին, հավատանք մեր ուժերին ու շարժվենք առաջ: Շնորհակալություն գեղեցիկ նյութի համար, հարգելի Luka 🙂

  3. Իսկ իմ մոտ ժպիտ առաջացրեց այս պատմությունը,,, Այդ մարդը հումորով ա,, չեք նկատում?

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»