« »

Ներողություն խնդրելու ուժը

Ներողություն խնդրել

Եթե սխալ եք գործում, ներողություն խնդրեք: Շատերը չեն կարողանում հաղթահարել ներողություն խնդրելու պատնեշը, կարծելով, որ եթե ներողություն ես խնդրում, ուրեմն թույլ մարդ ես, ուրեմն արել ես ինչ-որ բան, որը չպետք է անեիր և պետք է ոչ մի դեպքում դա ցույց չտաս: Բայց ես անկեղծորեն այդպես չեմ կարծում: Թույլ ու ուժեղ մարդու պատկերացումներն իմ մոտ վաղուց արդեն փոխվել են: Չկարողանալ ընդունել սեփական սխալներն ու խուսափել դրանց հետևանքներից` իմ համար այժմ թուլություն է, հասկանալ և անկեղծորեն ընդունել սեփական սխալներն ու դիմացինից ներողություն խնդրելը` ուժեղ մարդու արարք: Ինչո՞ւ ուժեղ: Որովհետև սեփական «ես»-ին դեմ գնալն այդքան էլ հեշտ չէ, բայց երբ կարողանում ես անել դա` ի օգուտ դիմացի մարդու, ապա դու հաղթահարում ես ինքդ քեզ և դա մեծ ուժ է պահանջում` հոգեկան` ավելի վեհ ուժ, ոչ ֆիզիկական:

Կան նաև մարդիկ, որոնք գիտեն, որ պետք է ներողություն խնդրել, բայց չեն կարողանում դա անել: Այսինքն, նրանք ոչ թե չեն ընդունում սեփական սխալները, այլ ընդունում են դրանք, բայց վախն ու անվստահությունը (կամ հակառակը` վստահությունն ու հպարտությունը) թույլ չեն տալիս նրանց ասել «կներես», «ներողություն եմ խնդրում», «ես սխալվել եմ» և այլն: Խորհուրդ նման մարդկանց: Որքան շատ եք դուք հետաձգում, որքան ավելի եք ուշացնում, այնքան մեծ է հավանականությունը, որ դուք երբեք էլ չեք ասի դա: Իսկ դրանով դուք հնարավոր է սպի թողնեք դիմացինի հոգում, որը միգուցե երբեք էլ չվերանա: Ինչպես կարող են մարդիկ սիրել այն մարդու, որը չի կարողանում ներողություն խնդրել: Կա դրա երևի միայն մեկ տարբերակ: Նա այնքան կատարյալ է, որ երբեք չի սխալվում և հետևաբար վայելում է դիմացինների սերն ու հարգանքը: Հակառակ դեպքում, ում է դուր գալիս, երբ իր նկատմամբ սխալվում են և ներողություն չեն խնդրում: Վերցրեք հենց Ձեզ: Դա Ձեզ դո՞ւր է գալիս:

Իհարկե շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք սխալներ չգործել և ներողություն խնդրելու կարիք էլ չլիներ: Բայց քանի դա այդպես չէ, մենք պետք է կարողանանք անել դա:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


16 մեկնաբանություն

  1. Հիանալի էր, շնորհակալություն հոդվածի համար : )

  2. Շատ լավ հոդված էր Լուկա ջան: Իսկապես այդ մարդկանց հետ ուղղակի անտանելի է, ես կյանքում շատ եմ հանդիպել այդպիսի մարդկանց: Նրանք միշտ ուզում են իրավացի լինել, ագամ վիճաբանությունների ժամանակ միայն իրենք են խոսում և չեն լսում ուրիշի կարծիքը: Ասեմ, որ նրանք կյանքում միշտ միայնակ են մնում այն պապիկի նման 🙂

  3. բարի-բարի Լուկա, ես էլ էս թեմայով ունեմ սենց մի բան …http://sunnyani.blogspot.com/2011/03/blog-post_08.html
    Կներեք գովազդային դադարի համար..
    Ու ամենակարևորը ներում ենք իրականում ոչ թե դիմացինին, այլ մեզ երկուսիս, որովհետև ոչ մի փոխհարաբերության համար պատասխանատու չէ միայն մի կողմը: Իսկ երբ չենք ներում, էդ զզվելի չարությունը գալիս բուն է դնում մեր մեջ ու կրծում է մեզ: Ներեք…ներելը վերականգնում է…ներելն ապրեցնում է…
    Պաթետիկ ստացվեց, բայց գրեցի համարյա այն, ինչ նկատի ունեի…

    • Կարդացի Sunny Annie ջան, լավն էր, խնդիր չկա, եթե թեմատիկ նյութերի հղումներ կան, միշտ էլ կարող ես դնել:

      Ճիշտ ես, այդ մի մասը բաց էի թողել, շատ կարևոր է, որ մենք ինքներս մեզ նույնպես ներենք: Մի խոսքով.. մեր ներսում պետք է ոչ մի վատ բան չպահենք:

  4. Շատ լավներ…..)

  5. Լուկա ջան լիովին համաձայն եմ Ձեզ հետ: Միայն ուժեղ մարդը կարող է դեմ գնալ իր “ես” – ին և ներողություն խնդրել :))

  6. Արտուր 555 says:

    ինչ հրաշալի նյութ էր, այսօր շատ մարդկանց սխալների, բնավորության վատ գծերի պատճառով, իրենց համար շատ դռներ է փակվում, իսկ Աստվածաշնչում գրված է որ ” ՀԱՇՏՎԵԼԸ (ներողությունը) ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ”: ապրես luka

  7. Ինչպես միշտ հիանալի հոդված է….

  8. Pingback: Լսելու կարողությունը | Հաջողության Բլոգ

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»